Բևեռային աստղ
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | F-type star?, triple star system?, classical Cepheid variable?, pole star? և նավիգացիոն աստղ | ||
Հեռավորություն | 432 ± 30 լուսային տարի | ||
Տեսանելի աստղային մեծություն | 2,02[1] (V) | ||
Համաստեղություն | Փոքր Արջ | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | −20,81 ± 4,94 km/s[2] | ||
Պարալաքս | 7,54 ± 0,11 մավ[3] | ||
Բացարձակ աստղային մեծություն | −3,64 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | F7 :IB-II SB,V[4] | ||
Գույնի ցուցանիշ | 0,6 | ||
Փոփոխականություն | classical Cepheid variable?[5][6] | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Զանգված | 1,19304E+31 կիլոգրամ | ||
Շառավիղ | 30 արևային շառավիղ | ||
Լուսավորություն | 2200 արեգակնային լուսատվություն | ||
Պտույտ | 17 km/s[7] | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
|
Բևեռային աստղ (Փոքր Արջի համաստեղության ալֆա աստղը (α UMi), ինչպես նաև անվանում են Կինոսուրա), +2,0m աստղային մեծությամբ աստղ Փոքր Արջ համաստեղության կազմում` տեղակայված Հյուսիսային երկնոլորտին մոտ։ Բևեռային աստղի հեռավորությունը Երկրի մակերևույթից կազմում է 434 լուսային տարի (ըստ այլ տվյալների` 323 լուսային տարի)[8]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայում Բևեռային աստղը գտնվում է երկրի հյուսիսային կիսագնդից 1°-ից պակաս հեռավորության վրա, դրա համար էլ այն գրեթե անշարժ է մնում աստղային երկնքի օրական պտույտի ընթացքում։ Այն շատ հարմար է աստղալից երկնքով կողմնորոշվելու համար. նրա ուղղությունը համընկնում է հյուսիսային ուղղությանը, իսկ հորիզոնից բարձրությունը հավասար է դիտման տեղանքի աշխարհագրական լայնությանը։ Երկրի առանցքի պրեցեսիայի պատճառով հյուսիսային բևեռի դիրքը փոխվում է. Բևեռային աստղն ամենից շատ կմոտենա նրան 2102 թվականի մարտի 7-ից հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում, ինչից հետո այն կսկսի հեռանալ բևեռից։ 2260 թվականի կեսերին նրա հեռավորությունը բևեռից կկազմի 1°: Հարավային կիսագնդում վառ բևեռային աստղ չի դիտարկվում։
Բևեռային աստղը Երկրի մակերևույթին ամենամոտ գտնվող և ամենավառ փոփոխական աստղն է։ Սակայն այն ոչ ստանդարտ ցեֆեիդ է. նրա թրթռումները տասնյակ տարիների ընթացքում թուլանում են. 1900 թվականին պայծառության փոփոխությունը ±8 %, իսկ 2005 թվականին՝ մոտ 2 %։ Բացի այդ, այս ընթացքում աստղը դարձել է մոտ 15 %-ով ավելի պայծառ։
Իրականում Բևեռային աստղն իրենից ներկայացնում է եռաստղանի համակարգ։ Համակարգի կենտրոնում տեղակայված է Բևեռային A (α UMi A) գերհսկան, որը մեր Արեգակին պայծառությամբ գերազանցում է 2000, իսկ զանգվածով` 4.5 անգամ։ Բևեռային B (α UMi B) աստղը, որ ունի Արեգակի զանգվածի 1.39 մասը, Բևեռային A աստղից ունի բավական հեռավորություն, այդ իսկ պատճառով էլ դժվար չէ Երկրի մակերևույթից նրան հեռադիտակով նայելը։ 1929 թվականին Բևեռային աստղի լուսապատկերն ուսումնասիրելիս պարզվել է, որ Փոքր արջի Ալֆա աստղն ամենամոտ կրկնակի աստղն է, ինչի մասին նախանշվել էր 1924 թվականին կատարված դիտարկումների արդյունքում[9]։ Բևեռային A աստղի ընկերակիցը գտնվում է 18.5 աստղագիտական միավոր հեռու։ Բևեռային P աստղը (α UMi P կամ α UMi a, կամ α UMi Ab) ունի Արեգակի զանգվածի 1.26 չափը և գերհսկային գտնվում է այնքան մոտիկ, որ այն լուսանկարել հաջողվել է միայն Հաբլ հեռադիտակին, այն էլ վերազինելուց հետո։ Բևեռային P-ի մոտավոր պտույտը α UMi A-ի շուրջ կազմում է 30 տարի[10]։ Բևեռային B-ն կրկնակի α UMi A/P համակարգի շուրջ շրջապտույտ է կատարում մոտավորապես 100.000 տարվա ընթացքում։ Կա ևս երկու կոմպոնենտ, որոնք ստացել են α UMi C և α UMi D նշումը, սակայն դրանք ավելի հին աստղեր են և կապված չեն Բևեռային աստղի հետ[11]։
