Գանդիականություն
Արտաքին տեսք
Գանդիականություն, սոցիալ-քաղաքական և կրոնափիլիսոփայական ուսմունք, որ դարձել է Հնդկաստանի ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսաթյունը։ Մշակել է ազատագրական պայքարի առաջնորդ Մահաթմա Գանդին և նրա հետևորդները։
Ըստ Գանդիի Հնդկաստանի անկախության համար պայքարում անհրաժեշտ է գործադրել ոչ բռնի միջոցներ՝ բացառել իշխանությունների հետ ամեն տեսակի համագործակցությունը։ Գանդին քարոզում է կաստայական հավասարություն, ավանդույթների պահպանում, կրոնական հավատքի հարգում։ Անկախության հաղթանակի գրավականը Գանդին համարում էր ժողովրդական զանգվածներին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդվարդ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ., Երևան
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва