Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Բրաչանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բրաչիանոից)
քաղաք
Բրաչանո
Bracciano
Դրոշ Զինանշան

Բրաչանոյի ամրոցը
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԼացիո
ԳավառՀռոմ
ՀամայնքMetropolitan City of Rome?
Մակերես142 կմ²
ԲԾՄ280±1 մետր
Բնակչություն15500 մարդ (2004)
Խտություն280 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ00062
Փոստային ինդեքս06
Փոստային դասիչ00062
Ավտոմոբիլային կոդROMA
Պաշտոնական կայքcomune.bracciano.rm.it
Բրաչանո (Իտալիա)##
Բրաչանո (Իտալիա)
Բրաչանո (Լացիո)##
Բրաչանո (Լացիո)

Բրաչանո (իտալ.՝ Bracciano), քաղաք Իտալիայում, Լացիո մարզի Հռոմ գավառում[1], համանուն լճի ափին, Հռոմից 30 կմ հյուսիս-արևմուտք։

Բնակչությունը 2012 թվականի դրությամբ՝ 19290 մարդ[2]։

Բրաչիանոյի ամրոց

Լճի ափին կանգնած է գեղեցիկ պահպանված ամրոցը, որը կառուցվել է 13-րդ դարում Օրսիններ իշխանների կողմից և նրանց կողմից ընդլայնվել է Վերածննդի դարաշրջանի սկզբում։ Ամրոցում 1481 թվականին Հռոմում մոլեգնած համաճարակից ապաստան է գտել Հռոմի Պապ Սիկստ IV-ը, իսկ 16 տարի անց նա դիմադրեց պապական զորքերի՝ Գվիդոբալդո դա Մոնտեֆելտրո և Հռոմի Պապ Ալեքսանդր VI-ի որդի Ջովանի Բորջայի գլխավորությամբ, պաշարմանը։

1558 թվականին Պաոլո Ջորդանո Օրսինին Կոզիմո Մեդիչի դստեր հետ իր ամուսնության կապակցությամբ ստացել է Բրաչիանոյի դուքս։ Նրա անմտությունների և անկարգությունների մասին լեգենդներ են պտտվել, որոնք իրենց մարմնավորումն են ստացել Ջոան Վեբստերի «Սպիտակ սատանան» երկում։

17-րդ դարում դուքսերի նստավայրը հայտնվեց անմխիթար վիճակում, իսկ 1696 թվականին այն վաճառվեց Հռոմի Պապ Ինոկենտի XI-ի եղբորորդի՝ իշխան Օդեսկալչին, որի ժառանգների ենթակայության տակ է մնում մինչ օրս։ 1971 թվականին ամրոցում նկարահանվել է «Լուչիա դի Լամերմուր» ֆիլմ-օպերան։ 2006 թվականին ամրոցում տեղի է ունեցել Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի հարսանեկան արարողությունը։

Օրսին-Օդեսկալչի ամրոցը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի և նրա բնակիչների մասին գրել է ռուս հեղինակ Պավել Մուրատովը («Իտալիայի պատկերներում»)։ Նա նշել է, որ այն միակ տեղն է, որտեղ կարող ես զգալ Վերածննդի դարաշրջանի մարդկանց սենյակային հարմարավետությունը, քանզի այստեղ և ոչ այլուր պահպանվել են կահույքի և այլ իրերի կահավորանքները, ինչպես նաև որմնանկարներ, որոնց վրա կարելի է տեսնել Բրաչիանոյի հին տերերի կյանքը արտացոլող նկարներ՝ շախմատ խաղալիս, որսորդության, կարդալու, միրգ հավաքելով, լճում նավակով զբոսնելիս։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բրիչիանոյում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 9 11 15 16 21 25 29 29 25 19 14 10 16
միջին ջերմաստիճանը (°C) 6 8 10 11 16 20 23 23 20 15 11 7 14
միջին նվազագույնը (°C) 3 4 5 7 11 14 17 17 15 11 7 4 10
տեղումների քանակը (մմ) 112 99 86 80 56 43 18 46 97 94 150 130 1 011
Աղբյուր՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Roma». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 29-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրաչանո» հոդվածին։