Հնարավոր է, որ Բևեռային աստղը և նրան շրջապատող աստղերը աստղային ցրված կուտակումների արդյունք են։ Hipparcos և 2MASS արբանյակների տվյալների համաձայն` Բևեռային աստղի մոտակա հարևանների ճառագայթային արագությունները համընկնում են, իսկ նրանց միջին հեռավորությունը Երկրից մոտավորապես 100 պարսեկ է։ Գույն - աստղային մեծություն դիագրամի համաձայն` կուտակում կազմած անդամների միջին տարիքը 80 միլիոն տարի է։
1990 թվականին Hipparcos արբանյակը Բևեռային աստղի հեռավորությունը գնահատել է 434 լուսային տարի։ 2006 թվականին նոր դիտարկումների արդյունքում այն գնահատվեց 330 (Turner), իսկ 2008 թվականին՝ 359 լուսային տարի (Usenko and Klochkova)[12]: 2012 թվականի ուսումնասիրությունները, որոնք կատարվել են կանադական Սենտ Մերի համալսարանի աստղագետների կողմից Դևիդ Թյորների (David Turner) ղեկավարությամբ, Բևեռային աստղի հեռավորությունը գնահատում են 99 պարսեկ (323 լուսային տարի)[13]։
Բևեռային աստղի հեռավորությունը` որպես տիպիկ ցեֆեիդ, կիրառվում է մյուս գալակտիկաների մեջ եղած հեռավորությունը չափելու համար։ Այդ հեռավորության ճշգրտումը կարող է հանգեցնել հեռավորությունների սանդղակի ճշգրտմանը և մութ զանգվածի նշանակության սահմանափակմանը[14]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսնի և Արևի պրեցեսիայի պատճառով Երկրի առանցքը պտտվում է շրջանաձև 23° շառավղով 100 տարում 0.5 աստիճան արագությամբ։ Այդ պատճառով տարբեր աստղեր են հայտնվում Երկրի բևեռների մոտ։ Օրինակ, Հին Եգիպտոսում արքայատոհմերի կառավարումից առաջ (5000 տարի առաջ) այդպիսի աստղ է եղել Տուբանը (Վիշապի համաստեղություն)։ Մեր թվարկության սկզբին երկրագնդի բևեռներում վառ աստղեր չեն նկատվել։ 2000 տարի հետո բևեռին մոտ կհայտնվեն Ալրաին (Ցեֆեոս համաստեղություն), իսկ 12.000 տարի հետո` Վեգան (Քնար համաստեղություն)։
Ամեն դեպքում, «բևեռային» ասելով հասկանում ենք Փոքր արջ համաստեղության α աստղը։
Պրեցեսիոն լրիվ շրջանի բևեռային աստղերի ցանկը[15]
- 13 հազար տարի մ. թ. ա. - բևեռային աստղ - Վեգա (Քնար համաստեղություն α)
- 9 հազար տարի մ. թ. ա. - բևեռային աստղեր - π (պի) և η (էտա) (Վահագն համաստեղություն)
- 8-7 հազար տարի մ. թ. ա. - բևեռային աստղ - τ (տաու) (Վահագն համաստեղություն)
- 5500 - 3500 հազար տարի մ. թ. ա. - բևեռային աստղ - ι (յոտա) (Վիշապ համաստեղություն)
- 3500 - 1500 հազար տարի մ. թ. ա. - բևեռային աստղ - Տուբան (Վիշապ համաստեղություն, α)
- 1500 հազար տարի մ. թ. ա. - մ. թ. 1 թվական - բևեռային աստղ - Կոհաբ (Փոքր արջ համաստեղություն, β)[16]
- 1 - 1100 թվականներ - բևեռային աստղ չկա, սակայն «զգոն» են Կոհաբը (Փոքր արջ համաստեղություն, β) և Կինոսուրը (Փոքր արջ համաստեղություն, α): Բևեռը Փոքր արջ համաստեղության α և β աստղերից գրեթե հավասար հեռավորության վրա է գտնվում։
- 1100 - 3200 թվականներ - բևեռային աստղ - α (ալֆա) (Փոքր արջ համաստեղություն)։ Հյուսիսային բևեռից (0°27′34,1″) նվազագույն հեռավորության վրա կգտնվի 2102 թվականի ապրիլի 23-ին։
- 3200 - 5000 թվականներ - բևեռային աստղ - Ալրաի γ (գամա) (Ցեֆեոս համաստեղություն)
- 5000 - 6500 թվականներ - բևեռային աստղ - Ալֆիրկ β (բետա) (Ցեֆեոս համաստեղություն)
- 6500 - 8500 թվականներ - բևեռային աստղ - Ալդերամին α (ալֆա) և Սադր γ (գամա) (Կարապ համաստեղություն)
- 13000 թվական - բևեռային աստղ - Վեգա (Քնար համաստեղություն)
Տեղանքի կողմնորոշում բևեռային աստղով
[խմբագրել | խմբագրել կոդը]Բևեռային աստղը միշտ գտնվում է հյուսիսային կիսագնդի հորիզոնի հյուսիսային կետում, ինչը թույլ է տալիս այն օգտագործել տեղանքում կողմնորոշվելու համար։
