Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Բիրշտոնաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բիրշտոնաս
Birštonas
Զինանշան

ԵրկիրԼիտվա Լիտվա
ՀամայնքBirštonas Municipality?
Հիմնադրված է1382 թ.
Առաջին հիշատակում1382
Մակերես13 կմ²
ԲԾՄ79 մետր, 62 մետր
Բնակչություն3,138 մարդ ((2005 թվական))
Ժամային գոտիUTCUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+370 319
Փոստային ինդեքսLT-59009
Փոստային դասիչLT-59206, LT-59009
Պաշտոնական կայքbirstonas.lt
Բիրշտոնաս (Լիտվա)##
Բիրշտոնաս (Լիտվա)

Բիրշտոնաս, բալնեոթերապիայի առողջավայր, և բուժավայր, քաղաք Լիտվայում, որը գտնվում է Կաունասից հարավ, Նեման գետի ափին 30 կմ (19 մղոն) հեռավորության վրա։ Բիրշտոնասը քաղաքի իրավունք է ստացել 1529 թվականին, իսկ 1966 թվականին նշանակվել է քաղաք։ Քաղաքը Բիրշտոնաս ինքնավարության վարչական կենտրոնն է։

Բիրշտոնասը քաղաքի լիտվական անվանումն է։ Քաղաքի անվան տարբերակները այլ լեզուներով՝ լեհերեն՝ Birsztany, ռուսերեն՝ Бирштаны, բելառուսերեն՝ Біршта́ны, իդիշ՝בירשטאן, լատիշերեն՝ Birštona:

Բիրշտոնասն առաջին անգամ հիշատակվել է տասնչորսերորդ դարում՝ Տևտոնական օրդենում որպես «ագարակ աղի ջրի մոտ»։ 14-16-րդ դարերում շատ լիտվական իշխաններ և ազնվականներ որսի ժամանակ հանգստացել են Բիրշտոնասում։

Առողջարան Բիրշտոնասում

Առողջարանը հիմնադրվել է 1846 թվականին։ Շատ մարդիկ Ռուսաստանից, Լեհաստանից և Լիտվական այլ քաղաքներից այցելում էին հանքային ջրերի տարածքում գտնվող առողջարաններ և ստանում բուժիչ ցեխային լոգանքներ, այդ թվում լիտվացի գրող Բալիս Սրուոգան, ով հիվանդացել էր համակենտրոնացման ճամբարում գտնվելուց հետո։

Շրջակա միջավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրշտոնասը շրջապատված է սոճու այգիներով և Նեմա գետով, ինչը շատ լավ է հիվանդների համար։ Որոշ բլուրներից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Նեմա գետը։ Այնտեղ կան խանութներ, ոստիկանության բաժանմունք, գրադարան, թատրոն, հիվանդանոց, դեղատուն, գրախանութ, դպրոցներ, թանգարաններ, սրճարաններ, ռեստորաններ և քաղաքապետարան։

Եկեղեցի Բիրշտոնասում

Այստեղ կան շատ բնակարաններ և հազվագյուտ առանձնատներ։

Բիրշտոնասը իրականացնում է ազգային կարգավիճակ ունեցող ճանապարհներ Կաունասից, Վիլնյուսից և Մարիամպոլեից։ Այն սպասարկում է Կաունասի միջազգային օդանավակայանը՝ մեծությամբ երկրորդ օդանավակայանը Լիտվիայում։

Բիրշտոնսում անց են կացվում մի քանի փառատոններ։ Բիրշտոնաս քաղաքի փառատոնը տոնվում է հունիսի երկրորդ շաբաթը։ Այն առանձնանում է համերգներով, ժողովրդական արվեստի ցուցադրություններով, մոտորավոր մակույկներով և օդապարիկներով։

Նեոգոթիկ եկեղեցի Բիրշտոնասում

Մարտի վերջի հանգստյան օրերին Բիրշտոնսում տոնում են Լիտվիայի ամենահին, միջազգային ջազ փառատոնը։ Սկսած 1980 թվականից ջազի փառատոնը հյուրընկալվում է այստեղ երկու տարին մեկ անգամ և արդեն վաղուց առողջավայրը ստացել է լիտվական ջազի Մեքքա անվանումը[1]։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրշտոնասը հայտնի է իր հանքային ջրերով։ Այս ջրերը օգտագործվում են առողջավայրերում՝ հանքային ջրերի լողավազանների և լոգարանների համար։ Այստեղ կան երեք խոշոր առողջարաններ, որոնք առաջարկում են հալոթերապիա, բուժիչ ցեխի լոգանքներ, հանքային ջրով լողավազաններ, մերսումներ և բուժագործության լայն շրջանակ։

Նեման գետի համապատկերը

Բիրշտոնասը ունի նաև հյուրանոցներ և քաղաքամերձ ագարակներ, որոնք հարմարեցված են գյուղական զբոսաշրջության համար։ Տեղական տեսարժան վայրերը ներառում է ՝ Վիտաուտաս բլուրը, որտեղ Լիտվիայի մեծ իշխան Վիտովտը ուներ իր որսորդական առանձնատունը, երկու թանգարաններ, զբոսավայր Նեման գետի մոտակայքում։ Հեծանվավազքը տեղական անտառում, ձիավարությունը, նավարկությունը և թիավարում ապահովված են։

Բիրշտոնասը Լիտվիայի սակավաթիվ հանգստավայրերից մեկն է։

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նիկոդիմ Սիլիվանովիչ
  • Բալիս Սրուոգա

Միջազգային հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

  • Լեհաստան Ժնին
  • Էստոնիա Կեիլա
  • Լատվիա Սիգուլդա
  • Լիտվա Ներինգա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրշտոնաս» հոդվածին։