Բժիշկ Ժիվագո (հեռուստասերիալ)
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ |
Հիմք | Դոկտոր Ժիվագո |
Ռեժիսոր | Ալեքսանդր Պրոշկին |
Սցենարի հեղինակ | Յուրի Արաբով |
Դերակատարներ | Օլեգ Մենշիկով, Չուլպան Խամատովա, Օլեգ Յանկովսկի և Անդրեյ Կրասկո |
Օպերատոր | Գենադի Կարյուկ և Alexander Karyuk? |
Տևողություն | 44 րոպե |
«Դոկտոր Ժիվագո» (ռուս.՝ «Доктор Живаго»), ռուսական սերիալ[1], Բորիս Պաստեռնակի համանուն վեպի էկրանավորումը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասնմեկ սերիայից բաղկացած ֆիլմը ներկայացնում է մի քանի տասնամյակ Յուրի Ժիվագոյի՝ Բորիս Պաստեռնակի համանուն վեպի հերոսի կյանքից։ Հիմնական սյուժեն մնացել է անփոփոխ, բայց հանվել են մի շարք սյուժետային գծեր, այդ թվում՝ գլխավոր հերոսի եղորը վերաբերող։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլեգ Մենշիկով – Յուրի Ժիվագո
- Վարվառա Անդրեևա – Տոնյա
- Չուլպան Խամատովա – Լարա
- Օլեգ Յանկովսկի – Վիկտոր Կոմարովսկի
- Սերգեյ Գորոբչենկո – Պատուլյա
- Վլադիմիր Իլյին – Ալեքսանդր Գրոմեկո
- Կիրիլ Պիրոգով – Միխայիլ Գորդոն
- Ինգա Շել – Շուրոչկա Շլեզինգեր
- Անդրեյ Կրասկո – Մարկել
- Ալեքսեյ Պետրենկո – Ֆադեյ Կազիմիրովիչ
- Անդրեյ Պանին- Անդրեյ Ժիվագո
- Սերգեյ Գարմաշ- Անտիպով ավագ
- Նատալյա Կոլյականովա – Ամալյա Գիշար
- Անտոն Խաբարով – Ռոդիոն Գիշար
- Սերգեյ Միգիցկո – Գորդոն
- Իրինա Բրազգովկա – Աննա Իվանովնա Գրոմեկո
- Յուլիա Կելչևսկայա – Լիզա
- Կոնստանտին Ստրելնիկով – քարտուղար
- Վիլլի Մելնիկով – Վոլդեմար
- Դմիտրի Մուլյար – երիտասարդ վիրաբույժ
- Անդրեյ Կուզիչև – Գինցե
- Վիկտոր Սոլովյով – նախագահ
- Բորիս Ռոմանով – քահանա
- Իգոր Յացկո – Բլաժեյկո
- Եվգենի Մունդում – դպրոցի տնօրեն
- Վիկտոր Ստեպանով – Ավերկի
- Գալինա Պոլսկիխ — Ելենա, Մարֆա և Սերաֆիմա Միկուլիցիններ
- Օլեգ Մալախով – Լիվերիա
- Մաքսիմ Ավերին – մարդ-թուփ
- Արտյոմ Գրիգորև – Ռանցևիչ
- Մարիա Զվոնարյովա – Ագաֆյա
- Լյուդմիլա Պոլյակովա – դատարանի նախագահ
- Սերգեյ Ցեպով – մեղադրող
- Վիկտորյա Իսակովա – Մարինկա
- Սերգեյ Գազարով – Ալավերդու
- Անդրեյ Ի – գլխավոր բժիշկ
- Յուլիա Իկոնոպիսցևա – աղջիկ երաժշտական երեկոյում
- Սերգեյ Զաբոտին – դրվագ
Նկարահանման խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստ՝ Յուրի Արաբով՝ Բորիս Պաստեռնակի վեպի մոտիվներով
- Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Պրոշկին
- Բեմադրող օպերատորներ՝ Գենադի Կարյուկ, Ալեքսանդր Կարյուկ
- Կոմպոզիտոր՝ Էդուարդ Արտեմև
- Գլխավոր նկարիչ՝ Վիկտոր Յուշին
- Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Երմակով
Սերիայի ստեղծման և ցուցադրման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ֆիլմը աշխարհում վեպի չորրորդ էկրանավորումն է և Ռուսաստանում առաջին էկրանավորումը։ Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2005 թվականի վերջին, սակայն անհասկանալի պատճառներով ֆիլմը միանգամից եթեր չի հեռարձակվել։ Նյութերը գողացվել են և թողարկվել DVD-ով՝ վատ որակով։ Մի փոքր ուշ թողարկվել է ֆիլմի DVD-ի լիցենզավորված տարբերակը։
Միայն 2006 թվականի մայիսին սերիալն սկսել է ցուցադրվել НТВ ալիքով, ընդ որում՝ այն ծանրաբեռնված էր գովազդով․ ֆիլմի մեկ սերիայի 44 րոպեի համար բաժին էր ընկնում 18 րոպե գովազդ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե արծիվ» մրցանակ (2007)
- Լավագույն հեռուստատեսային սերիալ (11 սերիա և ավելի)
- Հեռուստատեսության լավագույն դերասան (Օլեգ Յանկովսկի)
- Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք
- Լավագույն երաժշտություն
- «Ոսկե արծիվ» մրցանակի անվանակարգեր․
- Հեռուստատեսության լավագույն դերասանուհի (Չուլպան Խամատովա)
- ՏԵՖԻ մրցանակ - 2006
- Տղամարդու լավագույն դերկատարում հեռուստատեսային ֆիլմում/սերիալում (Օլեգ Յանկովսկի)
- Լավագույն դերասանուհի հեռուստատեսային ֆիլմում/սերիալում (Չուլպան Խամատովա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Դոկտոր Ժիվագո» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Доктор Живаго» на сайте «Энциклопедия отечественного кино»
- Сериал «Доктор Живаго» на сайте «Кино России»(չաշխատող հղում)
- Сериал «Доктор Живаго» на сайте «Наш фильм»
|