Բջջային կենտրոն
Բջջակենտրոն կամ ցենտրոսոմա (լատին․՝ centrum-կենտրոն + հին հունարեն՝ σῶμα - sōma մարմին, մասնիկ), ոչ մեմբրանային կառուցվածք ունեցող օրգանոիդ է։ Կազմված է փոխուղղահայաց դասավորված երկու ցենտրիոլներից՝ մայր և դուստր և դրանք շրջապատող հատուկ կառուցվածքներից։ Հատուկ է կենդանիների բոլոր բջիջներին, սնկերին, ջրիմուռներին և մամուռներին։ Բուսական բջիջները և որոշ պարզագույն օրգանիզմները ցենտրիոլներ չունեն։ Ցենտրիոլները մասնակցում են միտոզի և մեյոզի ընթացքում բաժանման իլիկի առաջացմանը։ Բջջի բաժանման ժամանակ ցենտրոսոմաները տարամիտվում են բջջի բևեռները, դրանց են միանում բաժանման իլիկի թելիկները, իսկ բաժանումն ավարտելուց հետո ցենտրիոլները մնում են դուստր բջիջներում, կրկնապատկվում են և ձևավորում բջջակենտրոնը։
Հայտնաբերվել է 1883 թվականին Էդուարդ Վան Բենեդենի (հոլ.՝ Edouard Van Beneden) կողմից[1]։ ու նկարագրվել և իր անունն է ստացել 1888 թվականին Թեոդոր Բովերիի կողմից[2]։
Ինքնավերարտադրվող օրգանոիդ է, պլազմատիկ թաղանթ չունի, կազմված է երկու ցենտրիոլներից։ Բջջակենտրոնը, մասնակցում է բջջի բաժանմանը (իլիկի առաջացմանը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Centrosome Saylor Academy
- ↑ Boveri, Theodor (1888). Zellen-Studien II: Die Befruchtung und Teilung des Eies von Ascaris megalocephala. Jena: Gustav Fischer Verlag.