Բերյոզա (բելառուս․՝ Бяро́за), քաղաք Պոլեսեյում, Յասելդա գետի վրա։ Բերյոզայի շրջանի ադմինիստրատիվ կենտրոն, Բրեստի մարզ, Բելառուս։ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում էր 29 408 մարդ[2]։
Բերյոզա քաղաքի զինանշանը իրենից ներկայացնում է վահան, որի երկնագույն դաշտում պատկերված են արծաթագույն դարպասներ։ Դաշտի նեքևի հատվածում արծաթագույն եզր է, որին հաջորդում են երկու ալեծածան գոտիներ, վերևինը՝ արծաթագույն, ներքևինը՝ երկնագույն։
Զինանշանը պետականորեն հաստատված է Բելառուսի հանրապետության նախագահի կողմից № 659 2008 թվականի դեկտեմբերի 2-ին[3].
Առաջին հիշատակումները Բերյոզա գյուղի մասին 1477 թվականից են, երբ գյուղի ղեկավար Յան Գամշենը հիմնադրեց Սուրբ Երրորդություն եկեղեցին։ XV դարի վերջին Բերյոզան դարձավ առևտրային քաղաք, ստանալով քաղաքային կանոնադրություն և իրավունք անցկացնելու շաբաթական տոնավաճառներ։ 1538 թվականից 1600 թվականն ընկած ժամանակահատվածում Կալվինականության խոշոր կենտրոն էր ։
Bereza // Encyclopaedia Judaica / Ed. Fred Skolnik, Michael Berenbaum. — Second edition. — Macmillan Reference USA, 2007. — Vol. 3 (Ba–Blo). — P. 413-414. — ISBN 978-0-02-865931-2.
Еленская И. Э., Розенблат Е. С. Берёза // Холокост на территории СССР: Энциклопедия / Гл. ред. И. А. Альтман. — М.: РОССПЭН, 2009. — С. 84-85. — 1143 с. — 1000 экз. — ISBN 978-5-8243-1296-6.