Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Բեռնի կոնվենցիա (1886)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռնի կոնվենցիա
Գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պահպանման Բեռնի կոնվենցիան

Ընդունած երկրները (նշված են կապույտով)
Ստորագրվել է
— վայր
9 սեպտեմբերի 1886
Բեռն, Շվեյցարիա
Ուժի մեջ է մտել 4 դեկտեմբերի 1887
Լեզուներ Անգլերեն, Արաբերեն, Իսպաներեն, Չինարեն, Ռուսերեն, Ֆրանսերեն[Ն 1]
Կայք WIPO Lex (անգլ.) (արաբ.) (իսպ.) (չին.) (ռուս.) (ֆր.)

Բեռնի կոնվենցիան գրական և ստեղծագործական գործերի պաշտպանության միջազգային համաձայնագիր է, որը սահմանում է գործերի միջազգային պաշտպանության սկզբունքները։ Այն օտարազգի հեղինակին թույլ է տալիս հատկապես առավելագույնս օգտվել իր իրավունքներից այն երկրում, ուր տեղի է ունենում իր գործերի ներկայացումը։

Համաձայնագիրը ստորգրվել է 1886 թ. սեպտեմբերի 9-ին, Բեռնում, լրացվել է Փարիզում (1896), վերանայվել Բեռլինում (1908), լրացվել Բեռնում (1914), վերանայվել Հռոմում (1928), Բրյուսելում (1948), Ստոկհոլմում (1967), Փարիզում (1971) և ձևափոխվել է 1979 թ։

Ներկայումս այս համաձայնագիրը հսկվում է Մտավոր Սեփականության Համաշխարհային Կազմակերպության կողմից (WIPO), որը ՄԱԿ-ում գործող մասնագիտացված կառույց է և 2013 թ.-ի հունվարի դրությամբ ընդգրկում է 166 պետություն[1]։

Համաձայնագիրը բաց է բոլոր երկրների համար։ Հաստատման կամ գրանցման համար պետք է դիմել ՄՍՀԿ-ի գործադիր տնօրենին։ Կոնվենցիայի սահմանման վերաբերյալ որևէ անհամաձայնության դեպքում հիմք է ընդունվում ֆրանսերենով տարբերակը։ Համաձայնագիրը հիմնվում է երեք հիմնական սկզբունքների վրա և պարունակում է մի շարք դիրքորոշումներ, որոնք սահմանում են հատկացվող նվազագույն պաշտպանությունը, ինչպես նաև որոշ դիրքորոշումներ՝ զարգացող երկրների համար։

Երեք հիմնական սկզբունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. այն գործերը, որոնց հեղինակները համաձայնագիրը ստորագրած երկրներից են, այսինքն նրանց գործերը հրատարակվել են այդ երկրներից մեկում, մյուս բոլոր համաձայնագիրը ստորագրած երկրներում հավասարապես օգտվում են նույն պաշտպանությունից, ինչպես նաև իրենց ազգային պաշտպանությունից. սա «ազգային համաձայնագիր» սկզբունքն է։
  2. այս պաշտպանությունը չպետք է իրականանա ձևականությամբ. «ավտոմատ պաշտպանության» սկզբունք։
  3. այս պաշտպանությունն անկախ է գործի հեղինակի երկրում գոյություն ունեցող պաշտպանությունից. «պաշտպանության անկախության» սկզբունք։ Այնուամենայնիվ եթե համաձայնագիրը ստորագրած երկրներից մեկը պաշտպանության ավելի երկար ընթացք է նախատեսում, քան նախատեսված է համաձայնագրով, և եթե գործը դադարում է պաշտպանվել հեղինակի երկրի կողմից, պաշտպանությունը կարող է մերժվել։

Նվազագույն պաշտպանությունը վերաբերում է գործերին, իրավունքները՝ պաշտպանության տևողությանը.

