Գրեյս Վանդերվոլ
Գրեյս Վանդերվոլ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Grace VanderWaal |
Ի ծնե անուն | Գրեյս Էվերի Վանդերվոլ |
Ծնվել է | հունվարի 15, 2004[1] (20 տարեկան) Կանզաս Սիթի |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կոմպոզիտոր և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ, ուկուլելե, կիթառ, դաշնամուր և սաքսոֆոն |
Լեյբլ | Columbia Records |
Կրթություն | Rockland Country Day School? |
Պարգևներ | |
Կայք | gracevanderwaal.com |
Հայտնի գործիքներ | |
Grace Vanderwaal Վիքիպահեստում |
Գրեյս Էվերի Վանդերվոլ (անգլ.՝ Grace Avery VanderWaal, հունվարի 15, 2004[1], Lenexa, Կանզաս, ԱՄՆ[2]), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ[3][4]։ 12 տարեկանում «Ամերիկայում կան տաղանդներ» 2016 թվականի հեռուստաշոուի հաղթող էր (America’s Got Talent): Սայմոն Կոուելը, ով ժյուրիի անդամ էր տաղանդավոր աղջկան կոչեց ապագա Թեյլոր Սվիֆտ[3][5]։ 2017 թվականին նա դարձավ Radio Disney Music Awardruen հեռուստամրցակցույթի հաղթող Radio Disney Music Award for Best New Artistruen անվանակարգում[6]։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեյսը ծնվել է 2004 թվականի հունվարի 15-ին Կանզաս Սիթիում (Կանզաս նահանգ, ԱՄՆ)։ Սկսել է երգեր գրել 3 տարեկանում[7]։ 2016 թվականին՝ 12 տարեկան հասակում, Գրեյսը դարձավ «Ամերիկայում կան տաղանդներ» (America’s Got Talent) ազգային մրցույթում։ Ժյուրիի անդամ՝ Սայմոն Կոուելը տաղանդավոր աղջկան անվանեց ապագա Թեյլոր Սվիֆտ («the next Taylor Swift»)[8]: Բրիտտանի Սպանոսը (Brittany Spanos) Rolling Stone ամսագրում գրեց, որ նրա I Don’t Know My Name» «երգը էմոցիոնալ է, հիշվող, արտասովոր մեղեդիով»[5]։ Գրեյսը դարձավ երկրորդ երեխան և երկրորդ իգական սեռի ներկայացուցիչը, ով հաղթեց այդ մրցույթում իր գոյության բոլոր ժամանակներում։ Բյանկե Ռայանը (Bianca Ryan) 11 տարեկան էր, երբ նա հաղթեց տաղանդների մրցույթի առաջին եթերաշրջանում[8]։
AGT-ում հաղթանակ տանելուց հետո, Գրեյսը The Ellen DeGeneres Show և The Tonight Show Starring Jimmy Fallon հեռուստահաղորդամների հյուրն էր։ Billboard ամաագիրը իր 21 Under 21 ցուցակում անվանեց նրան 2016 թվականի ամենապայծառ երիտասարդ աստղերից մեկը[9]։
Մրցույթում հաղթելուց հետո Գրեյսն անցավ տնային և օնլյան ուսման[10][11]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեյսի առաջին 5 երգերը ընդգրկվեցին նրա դեբյուտային մինի-ալբոմում (EP) «Perfectly Imperfect», ներառյալ բոլոր 4 օրիգինալ երգերը, որոնք Գրեյսը կատարեց Ամերիկայում կան տաղանդներ մրցույթում և մեկ օրիգինալ, «Gossip Girl»: Ձայնագրության պրոդյուսերը Գրեգ Ուելսն էր։ Walmart խանութների համար տարբերակը համալրված էր «Missing You (Coffeehouse Version)» երգով[10]։ Մինի-ալբոմի կազմի գեղարվեստական նախագծումը իրականացրեց քույր՝ Օլիվիան[12]։
EP սկավառակը դեբյուտեց ամերկյան Billboard 200 ալբոմների հիթ-շքերթում № 9 հորիզոնականում[13]։ Նրա գլխավոր սինգլ՝ «I Don’t Know My Name»-ը դեբյուտեց Billboard Digital Song Sales չարտում № 37 հորիզոնականում[14] և Bubbling Under Hot 100 Singles չարտում № 24 հորիզոնականում[15]։ EP սկավառակի առաջընթացի համար երգչուհին ելույթ ունեցավ մի քանի շոուներում։ 2016 թվականի նոյեմբերին նա կատարեց «Light the Sky» և «Riptide» Նյու Յորքի՝ Madison Square Garden-ում կայացող New York Knicks բասկետբոլի թիմի ընդմիջման ժամանակ[16] և 2016 թվականի Macy's Thanksgiving Day Parade շքերթում կատարեց «I Don’t Know My