Բևեռային աստղը գտնելու համար հարկավոր է նախ գտնել Մեծ արջ համաստեղության յոթ վառ աստղերի խումբը, որ շերեփ է հիշեցնում։ Այնուհետև երկու աստղերի` Դուբհեի և Մերակի միջոցով պետք է գտնել շերեփի «պատերը» «բռնակի» հակառակ կողմում, մտովի գիծ անցկացնել, առանձնացնել ծայրամասերի աստղերի հնգապատիկը։ Մոտավորապես այդ գծի վերջում էլ հենց գտնվում է Բևեռային աստղը, որի ուղղությունը համընկնում է հյուսիսային ուղղությանը, իսկ հորիզոնից նրա բարձրությունը` համընկնում է դիտարկողի լայնությանը։
Անվանման այլ տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չինաստան - Սրբազան երկնքի թագուհի
- Ղազախստան և Թաթարստան - Երկաթե վարելահող
- Բուլղարիա - Միայնակ աստղ
- Ղրղզստան - Ոսկե ցցագերան
- Հինդուիզմում - Դխրուվալովկա[17][18]
Գեղարվեստական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկացի ֆանտաստ գրող Էդմոն Համիլտոնի «Աստղային արքաներ» և «Վերադարձ դեպի աստղեր» ֆանտաստիկ վեպերում հիշատակվում է Բևեռային թագավորությունը որպես միջգալակտիկական կայսրության անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ducati J. R. Catalogue of Stellar Photometry in Johnson's 11-color system — 2002. — Vol. 2237.
- ↑ Gaia Data Release 2 / Data Processing and Analysis Consortium, European Space Agency — 2018.
- ↑ Leeuwen F. v. Validation of the new Hipparcos reduction // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 2007. — Vol. 474, Iss. 2. — P. 653–664. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/0004-6361:20078357 — arXiv:0708.1752
- ↑ Kraft R. P. Color excesses for supergiants and classical Cepheids. I. Calibration of the G-band photometry // The Astrophysical Journal Letters — IOP Publishing, 1960. — Vol. 131. — P. 330–350. — ISSN 2041-8205; 2041-8213 — doi:10.1086/146837
- ↑ General Catalogue of Variable Stars
- ↑ Skowron D. M., Skowron J., Mroz P., Udalski A., Pietrukowicz P., Soszynski I., Szymanski M. K., Poleski R., Kozlowski S., Ulaczyk K. et al. A three-dimensional map of the Milky Way using classical Cepheid variable stars // Science / H. Thorp — Northern America: AAAS, 2019. — Vol. 365, Iss. 6452. — P. 478–482, 478—482. — ISSN 0036-8075; 1095-9203 — doi:10.1126/SCIENCE.AAU3181 — PMID:31371611 — arXiv:1806.10653
- ↑ Uesugi A., Fukuda I. Catalogue of rotational velocities of the stars — 1970. — Vol. 189.
- ↑ Bruce Dorminey (2013 թ․ հունվարի 18). «Polaris: Not So Close After All». Nature. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Polaris: Exceeding Expectations and Building New Science» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Wielen; Jahreiss; Dettbarn; Lenhardt; Schwan (2000). «Polaris: Astrometric orbit, position, and proper motion». arXiv: astro-ph/0002406
- ↑ Evans, Sasselov. Polaris: Amplitude, Period Change, and Companions
- ↑ Astronomers clash over the distance to the famed North Star November 30, 2012
- ↑ Полярная звезда оказалась ближе, чем считали раньше
- ↑ Astronomers clash over the distance to the famed North Star
- ↑ Астрономия // Энциклопедия для детей. — М.: Аванта+, 2007. — С. 269.
- ↑ Гай Юлий Гигин.Астрономия Արխիվացված 2009-02-02 Wayback Machine Пер. А. И. Рубана. СПб., 1997.
- ↑ Планета (Дхрувалока), которая, по словам ведических ученых, является обителью Господа Вишну, находит — ReligionVedia.ru
- ↑ «Ведический словарь». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղեկատվություն Բևեռային աստղի մասին
- Թե ինչպես գտնել Բևեռային աստղը
- Բևեռային աստղը համաստեղությունների ուղեցույցում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բևեռային աստղ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 410)։ |