Բերլինգտոն (Վերմոնտ)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բերլինգտոն | |||
անգլ.՝ Burlington | |||
| |||
Բերլինգտոնի գլխավոր փողոցը | |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Չիթենդեն շրջան[1] | ||
Հիմնադրված է | 1783 թ. | ||
Մակերես | 40,126745 կմ², 40,126738 կմ² | ||
ԲԾՄ | 61±1 մետր | ||
Բնակչություն | ▲44 743 մարդ (ապրիլի 1, 2020)[2][3] | ||
Հեռախոսային կոդ | 802 | ||
Փոստային դասիչ | 05401–05402[4], 05405–05406[4], 05408[4], 5401 և 5406 | ||
Ավտոմոբիլային կոդ | 802 | ||
Պաշտոնական կայք | burlingtonvt.gov(անգլ.) | ||
| |||
Բերլինգտոն (անգլ.՝ Burlington), մեծ քաղաք ԱՄՆ Վերմոնտ նահանգում, Չիտտենդենի մարզկենտրոն։
Հիմնադրվել է 1785 թվականին։ Տեղակայված է Շամպլեին լճի ափին, Ադիրոնդասկ լեռան վրա, ԱՄՆ-Կանադա սահմանից 72 կմ հարավ (Վերմոնտ-Քվեբեկ) և Մոնրեալից 151 կմ հարավ։ Բերլինգտոնի արևելքում ձգվում են Կանաչ լեռները։ Քաղաքի բնակչությունը կազմում է շուրջ 42 282 բնակիչ (2013)։ Քաղաքն իր անվանումն ստացել է տեղաբնակ Բերլինգթոնների ընտանիքի անվանումից, ովքեր առաջինն էին բնակվել այնտեղ և մշակել շրջակայքի հողերը։ Բնակավայրի հիմնադրման տարեթիվը 1763 թվականն է, սակայն նրա ակտիվ գործունեությունն սկսվել է ընդամենը տաս տարի անց, երբ այստեղ աշխատում էր նավաստիները և սղոցարանը։ Քաղաքն ուներ կայազոր, որը պաշտպանում էր Բերլինգտոնը բրիտանացիների հարձակումներից։ Երբ 1812-1814 թթ. սկսվեց Անգլո-ամերիկյան պատերազմը, բրիտանական նավատորմը բախվեց բիրլինգթոնի կայազորին։
Բերլինգթոնը Վերմոնտի ամենամեծ մշակութային կենտրոնն է։ 1791 թվականին այստեղ հիմնադրվեց Վերմոնտի համալսարանը, 1878 թվականին՝ Շամպլեյնի քոլեջը։
Հին համալսարանի շենքը («Old Mill») հիմնադրել է գեներալ Լաֆայեթը։
Քաղաքի 11 կմ հարավ-արևելյան մասում, 18 հեկտար տարածքով, ձգվում է Շելբոնեի թանգարանը, լուսաբանելով ամերիկյան ռահվիրաների կյանքը։
Բացի այդ, զբոսաշրջիկներին գրավում են հյուսիսամերիկյան ապստամբների առաջնորդներից մեկի՝ Իտենա Ալենի (Ithen Allen), տաճարը և գերեզմանը։
2006-2012 թվականներին քաղաքապետը Բոբ Քիսսն էր, որը ներկայացնում էր «ձախ» տեսակի Vermont Վերմոնտի առաջադիմական կուսակցությունը։ 2012 թվականի մարտի 6-ից քաղաքապետը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միրո Վայնբերգն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրլինգթոնը գտնվում է Շամպլեյն լճի արևելյան ափին Champlain:
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրլինգթոնն ունի խոնավ կոնտինալային կլիմա (Dfb ըստ Köppen- ի կլիմայի դասակարգման), ցուրտ ձմեռներով և տաք, խոնավ ամառներով։ Ամսական միջին ջերմաստիճանը տատանվում է հունվարին մինչև -7.4 °C, իսկ հուլիսին՝ մինչև 21.4 °C: Տարեկան տեղումների միջին քանակը մոտ 937 մմ է, իսկ անհամեմատ խոնավային են ամառային ամիսները։ Շամպլեյն լճի ազդեցության տակ քաղաքում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով, իսկ որոշ դեպքերում 12 ժամվա ընթացքում հնարավոր է, որ մինչև 33 սմ ձյուն տեղա[5]։
Բերլինգտոնում ձյան տեսքով տեղումների ընդհանուր քանակը հասնում է մինչև 206 սմ, սակայն այդ արժեքը տարբեր տարիների ընթացում կարող է տարբեր լինել։
- Տարեկան միջին ջերմաստիճան — +7,7 C°
- Տարեկան միջին քամու արագությունը — 3,6 մ/վրկ
- Տարեկան միջին Օդի խոնավությունը — 70 %
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բերլինգտոն առավելագույն ցուցանիշներ գրանցման ամբողջ պատմության ընթացքում (1879—2010 ), նորմա 1981—2010 | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | −42,2 | −38,2 | −32,4 | −21,0 | −7,5 | −2,3 | 1,3 | −1,2 | −8,5 | −20,3 | −32,8 | −38,8 | −42,2 |
միջին առավելագույնը (°C) | 4,0 | −3,7 | 2,6 | 11,3 | 18,6 | 22,0 | 24,3 | 21,9 | 15,7 | 8,7 | 0,9 | −,30 | 9,6 |
միջին ջերմաստիճանը (°C) | −7,4 | −5,8 | −1,0 | 6,7 | 13,2 | 17,0 | 19,2 | 17,0 | 11,3 | 5,6 | −1,2 | 5,2 | 5,8 |
միջին նվազագույնը (°C) | −9,1 | −9,8 | −4,4 | 2,2 | 7,7 | 12,1 | 14,4 | 12,5 | 7,4 | 2,7 | −3,3 | −7,6 | 11,1 2,1 |
բացարձակ նվազագույնը (°C) | 8,6 | 8,3 | 19,7 | 28,9 | 33,2 | 34,7 | 38,2 | 37,3 | 32,3 | 24,0 | 16,2 | 9,6 | 38,2 |
տեղումների քանակը (մմ) | 52 | 41 | 35 | 37 | 49 | 80 | 85 | 82 | 68 | 71 | 55 | 52 | 707 |
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Շամպլեին լիճ (Champlain)
-
Արեւածագը Բալդ լեռան կողմից 4-րդ լճի վրա, 2007 թ. Օգոստոս
-
Նիպլետոպ
-
Պանտեր Ջորջե
-
Ադիրոնդասկը 2008թ. մայիսին
Եղբայր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսրայել: Արադ
- Կանադա: Բերլինգտոն (Օնտարիո)
- Պաղեստին: Վաֆլեեմ
- Ճապոնիա: Նիսինոմիա
- Ֆրանսիա: Օնֆլյոր
- Նիկարագուա: Պուերտո-Կաբեսաս
- Ռուսաստան: Յարոսլավլ
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականի հոկտեմբերի 15-ին քաղաքում կանգ առավ Ազատության ամերիկյան գնացքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Geographic Names Information System
- ↑ https://data.census.gov/cedsci/table?q=United%20States&tid=DECENNIALPL2020.P1
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ 4,0 4,1 4,2 https://zipcode.org/city/VT/BURLINGTON
- ↑ «アーカイブされたコピー» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 26-ին.