Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Բոլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոլու (այլ կիրառումներ)
Քաղաք
Բոլու
թուրքերեն՝ Bolu
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԲոլուի մարզ
ՀամայնքԲոլուի մարզ
Առաջին հիշատակումմ.թ.ա. 2000 թվական
Այլ անվանումներԿլավդիուպոլիս
Մակերես27 կմ²
ԲԾՄ733 մետր
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն84 565 մարդ (2000)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+90 374
Փոստային ինդեքս14xxx
Ավտոմոբիլային կոդ14
Պաշտոնական կայքbolu.bel.tr
Բոլու (Թուրքիա)##
Բոլու (Թուրքիա)

Բոլու (թուրքերեն՝ Bolu), քաղաք և շրջան Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Բոլուի մարզում։ 2000 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 84 565 մարդ։

Բոլուն գտնվում է Ստամբուլ- Անկարա միջքաղաքային հին մայրուղու վրա, որը անցնում է լեռներով։ Նոր ավտոմայրուղին անցնում է թունելով և գտնվում է Բոլուից դեպի հարավ։

1325 թվականին Բոլուն գրավվել է Օսմանյան կայսրության կողմից, որից անմիջապես հետո ստացավ ներկայիս անվանումը։ Որոշ փաստաթղթերում նշվել են նաև Բոլոու կամ Բոլի անվանումները։

Օսմանյան տիրապետության ժամանակ քաղաքը դարձել է Քասթամոնուի վիլայեթի կենտրոնը։ 20-րդ դարի սկզբին քաղաքի բնակչությունը կազմել է մոտ 10 000, որի մեծամասնությունը կազմել են թուրքերը, 1700՝ հույներ և 400 հայեր։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլու» հոդվածին։