Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Գերդոզավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2մգ ֆենտանիլը (սպիտակ փոշին), մարդկանց մեծամասնության համար մահացու դոզա է[1]։ Ամերիկյան փենիի տրամագիծը 19մմ է։

Կենսաբանական ակտիվ նութերով (ԿԱՆ) գերդոզավորում կամ ուղղակի գերդոզավորում, կենսաբանական ակտիվ նյութերի կամ այլ նյութերի թույլատրվածից ավել քանակների ընդունումն է[2][3]։ Եզրույթն օգտագործվում է այն դեպքերում, երբ վտանգ կա առողջության համար[2]։ Գերդոզավորումը կարող է հանգեցնել թունավորման կամ մահի[3]։

ԱՄՆ-ում ժամանակի ընթացքում մահվան դեպքերի գրաֆիկն ըստ էթնիկ ծագման և ռասայի[4]։ Փոփոխությունը 100000 բնակչի հաշվով։

Գերդոզավորում բառն իրենից ենթադրում է, որ կա ապահով դոզա ԿԱՆի ընդունման համար։ Հետևաբար այս եզրույթն օգտագործվում է միայն ԿԱՆի համար, այլ ոչ թույների՝ չնայած, որ թույների մեծ մասը նվագագույն դոզայով ապահով են օրգանիզմի համար։ ԿԱՆով գերդոզավորումը երբեմն օգտագործվում է որպես իքնասպանության միջոց՝ մտադրաբար կամ միամիտ։ ԿԱՆի մտադրաբար սխալ օգտագործումը, որը հանգեցնում է գերդոզավորման, կարող է լինել նշանակված կամ չնշանակված դեղանյութերի մեծաքանակ օգտագործումից՝ էյֆորիայի հասնելու նպատակով։

Թմրանյութերի մեծ քանակներով օգտագործումը, և ժուժկալության շրջանից հետո թմրանյութի օգտագործումը, նույնպես կարող են հանգեցնել գերդոզավորման։ Ներերակային կոկաին օգտագործողները շատ հեշտ կարող են գերդոզավորվել, քանի որ կոկաինի հաճույք պատճառող և գերդոզավորման դոզայի միջև սահմանը փոքր է[5]։ Դեղերի միամիտ սխալ օգտագործմամբ գերդոզավորումը կարող է լինել օգտագործման եղանակի սխալ ընթերցելու կամ պիտակի անհասկանալի լինելու պատճառով։ Միամիտ գերդոզավորման պատճառ կարող է լինել նաև սխալ դեղատոմսը, ԿԱՆի ակտիվ բաղադրիչի անիմացությունը և երեխաների կողմից ակամա օգտագործումը[6]։ Երեխաների շրջանում ամենատարածված միամիտ գերդոզավորման պատճառը երկաթ պարունակող մուլտիվիտամինային կոմպլեքսների ընդունումն է։

Գերդոզավորում եզրույթը հաճախ սխալ օգտագործվում է դեղանյութերի կողմնակի ազդեցությունների կամ դեղանյութերի համակցումներից առաջացող բացասական ազդեցությունների փոխարեն։

Տոքսիդրոմ[7]
Ախտանշաններ Արյան ճնշում Սրտի զարկերի հաճախականություն Շնչառության հաճախականություն Մարմնի ջերմաստիճան Բբերը Աղիքային ձայներ Քրտնարտադրութուն
Անտիխոլիներգիկ ~ Աճում է ~ աճում է լայնացած ցածր թույլ
Խոլիներգիկ ~ ~ անփոփոխ անփոփոխ նեղացած բարձր ուժեղ
Օփիոիդ նվազում է աճում է ուժեղացած ցածր նեղացած ցածր թույլ
Սիմպատոմիմետիկ բարձրանում է աճում է ուժեղացած բարձր լայնացած բարձր ուժեղ
Սեդատիվ-հիպնոտիկ նվազում է նվազում է թուլացած ցածր ~ ցածր թույլ

