Գետնամորի անտառային
Գետնամորի անտառային | |
Գետնամորի անտառային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Վարդայիններ (Rosoideae) |
Ցեղ | Մորի (Fragaria) |
Տեսակ | Գետնամորի անտառային (F. vesca) |
Միջազգային անվանում | |
Fragaria vesca |
Անտառային գետնամորի[1][2] կամ սովորական գետնամորի (լատին․՝ Fragária vésca), մտնում է վարդազգիների ընտանիքի մեջ։ Հայկական տարանուններն են` գետնաելակ, գետնաթութ, գետնամորուկ, իծամորի, մորի, վայրի ելակ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույս է, 5-15 սմ բարձրությամբ։ Տերևներն ունեն երկար կոթեր և բաղկացած են ատամնաեզր 3 տերևիկներից։ Կոճղարմատը գորշ է, 1-2 սմ հաստության։ Ծաղիկները հիմնականում երկսեռ են, սպիտակ կամ կարմրավուն։ Պտուղները կլոր կամ կոնաձև են։ Հասունանում են ծաղկելուց 1 ամիս հետո։ Բույսը բազմանում է սերմերով և բեղիկներով։ Յուրաքանչյուր բեղիկից աճում են 3-4 դուստր նոր արմատներ։ Ծաղկում է մայիսից, ամբողջ ամռան ընթացքում, իսկ պտուղները հասունանում են մառան ամիսներին։ Գետնամորին աճում է մարգագետիններում, մացառուտներում, անտառի բացատներում։ Բույսը ցրտասեր է։ Ցեղի անունը ծագել է լատիներեն «ֆրագարե» բառից, որը նշանակում է անուշահոտություն։ Գետնամորու կուլտուրական տեսակը համարվում է հանրածանոթ ելակը։
Քիմիական բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետնամորու պտուղները հայտանբերված է մինչև 6% շաքար, կիտրոնաթթու, խնձորաթթու, սալիցիլաթթու, ֆոսֆորաթթու, խինինաթթու, պեկտինային և դաբաղիչ նյութեր, ֆլավոնային և անտոցինային մացություններ, ֆոլաթթու, եթերայուղ, C, B¹,B²,PP վիտամիններ, կարոտին, կալցիումի, նատրիումի, կալիումի, մագնեզիումի, երկաթի, մանգանի, պղնձի, քրոմի, ալյումինի, կոբալտի և այլ միկրոտարրերի աղեր, կարմիր պիգմենտ։ Սերմերը հարուստ են ճարպայուղով, տերևները C վիտամինով, իսկ արմատները և կոճղարմատը՝ տանինով։ Բույսի մեջ հայտանբերված է ֆրագարին գլիկոզիդը։ Ալեկսեյ Պոկրովսկու տվյալներով, գետնամորու 100 գրամը տալիս է 41 կկալ էներգիա և այն հարուստ է օրգանիզմի համար կարևոր նշանակության ունեցող սպիտներով։
Բուժական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման նպատակով օգտագործում են բույսի բոլոր մասերը, հատկապես պտուղները և այս առումով շատ հեղինակների էական տարբերություն չեն դնում գետնամորու վայրի տեսակների և կուլտուրական սորտերի միջև։ Պտուղները հավաքում են չոր եղանակին, առավոտյան ցողը վերանալուց հետո կամ օրվա վերջում, որովհետև թաց պտուղները շուտ են փչանում, իսկ շոգին՝ շուտ թորշոմում։ Հավաքում են հասուն, չվնասված պտուղները և անմիջապես չորացնում հատուկ մրգաչորանոցներում կամ վառարանի ջեռոցում։ Ճիշտ չորացնելիս պտուղները պահպանում են իրենց նախնական վառ կարմիր գույնը։ Գերչորացումից հումքը կորցնում է լիարժեքությունը։ Տերևները չորացնում են հով տեղում, միջանցուկ քամու տակ և պահում ենն ներսից թղթով պաստառված փայտյա արկղիկների մեջ։ Չորացած պտուղները պահում են թիթեղյա տուփերում։ Հումքի պիտանելիությունը 1-2 տարի։ Դեռևս նախապատմական ժամանակներից մարդը գետնամորին օգտագործել է ուտելու համար, որը հիմնավորվել է պեղումների ժամանակ հնամենի կառույցներից ու դամբարաններից հանված խեցամաններում բույսի սերմերի հայտնաբերումով։ Գիտական բժշկության մեջ հիմնավորվել են գետնամորու որոշակի միզամուղ և հակաբորբոքիչ հատկությունները, որի շնորհիվ այն առաջարկում է միզաքարային հիվանդության և գաստրիտների բուժման համար։ Հիմնավորված է նաև այն, որ պտուղները նվազեցնում են արյան միզաթթվի և նրա աղերի քանակությունը, որը դրական արդյունք է տալիս պոդագրային բուժման ժամանակ։ Պարզվել է նաև, որ դեղաբույսն օժտված է միաժամանակ հակաբիոտիկ և ֆիտոնցինդային հատկություններով։ Գետնամորին մեծ կիրառում ունի նաև կոսմետիկայում՝ դեմքի մաշկի, պեպենների, բծերի, պզուկների վերացման համար։ Նման դեպքերում գետնամորու պտուղների հյութից՝ խառնած ձվի հարած սպիտակուցի հետ դեմքին դնում են դիմակներ։ Կոմպրեսի ձևով կարելի է օգտագործել նաև պտուղների ջրաթուրմը։
Այլ օգտակար հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցյալում գետնամորու պտուղները, ծաղիկները և տերևները փոխարինել են թեյին։ Հասուն պտուղներով հրապուրվում են սողուններն ու թռչունները։ Գետնամորին մեղրատու է։ Պտուղները ուտում են թարմ վիճակում, շաքարով, կաթով, սերուցքով։ Նրանցից պատրաստում են կոմպոտ, մուրաբա, օշարակ, պովիդլո, մարմելադ, կոնֆետի խորիզ, գինի, թրմօղի, էսենցիա, դոնդող, հովացնող խմիչքներ, պաստել։ Սակայն պետք է նշել, որ պտուղները որոշ մարդկանց մոտ առաջացնեւմ են ծանր ալերգիկ երևույթներ, որոնք արտահայտվում են մոլոքորովմ որովայնի ցավերով, նողկանքով, փսխումներով, գլխապտույտով, սրտխառնոցով, լուծով։ Գետնամորին ունի նաև տեխնիկական կիրառում. պտուղների հյութով բուրմունք են տալիս օճառին, իսկ տերևները և ծաղիկները ունեն կաշին դաբաղելու հատկություն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Земляника, Большая советская энциклопедия. — М.: «Советская энциклопедия», 1969—1978 гг.
- ↑ 44/Fragaria vesca Linnaeus/Wild strawberry, Alpine strawberry (en)/Fraise des bois (fr)/Земляника лесная (рус), ГОСТ 27521-87. «Фрукты. Номенклатура. Первый список».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արշավիր Թորոսյան Հայաստանի դեղաբույսերը, «Հայաստան» հրատարակչություն, Երևան-1983
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնամորի անտառային» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնամորի անտառային» հոդվածին։ |
|