Աստվածածնի Հովանու և Ծննդյան եկեղեցի
Աստվածածնի Հովանու և Ծննդյան եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Պսկովի մարզ |
Հասցե | Свердлова ул., 1 |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Pskov Eparchy? |
Մասն է | Churches of the Pskov School of Architecture? |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Ճարտարապետական ոճ | Pskov architectural style? |
Առաջին հիշատակում | 1399 |
Մակերես | 0,14 հեկտար, 387 հեկտար |
Church of Protection at Prolom Վիքիպահեստում |
Աստվածածնի Հովանու և Ծննդյան եկեղեցի Պրոլոմից(ռուս.՝ Церковь Покрова и Рождества Богородицы от Пролома, Հովանի Պրոլոմից, Հովանի Անկյունում), ուղղափառ եկեղեցի Պսկովում։ XV-XVI դարերի դաշնային նշանակության պատմության և մշակույթի հուշարձան։ Գտնվում է Օկոլնի քաղաքի հարավային անկյունում՝ Պոկրովսկայա աշտարակի մոտ։ Պրոլոմը Ստեֆան Բատորիի կոթմից Պսկովի պաշարման ժամանակ պարսպապատի փլուզման վայրն է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարը կազմված է առանց սյուների երկու եկեղեցիների, որոնց չորս մասերն ունեն ընդհանուր պատ։ Հյուսիսային եկեղեցին օծվել է ի պատիվ Աստվածամոր հովանու, իսկ հարավայինը՝ ի պատիվ Աստվածամոր ծննդյան։ Եկեղեցիներն ունեն մեկական աբսիդ և մուտք։ Առաստաղների կամարների միջև ընկած են միջին ընդհանուր պատին ուղղահայաց աղեղնաձև կամարներ։ Չորս մասերի և գավիթների ճակատները զուրկ են դեկորատիվ ձևավորումից։ Վերևի հատվածներն ու աբսիդը ունեն դեկորատիվ գոտիներ, որոնք ձևավորվել են ավազաքարերի և եզրաքարերի միջոցով։ Կան մեկական պատուհանի բացվածք և խորանների հատված զոհասեղանների մոտ, որոնք կառուցված են երկու եկեղեցիների հյուսիսարևելյան անկյունների որմնախորշերում։ Գավիթները պատված է պատուհանի բացվածքների վերևում գտնվող կիսակլոր կամարներով։ Դրանք միացված են ընդհանուր պատի մեջ տեղակայված դռնով։
Կառուցված է տեղական կրաքարային սալերից, ծեփված և սպիտակեցված։
Չափեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավթի հետ` երկարությունը 17 մետր է, լայնությունը՝ 15 մ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղբյուրներում Պոկրովսկայա եկեղեցու առաջին հիշատակումը եղել է 1399 թվականին։
- 1544 թվականին հիշատակվել է Անկյունի Հովանու եկեղեցու մասին։
- 1581 թվականին Լեհաստանի թագավոր Ստեֆան Բատորի լեհ-լիտվական բանակի կողմից Պսկովի պաշարման ժամանակ զավթիչներին հաջողվել է քանդել պարիսպը վանքի մոտակայքում։ Պսկով-Պեչերսկի Վերափոխման և գորովանքի սրբապատկերները, ինչպես նաև սուրբ իշխան Վսեվոլոդ-Գավրիիլի մասունքները պարսպի քանդված հատվածի մոտ բերելուց հետո պսկովցիները ոգեշնչվել են և հերոսաբար հետ մղել թշնամուն[1]։
- 1582 թվականին Ծննդյան եկեղեցուն կից կառուցվել է եկեղեցի՝ ի հիշատակ պարսպի քանդված հատվածի մոտից թշնամուն հետ մղելուն, որը տեղի է ունեցել Օրհնյալ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը (սեպտեմբերի 8 (21))։ Այդպիսով Աստվածածնի Հովանու և Ծննդյան եկեղեցիները միավորվել են մեկում։ Նրանց միջև դրվել է Պսկովի դասական զանգակատուն։
- 1764 թվականին վանքը լուծարվել է, եկեղեցին գործել է դրույքային նվիրատվություններով և առանց ծխի։ 1813 թվականին եկեղեցին հանձնվել է Նիկիտա Գուսյատնիկի եկեղեցուն։