Գերդոզավորման ախտանշանները տարբերվում են՝ կախված ընդունված ԿԱՆ-ից կամ տոքսիններից։ Ախտանշանները կարելի է բաժանել տարբեր տոքսիդրոմների, ինչը կօգնի պարզել, թե որ ԿԱՆի կամ տոքսինի պատճառով է գերդոզավորումը։

Օփիոիդային գերդոզավորման ախտանշաններից են թուլացած շնչառությունը, սրտի կծկումները և անոթազարկը[8]։ Այն կարող է նաև կետային բբերի, կապույտ եղունգների և շրթունքների պատճառ հանդիսանալ՝ արյան մեջ թթվածնի ծավալների իջեցման պատճառով։ Օփիոիդային գերդոզավորման պատճառով կարող են դիտվել մկանային ջղաձգումներ, կոնվուլսիա և թուլացած գիտակցություն։ Օփիոիդային գերդոզավորման ժամանակ անձը սովորաբար չի արձագանքում իր անվանը և նույնիսկ շատ ուժեղ թափահարմանը։

Գերդոզավորման և մահվան առավել հաճախ պատճառ հանդիսացող փսիխոակտիվ նյութեր և տոքսիններ (խմբավորված ըստ ՀՄԴ-10)․

Համի ավելացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցանկալի համի կոծկումը պոտենցայի ընկալումն աղճատում է, որը գերդոզավորման գործոններից է։ Օրինակ լինը սովորաբար պատրաստվում է հազի օշարակի և մրգի համով գազավորված ըմպելիքների խառնումից, և մատուցվում փոքր բաժակներով[9][10]։ Խառնուրդին կարող է ավելացվել կարամելային կոնֆետ քաղցրության համար[11]։

Հաճախ ընդունված նյութի մասին տեղեկություն կարելի է ստանալ ընդունած անձից։ Սակայն, եթե նրանք չեն ուզում կամ գիտակցության մթագնման պատճառով չեն կարող պատասխանել հարցին, կարելի է հարցնել ընկերներից, ընտանիքից կամ փնտրել նյութը տանը։

Տոքսիդրոմային քննությունը, դեղերի և լաբորատոր հետազոտությունները նույնպես կարող են օգտակար լինել։ Այլ լաբորատոր հետազոտություններ, ինչպիսիք են գլյուկոզի, միզանյութի, էլեկտրոլիտների, պարացետամոլի և սալիցիլատների մակարդակների հետազոտությունները, սովորաբար նույնպես արվում են։ Դեղերի բացասական համակցումները երբեմն սխալմամբ ախտորոշվում են որպես դեղով սուր գերդոզավորում, և ինքնասպանության կասկածի պատճառ են դառնում[12]։

Ներերակային և այլ օփիոիդ թմրանյութեր օգտագործողներից նալոքսոն տրամադրելով՝ նվազում են նրանց շրջանում գերդոզավորման պատճառով մահերը[13]։ Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների կառավարման և կանխարգելման կենտրոնների, ԱՄՆ-ում թմրամոլների աջակցության նպատակով, թմրամոլներին և նրանց խնամակալներին տանը պահելու համար անվտանգ դոզաներով նալոքսոն տրամադրելը և նրանց դրա ճիշտ օգտագործումը սովորեցնելը, կանխել է ավելի քան օփիոիդային գերդոզավորումից մահվան 10,000 դեպք[14]։ Առողջապահական հաստատությունների կողմից նալոքսոն դուրս գրելու ծրագիրը օգնել է նվազեցնել օփիոիդային գերդոզավորման դեպքերն ԱՄՆ-ի Հյուսիսային Կալիֆորնիա նահանգում նույնպես․ ԱՄՆ-ի բանակը կրկնօրինակել է այս ծրագիրը[15][16]։ Ոստիկաններին և հրշեջներին օփիոիդային գերդոզավորման ժամանակ նալոքսոն տրամադրելու ծրագիրը խոսոտումնալից է[17]։

