Գուտենբերգի Աստվածաշունչ
Գուտենբերգի Աստվածաշունչ Gutenberg-Bibel | |
---|---|
Անվանվել է | Յոհան Գուտենբերգ[1] |
Տեսակ | հրատարակություն և editio princeps? |
Բնօրինակ լեզու | լատիներեն |
Հրատարակումներ կամ թարգմանություններ | Վուլգաթա |
Հրատարակման վայր | Մայնց |
Հրատարակիչ | Յոհան Գուտենբերգ |
Հրատարակման տարեթիվ | 1450 |
Gutenberg Bible Վիքիպահեստում |
Գուտենբերգի Աստվածաշունչ (գերմ.՝ Gutenberg-Bibel), Աստվածաշնչի առաջին հրատարակությունը՝ իրագործված գերմանացի հրատարակիչ Յոհաննես Գուտենբերգի կողմից 1452 և 1454 թվականների միջև Մայնց քաղաքում։ Հայտնի է նաև «42 տողանի Աստվածաշունչ» (B42) անվամբ և համարվում է եվրոպական գրահրատարակչության երախայրիքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնագրային հիմքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհաննես Գուտենբերգն իր հրատարակության համար հիմք է ընդունել Աստվածաշնչի դեռև 4-րդ դարում Հիերոնիմոսի կողմից կատարված լատիներեն թարգմանությունը՝ Վուլգաթան, որի կիրառումը պաշտոնապես ամրագրված էր Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցում։
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուտենբերգի Աստվածաշունչը բաղկացած է երկու հատորից։ Առաջին հատորը բաղկացած է 648 էջից և պարունակում է Հին Կտակարանի մեծ մասը, իսկ երկրորդ հատորը ունի 634 էջ և բովանդակում է Հին Կտակարանի մարգարեական գրքերն ու Նոր Կտակարանն ամբողջությամբ[2]։ Գրքի ամեն մի էջն ունի 19,5 × 29 ձևաչափը և բաղկացած է երկու 42 տողանի սյունակներից։ Հրատարակության համար տառատեսակ է ընտրված Գոթական գրի Տեքստուրա տեսակը, որը մեծ տարածում ուներ այդ ժամանակ Գերմանիայում և հիմնականում կիրառվում էր ծիսական գրքերում, քանի որ այս տառատեսակի խոշոր և հստակ գծագրումն ապահովում էր նրա տեսանելիությունն անգամ վատ լուսավորված միջավայրում։
Պահպանված օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջ աշխարհում այժմ առկա է Գուտենբերգի Աստվածաշնչի 49 օրինակ[3], որոնցից սակայն միայն 21-ն են ամբողջական։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wolfgang Dobras: Gutenberg. Aventur und Kunst. Vom Geheimunternehmen zur ersten Medienrevolution. Herausgegeben von der Stadt Mainz anlässlich des 600. Geburtstages von Johannes Gutenberg. Schmidt, Mainz 2000, ISBN 3-87439-507-3. (Ausstellungskatalog, Mainz, 2000)
- Stephan Füssel: Gutenberg und seine Wirkung. Insel Verlag, Frankfurt am Main u.a 1999, ISBN 3-458-16980-6.
- Leonhard Hoffmann: Gutenberg, Fust und der erste Bibeldruck. Teil 1 bis 4 In: Zentralblatt für Bibliothekswesen Teil 1: 1983 Heft 11, ISSN 0044-4081, S. 473–481; Teil 2: 1984 Heft 12, S. 529–536; Teil 3: 1986 Heft 12, S. 533–547; Teil 4: 1987 Heft 1, S. 53–63.
- Eberhard König: Zur Situation der Gutenberg-Forschung. Aktualisierte Sonderausgabe. Verlag Bibliotheca Rara, Münster 1995, ISBN 3-928518-25-9.
- Aloys Ruppel: Johannes Gutenberg. Sein Leben und Werk. Verlag Gebr. Mann, Berlin 1939.
- Andreas Venzke: Johannes Gutenberg – Der Erfinder des Buchdrucks und seine Zeit. 3. Auflage. Piper-Verlag, München 2000, ISBN 3-492-22921-2. (Darin eine kritische Beschreibung der so genannten Gutenberg-Bibel, ihrer Herstellung und der Rolle Gutenbergs)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.youtube.com/watch?v=vUqQKYw-O8E
- ↑ Aloys Ruppel: Johannes Gutenberg. Sein Leben und Werk. Verlag Gebr. Mann. Berlin, 1939, S. 148, siehe auch http://www.gutenbergdigital.de/bibel.html
- ↑ Stephan Füssel: Johannes Gutenberg, Rowohlt Reinbek 2003, S. 143/144, und einer Auflistung des Gutenberg-Museum Mainz
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուտենբերգի Աստվածաշունչ» հոդվածին։ |
|