Գորե (կղզի)
Գորե կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի, մշակութային ժառանգություն, Communes d'arrondissement of Senegal?, քաղաքային տարածք, car-free place? և Համաշխարհային ժառանգություն |
Երկիր | Սենեգալ |
Վարչատարածքային միավոր | Plateau/Gorée Arrondissement? |
Մասն է | Four Communes? |
Մակերես | 0,182 |
Անվանված է | Խուդերեյդե |
Գորե կղզի (ֆր.՝ Île de Gorée), փոքր կղզի Սենեգալում։
Կղզին տեղակայված է է Դակարի նավահանգստից 2,5 կմ դեպի հարավ, հանդիսանում է մայրաքաղաքային շրջանի կոմունան։ Գորեի տարածքը կազմում է ընդամենը 0,182 կմ² (900 մ երկարությամբ և 350 մ լայնությամբ անկանոն ձևով ձգված կղզի), սակայն բնակչությունը, 2007 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ կազմել է 1102 մարդ, խտությունը գերազանցում է 6000 մարդ/կմ²։ Կղզին զբոսաշրջային օբյեկտ է, նրանում արգելված է ավտոմեքենա օգտագործել։ Գորեն Դակարի հետ կապված է լաստանավային անցումով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպացիների համար Գորեն 1444 թվականին հայտնաբերել է պորտուգալացի ծովագնաց Դինիշ Դիաշը, որից հետո կղզին մտել է պատմության մեջ որպես 15-19-րդ դարերում ստրկավաճառության խոշորագույն կենտրոններից մեկը՝ պորտուգալացիների, հոլանդացիների, անգլիացիների և ֆրանսիացիների խնամակալության ներքո[1]։ Ստրկավաճառությունից բացի Անգլիայի և Ֆրանսիայի հսկողությամբ վաճառել են գենտանուշ, կաշի, ոսկի, համեմունքներ[2]։
1677 թվականին կղզին նվաճել է Ֆրանսիան։ 1758 թվականին Յոթնամյա պատերազմի ընթացքում Գորե կղզին նվաճել է Մեծ Բրիտանիան և վերահսկել այն մինչև 1763 թվականը[2]։
19-րդ դարի կեսից Դակարի հիմնադրումից և ստրկավաճառության դադարեցումից հետո Գորեն աստիճանաբար սկսել է անկում ապրել։ Եթե 1891 թվականին Գորեի բնակչությունը կազմել է 2,1 հազար մարդ, իսկ Դակարում՝ 8,7 հազար բնակիչ, ապա արդեն 1926 թվականին՝ 700 և 33 679 համապատասխանաբար։ Կղզու տարածքում լավ վիճակում պահպանվել են ստրուկներին պահելու համար շինություններ, ինչպես նաև ստրկավաճառների տներ։
1978 թվականին կղզին մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մշակութային օբյեկտների ցանկում[3]։ 1996 թվականին, երկրի վարչական կառուցվածի բարեփոխումից հետո, Գորեն դարձել է Դակարի 19 կոմունաներից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Центр всемирного наследия — Остров Горе
- ↑ 2,0 2,1 «ЭСБЕ/Горея — Викитека». ru.wikisource.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Island of Gorée — UNESCO World Heritage Centre
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 26 ռուս.. • անգլ.. • ֆր. |
- Մեդիաֆայլեր Остров Горе́ թեմայով Վիքիպահեստում:
- «Официальный сайт Горе́». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 15-ին.
- Goree and the Atlantic Slave Trade
- Gorée Archaeology Արխիվացված 2017-07-24 Wayback Machine
- «Остров Горе». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորե (կղզի)» հոդվածին։ |
|
- Կղզիներ այբբենական կարգով
- Համաշխարհային ժառանգության օբյեկտներ այբբենական կարգով
- Համաշխարհային ժառանգություն Սենեգալում
- Սենեգալի աշխարհագրություն
- Ատլանտյան օվկիանոսի կղզիներ
- Աֆրիկայի կղզիներ
- Ստրկություն
- Նիդերլանդների նախկին գաղութներ
- Սենեգալի պատմություն
- 15-րդ դարում հիմնադրված բնակավայրեր
- Պորտուգալիայի նախկին գաղութներ
- Հնագիտական վայրեր Աֆրիկայում
- Նախկին բրիտանական գաղութներ
- Ֆրանսիայի նախկին գաղութներ
- Ֆրանսիայի պատմական տարածքներ