Վերահսկողության տակ գտնվող ներարկման կենտրոններն (հայտի է նաև որպեսգերդոզավորման կանխման կենտրոն), օգնում են կանխել օփիոիդային գերդոզավորման դեպքերը՝ նալոքսոն, բժշկական օգնություն և միջամտություն առաջարկելով։ Այստեղ տրամադրում են նաև չօգտագործված ներարկիչներ, որպեսզի կանխեն այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ և հեպատիտները, տարածումը[18][19][20][21]։

Ակտիվացրած ածուխը գերդոզավորման ժամանակ ստամոքսաղիքային համակարգը բեռնաթափելու համար հաճախ օգտագործվող միջոց է։

Գերդոզավորման դեպքում առաջին օգնություն է շնչուղիների, շնչառության և արյան շրջանառության կարգավորումը։ Ապարատային շնչառությանը միացնելու հարցը դրվում է, երբ շնչառության հաճախությունը ցածր է կամ արյան գազային կազմի հետազոտության տվյալներով հիպօքսիա է ախտորոշվում։ Հիվանդին պետք է հսկողության տակ պահել թե՛ մինչև բուժում սկսելը, թե՛ բուժման ամբողջ ընթացքում՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարմնի ջերմաստիճանին, անոթազարկին, շնչառության հաճախությանը, արյան ճնշմանը, միզարտադրությանը, էլեկտրասրտագրությանը (ԷՍԳ), և սատուրացիային[22]։

Որոշ գերդոզավորումների դեպքում օգտագործվում են հատուկ հակաթույներ։ Օրինակ օփիատներով (օր․՝ մորֆին, հերոին) գերդոզավորման դեպքում օգտագործվում է նալոքսոն, բենզոդիազեպիններով գերդոզավորման ժամանակ՝ ֆլումազենիլ։ Որպես ոչ սպեցիֆիկ հակաթույն խորհուրդ է տրվում օգտագործել ակտիվացրած ածուխը՝ ստամոքսաղիքային ուղիով զգալի քանակությամբ նյութ ընդելուց մի ժամվա ընթացքում[23]։ Ստամոքսի լվացումը, կոճղարմատի արմատների օշարակը և ամբողջ ստամոքսաղիքային համակարգի մաքրումը հազվադեպ է օգտագործվում[23]։

Համաճարակաբանություն և վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՄԱԿ-ի աշխարհում տարեկան 300,000 մարդ է մահանում ԿԱՆ-ով գերդոզավորումից։

