Գյոթինգենի համալսարան (գերմ.՝ Georg-August-Universität Göttingen), գերմանական համալսարան։ Հիմնադրվել է 1737 թվականին Գյոթինգենում։ Շնորհիվ անվանի գիտնականների՝ համալսարանը առաջնակարգ նշանակություն ձեռք բերեց պատմա-քաղաքական, բնական և մաթեմատիկական գիտությունների բնագավառում։ Այստեղ աշխատել են Բեռնարդ Ռիմանը, Ֆելիքս Կլայնը, Դավիթ Հիլբերտը, Հերման Մինկովսկին, Էմմի Նյոթերն և ուրիշներ։ Ֆաշիստական դիկտատուրայի շրջանում մի շարք ականավոր գիտնականներ լքեցին այդ համալսարանը, և այն կորցրեց ուսումնական ու գիտական կենտրոնի իր նշանակությունը։ 1970-71 թթ. ուսումնական տարում ուներ շուրջ 11 հազար ուսանող, 500 դասախոս, գրադարանում՝ մոտ 2 միլիոն գիրք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 112)։