Name»[17], հետո NBC շոուի Today ծրագրումToday[11] և Նյու Յորքի՝ Սաուտ-Ստրիտ-Սիփորտ-ում ամանօրյա տոնածառի մոտ կատարեց «Light the Sky» երգը[18][19]։ 2016 թվականի դեկտեմբերին, նա ելույթ ունեցավ «I Don’t Know My Name» երգով The Wendy Williams Show-ում[20] ամեն տարի անցկացվող Սինդի Լոպերի տոնական միջոցառման ժամանակ Beacon Theatre թատրոնում (որտեղ նա նույնպես երգում էր Սինդի Լոպերի հետ, նրա «True Colors» երգը)[21], ինչպես նաև CBS ալիքի The Talk շոույում[22] և Z100 ռադիոյի Jingle Ball Tour 2016 в Madison Square Garden ծրագրում[23]։ Վերջին միջոցառման վերանայման ժամանակ տեսաբան Jon Caramanica The New York Times թերթից գրեց, որ ուկուլելե նվագող 12 տարեկան երգչուհու ելույթը դարձավ համերգի ամենապայծառ պահերից մեկը[24]։ Ավելի ուշ նույն ամիսը նա վերադարձավ NBC ալիք և Today Show ծրագրում ելույթ ունեցավ «Light the Sky» երգով[25]։
2017
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին Վանդերվոլը կատարեց «I Don’t Know My Name» երգը Live with Kellyruen շոույում[26]։ Ելույթ ունեցավ Վալենտինի սուրբ օրը Էմպայր-սթեյթ-բիլդինգի տանիքին բոլոր սիրահարների համար և սկսեց ձայնագրել լիամետրաժ ալբոմ[27]։ 2017 թվականի մարտին ելույթ ունեցավ երկու բարեգործական միջոցառումների։ Սկզբից նա ելույթ ունեցավ WE Day-ում Իլլինոյսեյում, Օլսթեյհթ-արենայում։ Համերգի ժամանակ շոշափվեց սոցիալական հարցերի վերաբերյալ երիտասարդների որոշումների ընդունման հավատարմությունը[28]։ Ավելի ուշ կատարեց «Light the Sky»-ը «One Night for One Drop» միջոցառմանը, որը կազմակերպված էր Cirque du Soleil-ի կողմից, և այն անցնում էր Նյու Յորք հյուրանոց/քազինոյում, Նյու Յորք Լաս Վեգասում[29]։ Այդ ամիսը նա հայտնվեց 2017 թվականին կայացած Հատուկ ձմեռային օլիմպիական խաղերին Ավստրիայում, երգելով դուետով Ջեյսոն Մրազի հետ, նրա երկու երգը բացման արարողությանը և իր սեփական երգերը՝ փակման արարողությանը[30].[31]:
2017 թվականի սկզբին Վանդերվոլը սկսեց աշխատանքը իր լիամետրաժ ալբոմի վրա, որը իր բառերով կլինի ավելի պրոֆեսիոնալ արտադրված, «կունենա նույն հնչողությունը, բայց ավելի ակուստիկ», քան նրա մինի-ալբոմը[32]։ Just the Beginningruen ալբոմը թողարկվեց 2017 թվականի նոյեմբերի 3-ին[33][34]։ Դրանից բացի նա պատրաստվում է նկարահանվել գեղարվեստական ֆիլմում նրա երաժշտական կարիերայի սկզբի մասին[35]։ 2017 թվականին կայացավ նրա առաջին Just the Beginning Tour շրջագայությունը[36]։ 2017 թվականի սեպտեմբերին բոլոր տոմսերը վաճառված էին[37]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Billboard ամսագիրը ընդգրկեց Վանդերվոլին իր «երաժշտության երիտասարդ և թեժ աստղերի» 21 Under 21 կատեգորիայի մեջ[38]։ 2017 թվականին դարձավ «Ամենալավ կանացի ձայն» առաջադրման եզրափակիչ փուլի մասնակից International Acoustic Music Awards փառատոնին, դարձնալով այդ կերպ ամենաերիտասարդ եզրափակիչ փուլի մասնակից պատմության մեջ[39]։ Ինչպես նաև 2017 թվականին Վանդերվոլը առաջադրված էր Radio Disney Music Awardruen մրցանակաբաշխությանը[40] և արդյունքում հաղթեց այն՝ Radio Disney Music Award for Best New Artistruen կատեգորիայում[6]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
2016 | America's Got Talent | Հաղթանակ | |
Radio Disney Music Awards | Best New Artist | Հաղթանակ | |
2017 | Acoustic Music Awards | Best Female Artist | Առաջադրված |
