Արագություն
Արագություն | |
---|---|
Ընդհանուր սիմվոլներ | |
ՍԻ համակարգ | մ/վ |
ՍԳՎ համակարգ | սմ/վ |
Չափում LT−1 |
Դասական մեխանիկա |
---|
Դասական մեխանիկայի պատմություն · Դասական մեխանիկայի ժամանակացույց |
Արագություն (սովորաբար նշանակվում է , անգլ.՝ velocity-ից կամ ֆր.՝ vitesse), նյութական կետի շարժման հիմնական կինեմատիկական բնութագրիչներից մեկը։ Սահմանվում է որպես շառավիղ-վեկտորի ածանցյալն ըստ ժամանակի՝
- ,
որտեղ ֊ը կետի շառավիղ֊վեկտորն է։
Արագությունը վեկտոր է, որի ուղղությունը համընկնում է հետագծի համապատասխան կետին տարած շոշափողի ուղղությանը։ Եթե նյութական կետը շարժվում է հավասարաչափ, ապա արագության մեծությունը թվապես հավասար Է անցած ճանապարհի (S) և այդ ճանապարհն անցնելու ժամանակամիջոցի (t) հարաբերությանը՝
- ։
Միջին արագություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհավասարաչափ շարժումը բնութագրելու համար կիրառվում է միջին արագության (Vմիջ) գաղափարը։ Այդ արագությունը որոշելու համար շարժման տևողությունը բաժանում են այնպիսի Δt փոքր ժամանակամիջոցների, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում շարժումը կարելի Է ընդունել հավասարաչափ
- ։
Եթե Δt ժամանակամիջոցը անվերջ փոքրացվի, ապա միջին արագությունը կձգտի ինչ-որ սահմանի, որն անվանում են կետի արագություն ժամանակի տվյալ պահին (ակնթարթային արագություն)՝
- ։
Արագության պրոյեկցիաները դեկարտյան ուղղանկյուն կոորդինատական համակարգի առանցքների վրա հավասար են կոորդինատների առաջին կարգի ածանցյալներին ըստ ժամանակի՝
- ,
իսկ բացարձակ մեծությունը՝
Պտտական շարժման դեպքում մտցվում է անկյունային արագության գաղափարը՝ պտտման անկյան առաջին կարգի ածանցյալը ըստ ժամանակի՝
- ։
Բոլոր այս արագությունները ընդհանրացված արագության մասնավոր դեպքեր են։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 683)։ |