  • պաշտպանությունը պետք է կիրառվի գրական, գիտական և ստեղծագործական բնագավառների գործերին, անկախ արտահայտման ձևից և եղանակից (համաձայնագրի 2.1 հոդված)
  • որոշակի զիջումներով, սահմանափակումներով և բացառություններով հետևյալ իրավունքները ճանաչվում են էքսկյուզիվ իրավունքներ, որոնք պահանջում են հեղինակի կամ իր իրավունքն ունեցողների թույլտվություն.
  • թարգմանելու իրավունք
  • գործը ձևափոխելու, հարմարեցնելու իրավունք
  • հասարակությանը դրամատիկ, դրամատիկ-երաժշտական և երաժշտական գործեր ներկայացնելու իրավունք
  • հասարակության մեջ գրական ստեղծագործություններ արտասանելու իրավունք
  • իր գործերը հասարակությանը ներկայացնելու իրավունք
  • ռադիոտարածման իրավունք (համաձայնագիրը ստորագրած երկրների համար հնարավոր է նախատեսել վճարման սկզբունքով իրավունքի ձեռքբերում՝ առանց թույլտվության իրավունքի)
  • ցանկացած տեսակի և եղանակի կրկնօրինակների ստեղծման իրավունք (համաձայնագիրը ստորագրած երկրների համար որոշ դեպքերում կրկնօրինակումը հնարավոր է առանց թույլտվության, եթե այն չի հասել գործի նորմալ օգտագործման, ոչ էլ վնասում է հեղինակի օրինական հետաքրքրություններին, և երաժշտական գործերի ձայնագրումների համար իրավունքի օգտագործման վճար է նախատեսում)
  • մեկ այլ գործի համար լսողական և տեսողական գործը որպես հիմք օգտագործելու և այն վերարտադրելու, տարածելու, հասարակությանը ներկայացնելու իրավունք
  • համաձայնագիրը նաև նախատեսում է «բարոյական իրավունքներ», այսինքն պահանջել գործի հեղինակայնությունը և դեմ լինել ցանկացած փոփոխության, կամ այն ամենը, ինչ վնասում է հեղինակի համբավին։
  • պաշտպանության տևողությունը հատկացվում է հեղինակի մահից հետո մինչև նրա 50-րդ տարեդարձը։ Սակայն այս կանոնն ունի որոշ բացառություններ. անանուն կամ ծածկանվամբ մակագրված գործերի համար պաշտպանության տևողությունը 50 տարի է՝ գործը օրինականորեն հանրությանը ներկայացնելուց հետո։ Սակայն մի պայմանով, եթե ծածկանունը ոչ մի կասկած չի առաջացնում հեղինակի ինքնության վերաբերյալ, կամ էլ վերջինս ընթացքում է բացահայտում իր ինքնությունը, այս դեպքում ընդհանուր կանոնն է գործում։ Ձայնային և տեսողական գործերի համար (կինեմատոգրաֆիական), պաշտպանության նվազագույն տևողությունը գործի հրատարակումից հետո 50 տարի, եթե չկա այդ ամսաթիվը, ապա հաշվվում է գործի ստեղծումից հետո։ Արվեստի և լուսանկարչական գործերի համար պաշտպանության նվազագույն տևողությունը գործի ստեղծումից հետո 25 տարի է։

Զարգացման ճանապարհին գտնվող երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՄԱԿԳլխավոր Ասամբլեայի կողմից հաստատած որոշման, այս երկրները որոշ գործերի համար որոշակի պայմաններով չեն օգտվում թարգմանության և վերարտադրության իրավունքի նվազագույն պաշտպանությունից։ Բեռնի Միությունը կազմված է ասամբլեայից և Գործադիր Կոմիտեից։ Միության յուրաքանչյուր անդամ երկիր, որը մասնակցում է վարչական կառավարմանը և Ստոկհոլմի Ակտի վերջնական որոշումներին, համարվում է Ասամբլեայի անդամ։ Գործադիր Կոմիտեի անդամները ընտրվում են Միության ադամներից, բացառությամբ Շվեյցարիայի, որը ex officio անդամ է։ 1997 թ. հունվարի 1-ին Գործադիր Կոմիտեն կազմված էր 30 անդամներից։ Միջազգային Գրասենյակի Բիեննալե ծրագրի ու բյուջեի կազմումը իրականացվում է Բեռնի Միության Ասամբլեայի կողմից։

  1. Համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի (1979 թվականի խմբագրումով)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]