Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Գիշեր Չիլիի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշեր Չիլիի վրա
ռուս.՝ Ночь над Чили
Երկիր ԽՍՀՄ
 Չիլի
Ժանրդրամա, թրիլեր և մարտաֆիլմ
Թվականհուլիս 1977[1], դեկտեմբերի 26, 1977[1], մարտի 14, 1978[1], մայիսի 29, 1978[1], սեպտեմբերի 15, 1978[1] և դեկտեմբերի 5, 1978[1]
Լեզուռուսերեն և իսպաներեն
ՌեժիսորՍեբաստիան Ալարկոն և Ալեքսանդր Կոսարև
Սցենարի հեղինակՍեբաստիան Ալարկոն
ԴերակատարներՕլեգ Ֆեոդորով, Գրիգորե Գրիգորիու, Բաադուր Ցուլաձե, Գիուլի Ճոխոնելիձե, Իսլամ Կազիև, Սադիխ Հուսեյնով և Վսևոլոդ Գավրիլով
Պատմվածքի վայրՉիլի
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն111 րոպե

«Գիշեր Չիլիի վրա» (ռուս.՝ «Ночь над Чили»), չիլիացի կինոռեժիսոր Սեբաստյան Ալարկոնի և խորհրդային կինոռեժիսոր Ալեքսանդր Կոսարևի ֆիլմը, որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի բազայում (ԽՍՀՄ) 1977 թվականին։ Պատմական դրաման իրատեսական ճշգրտությամբ պատմում է 1973 թվականին Չիլիում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման և հաջորդած հալածանքների մասին՝ դրանք ուսումնասիրելով այդ իրադարձությունների կենտրոնում գտնվող երիտասարդ ճարտարապետ Մանուելի հայացքով։ Մոսկովյան կինոփառատոնում բեմադրիչների աշխատանքն արժանացել է ռեժիսորական դեբյուտի համար հատուկ մրցանակի։

Երիտասարդ ճարտարապետ Մանուելի (Գրիգոր Գրիգորիու) կյանքի նպատակն է կառուցել նոր գեղեցիկ տներ։ Նա չի հետաքրքրվում քաղաքականությամբ՝ ցուցադրելով լրիվ չեզոքություն։ 1973 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները խորտակում են նրա ստեղծած աշխարհը։ Օրինական նախագահ Ալյենդեի սպանությունը, առանց մեղադրանքների ու դատարանի որոշման ձերբակալությունները կտրուկ փոխում են Մանուելի հայացքը տեղի ունեցածի նկատմամբ։ Այն բանի համար, որ իր բնակարանի միջոցով հետապնդումից փախուստի է դիմել ձախ ակտիվիստ, ճարտարապետը բանտ է նետվում, նա ենթարկվում է խոշտանգումների և ահաբեկումների, ականատես է լինում զանգվածային գնդակահարություններին տխրահռչակ Ազգային մարզադաշտում։ Մանուելը հասկանում է, որ ազնիվ մարդու համար միակ հնարավոր ճանապարհը քաղաքական պայքարի, ժողովրդական դիմադրության ճանապարհն է։

  • Գրիգորե Գրիգորիու – Մանուել Վալդիվա
  • Բաադուր Ցուլաձե – Մարիայի ամուսինը
  • Գիուլի ՃոխոնելիձեԽուան Գոնսալես
  • Իսլամ Կազիև – խունտայի սպա
  • Սադիխ Հուսեյնով – Ռոլանդո Մաչուկ
  • Վիտաուտաս Կանցլերիս – Դոն Կարլոս
  • Ռոման Խոմյատով – խունտայի սպա
  • Վիկտոր Սոցկի-Վոյնիչեսկու – Դոմինգո
  • Միրչե Սոցկի-Վոյնիչեսկու – Ռոբերտո
  • Վսեվոլոդ Գավրիլով – Պադրե
  • Նարտայ Բեգալին – զինվոր
  • Մարիա Սագայդակ – Էսպերանսա
  • Բախրոմ Ակրամով
  • Լեոն Կուկուլյան – Օռլանդո
  • Օլեգ Ֆեոդորով – լրագրող
  • Սեբաստյան Ալարկոն
  • Մայակ Քերիմով
  • Նինա Պուշկովա – Պամելա
  • Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Բաքվում[2]։
  • «Նասիոնալ դե Չիլի» ստադիոնում տեղի ունեցած միջադեպի նկարահանումները անցկացվել են Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]