Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Գետնամուշկանմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետնամուշկանմաններ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Գետնամուշկանմաններ (Lycopodiophyta)
D.H.Scott, 1900

Գետնամուշկանմաններ, գետնամուշկեր (լատին․՝ Lycopodióphyta), բարձրակարգ սպորավոր բույսերի տիպ։

Տարածված են եղել դեռևս դևոնյան և քարածխի շրջանում։ Մեծ մասամբ եղել են փայտացողուն բույսեր։ Պահպանվել է միայն 4 ցեղ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրությունը 30 սմ-ից չի անցնում։ Ցողունը սողացող է։ Տերևները բարակ են, հարթ և պարուրաձև դասավորված։ Ցողունի գագաթին գտնվում են սպորոֆիլները՝ հավաքված սպորանգիումում։ Վերջիններում առաջանում են սպորները։ Գետնամուշկանմաններին բնորոշ է սերունդների հաջորդականությունը։ Սպորոֆիտը առաջացնում է սպորներ, որոնք աճելով տալիս են գամետոֆիտ։

Գամետոֆիտի վրա գոյանում են սեռական օրգաններ, որտեղ առաջանում են ձվաբջիջներ ու սպերմատոզոիդներ։ Վերջիններիս բեղմնավորումից առաջացած սաղմը սնունդ է ստանում գամետոֆիտից։

Lycopodiophyta
Lycopodiopsida

Lycopodiales

Drepanophycales †

Isoetopsida

Selaginellales

Lepidodendrales †

Pleuromeiales †

Isoetales

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Плауновидные // Плата — Проб. — М. : Советская энциклопедия, 1975. — (Большая советская энциклопедия : в 30 т. / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 20).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 24
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնամուշկանմաններ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնամուշկանմաններ» հոդվածին։