- 1847-1848 թվականներին եկեղեցին վերակառուցվել է։ Քանդվել է հին զանգակատունը, եկեղեցական նվիրատվությունների հաշվին կառուցվել է հինգ զանգերով աղյուսե զանգակատուն։ Ընդհանուր գավիթն ընդլայնվել է և երկարացվել։
- 1936 թվականի մայիսի 5-ին եկեղեցին փակվել է Պսկովի շրջանային գործկոմի որոշմամբ։
- 1941-1944 թվականներին եկեղեցին տուժել է ռազմական գործողություններից։
- Եկեղեցին պետական պաշտպանության տակ է վերցվել որպես հանրապետական նշանակության հուշարձան ՌՍՖՍՀ Նախարարների խորհրդի 1960 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1327 որոշմամբ։
- 1961-1964 թվականներին եկեղեցին վերականգնվել է Վ. Պ. Սմիրնովի նախագծով։ Եկեղեցու դիմաց կանգնեցվել է քարե խաչ` ի հիշատակ 1581 թվականի հերոսական իրադարձությունների և Ստեֆան Բատորիի կողմից Պսկովի պաշարման ժամանակ զոհված պսկովցիների։
- 1966 թվականին եկեղեցու, Պոկրովսկայա դարպասների և Պոկրովսկի աշտարակի միջև նկարահանվել են Անդրեյ Ռուբլևի ֆիլմի առանձին դրվագներ։
Վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու վերականգնման աշխատանքները կատարվել են 1961-1964 թվականներին ճարտարապետ Վ. Պ. Սմիրնովի նախագծի համաձայն։
Եկեղեցական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 թվականին եկեղեցին վերադարձվել է Ռուս Ուղղափառ եկեղեցուն։
- 1994 թվականի հոկտեմբերի 14-ին կատարվել է առաջին ժամերգությունը։ Պատարագն անցկացրել է Պսկովի և Վելիկի Լուկիի արքեպիսկոպոս Եվսեվին։
- 2006 թվականի հոկտեմբերի 27-ին հայր Վլադիմիրը (Տանցուրին) նշանակվել է վերածնված եկեղեցու առաջին ռեկտոր։
Իրավական կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 7-ի 43-րդ նստաշրջանի որոշմամբ Աստվածածնի Հովանու և Ծննդյան եկեղեցին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում (Պսկովի ճարտարապետական դպրոցի տաճարների ցանկում)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Повесть о прихожении Стефана Батория на град Псков». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Памятники древнего Пскова включены в список всемирного наследия ЮНЕСКО» (ռուսերեն). ИА Regnum. 2019 թ․ հուլիսի 7. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Окулич-Казарин Н. Ф. Спутник по древнему Пскову. — Псков. 1913.
- Спегальский Ю. П. Псков. — Л.; М.: Искусство, 1963. — (Серия «Архитектурно-художественные памятники городов СССР»).
- 2-е изд. — Л.: Искусство, 1978.
- Скобельцын Б. С., Храброва Н. С. Псков: Памятники древнерусского зодчества. — Л.: Искусство, 1969.
- Скобельцын Б. С., Проханов А. Земля Псковская: Памятники древнерусского зодчества. — Л.: Искусство, 1972.
- Спегальский Ю. П. Псков: Художественные памятники. — Л.: Лениздат, 1972.
- Спегальский Ю. П. По Пскову XVII века. — Л., 1974.
- Достопримечательности Псковской области / Сост. Л. И. Маляков. — 2-е изд., испр. и доп. (изд. 3-е — 1981). — Л.: Лениздат, 1977—360 с. — С. 11-22.
- Аршакуни О. К. Народное зодчество Пскова: Архитектурное наследие Ю. П. Спегальского. — М.: Стройиздат, 1987.
- Бологов А. А. Псков. — Л.: Лениздат, 1988.
- Седов В. В. Псковская архитектура XVI века. — М., 1996.
- Памятники архитектуры в Советском Союзе / Ред. А. С. Щенков. — М.: Памятники исторической мысли, 2004.