1968-2019թթ․ 1,015,060 ԱՄՆ քաղաքացի է մահացել ԿԱՆ-ով գերդոզավորման պատճառով, որոնցից ավելի քան 770,000 մահացել են 1999-2019թթ․[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fentanyl. Image 4 of 17. US DEA (Drug Enforcement Administration). See archive with caption: "photo illustration of 2 milligrams of fentanyl, a lethal dose in most people".
  2. 2,0 2,1 Definitions Արխիվացված 2011-02-27 Wayback Machine Retrieved on 20 September 2014.
  3. 3,0 3,1 "Stairway to Recovery: Glossary of Terms" Արխիվացված 2011-07-09 Wayback Machine. Retrieved on 19 March 2021
  4. NCHS Data Visualization Gallery—Drug Poisoning Mortality. From National Center for Health Statistics. Open the dashboard dropdown menu and pick "U.S. Trends". From the menus on the right pick all races, all ages, and both sexes. Run your cursor over the graph to see the data.
  5. Study on fatal overdose Արխիվացված 2012-01-19 Wayback Machine in New-York City 1990-2000, visited May 11, 2008,
  6. "What to do with leftover medicines". Medicines Talk, Winter 2005. Available at «What to do with left-over medicines: National Prescribing Service Ltd NPS». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
  7. Goldfrank, Lewis R. (1998). Goldfrank's toxicologic emergencies. Norwalk, CT: Appleton & Lange. ISBN 0-8385-3148-2.
  8. Chandler, Stephanie. «Symptoms of an opiate overdose». Live Strong. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  9. «T.I. Arrest -- Sippin' on Sizzurp?». TMZ (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  10. Melissa Leon (2013 թ․ մարտի 17). «Lil Wayne Hospitalization: What the Hell Is Sizzurp?». The Daily Beast.
  11. Tamara Palmer (2005). Country Fried Soul: Adventures in Dirty South Hip-hop. Outline Press Limited. էջ 188.
  12. "Column—Fatal Drug-Drug Interaction As a Differential Consideration in Apparent Suicides" Արխիվացված 2008-02-23 Wayback Machine.
  13. Piper TM; Stancliff S; Rudenstine S; և այլք: (2008). «Evaluation of a naloxone distribution and administration program in New York City». Subst Use Misuse. 43 (7): 858–870. doi:10.1080/10826080701801261. hdl:2027.42/60330. PMID 18570021. S2CID 31367375.
  14. «Community-Based Opioid Overdose Prevention Programs Providing Naloxone—United States, 2010». Centers for Disease Control and Prevention. 2010 թ․ դեկտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  15. Albert S, Brason FW 2nd, Sanford CK, Dasgupta N, Graham J, Lovette B (2011 թ․ հունիս). «Project Lazarus: community-based overdose prevention in rural North Carolina». Pain Medicine. 12 Suppl 2: S77–85. doi:10.1111/j.1526-4637.2011.01128.x. PMID 21668761.
  16. Beletsky L, Burris SC, Kral AH (2009). Closing Death's Door: Action Steps to Facilitate Emergency Opioid Drug Overdose Reversal in the United States (PDF) (Report). Temple University Beasley School of Law. SSRN 1437163. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ հունվարի 27-ին – via Boonshoft School of Medicine.
  17. Lavoie D. (2012 թ․ ապրիլ). «Naloxone: Drug-Overdose Antidote Is Put In Addicts' Hands». Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին.
  18. Oladipo, Gloria (2021 թ․ նոյեմբերի 30). «New York to open supervised injection sites in bid to curb overdose deaths». The Guardian. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 1-ին.
  19. Kim, Lisa (2021 թ․ նոյեմբերի 30). «NYC Close To Opening Supervised Injection Sites To Prevent Overdoses, After Years Of Setbacks, Report Says». Forbes. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 1-ին.
  20. «What's The Evidence That Supervised Drug Injection Sites Save Lives?». NPR. 2018 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 1-ին.
  21. Ng, Jennifer; Sutherland, Christy; Kolber, Michael (2017 թ․ նոյեմբեր). «Does evidence support supervised injection sites?». Canadian Family Physician. 63 (11): 866. PMC 5685449. PMID 29138158.
  22. Longmore, Murray; Ian Wilkinson; Tom Turmezei; Chee Kay Cheung (2007). Oxford Handbook of Clinical Medicine. United Kingdom: Oxford. ISBN 978-0-19-856837-7.
  23. 23,0 23,1 Vanden Hoek, TL; Morrison, LJ; Shuster, M; Donnino, M; Sinz, E; Lavonas, EJ; Jeejeebhoy, FM; Gabrielli, A (2010 թ․ նոյեմբերի 2). «Part 12: cardiac arrest in special situations: 2010 American Heart Association Guidelines for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care». Circulation. 122 (18 Suppl 3): S829–61. doi:10.1161/CIRCULATIONAHA.110.971069. PMID 20956228.
  24. STATCAST—Week of September 9, 2019. NCHS Releases New Monthly Provisional Estimates on Drug Overdose Deaths. National Center for Health Statistics.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերդոզավորում» հոդվածին։