Teen Choice Awards | Choice Next Big Thing | Հաղթանակ[41] |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է Սաֆերնում, Նյու Յորքում մոր, հոր և ավագ քրոջ հետ[42]։ Ինչպես նաև ունի ավագ եղբայր[43]։ Երգչուհու հայրը՝ LG Electronics ընկերության մարքեթինգի բաժնի փոխնախագահ է[44]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Ռելիզի մանրամասներ | Բարձրագույն դիրքը չարտերում | |
---|---|---|---|
US |
CAN | ||
Just the Beginning |
|
— | — |
Մինի-ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Ռելիզի մանրամասներ | Բարձրագույն դիրքը չարտերում | |
---|---|---|---|
US [45] |
CAN [46] | ||
Perfectly Imperfect |
|
9 | 11 |
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարի | Բարձրագույն դիրքը չարտերում | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|
Bubbling Under Hot 100 Singles [47] |
ARIA Charts [48] |
Ultratip [49] | |||
«I Don’t Know My Name» | 2016 | 24 | 82 | — | Perfectly Imperfect |
«Moonlight» | 2017 | — | — | 13 | Just the Beginning |
«Sick of Being Told» | — | — | — | ||
«So Much More than This» | — | — | — | ||
«—» չմասնակցելը չարտում կամ ռելիզի բացակայությունը տվյալ տարածաշրջանում։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Grace_VanderWaal
- ↑ 2,0 2,1 Kansas City Star, The Kansas City Star — Kansas City: 2016. — ISSN 0745-1067; 2688-9072
- ↑ 3,0 3,1 Слезы и овации: 12-летняя победительница America’s Got Talent выиграла миллион. cosmo.ru 16 сентября 2016
- ↑ VanderWaal, Grace (confirmed account) [@GraceVanderWaal] (June 22, 2016). «Avery» (Թվիթ). Վերցված է 26 July, 2017-ին – via Թվիթթեր.
- ↑ 5,0 5,1 Spanos, Brittany (2016 թ․ հունիսի 9). «America's Got Talent Star Grace VanderWaal Talks Songwriting, Katy Perry». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 6,0 6,1 Aiello, McKenna. «Radio Disney Music Awards 2017 Winners: The Complete List», E! Online, April 29, 2017
- ↑ John, Caroline. «Grace VanderWaal Family: 4 Things You Need To Know», Earn the Necklace, August 31, 2016, accessed December 10, 2016
- ↑ 8,0 8,1 Izadi, Elahe (2016 թ․ սեպտեմբերի 15). «'The next Taylor Swift' – Meet the 12-year-old singer-songwriter who won America's Got Talent». The Washington Post. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Staff (2016 թ․ սեպտեմբերի 29). «21 Under 21 2016: Music's Hottest Young Stars». Billboard. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ 10,0 10,1 Mallenbaum, Carly (2016 թ․ նոյեմբերի 16). «Exclusive: Grace VanderWaal's Perfectly Imperfect tracklist». USA Today. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ 11,0 11,1 D’Zurilla, Christie. «Grace VanderWaal performs 'I Don’t Know My Name', shares her age-related angst on Today», Los Angeles Times, November 28, 2016
- ↑ Heimbrod, Camille. «America’s Got Talent Season 11 Winner Grace Vanderwaal Shares Photo of Perfectly Imperfect Mural on Instagram», International Business Times, December 8, 2016
- ↑ Caulfield, Keith. «The Hamilton Mixtape Debuts at No. 1 on Billboard 200 Albums Chart», Billboard, December 11, 2016
- ↑ «Digital Song Sales: The Week of December 10, 2016», Billboard.com, November 29, 2016
- ↑ Cantor, Brian. «Noah Cyrus, Bruno Mars, Melanie Martinez, DJ Suede, Lil Yachty, Grace VanderWaal Land On Bubbling Under Hot 100», HeadlinePlanet.com, November 29, 2016
- ↑ Brelsford, Erin. «AGT Winner Grace VanderWaal Gives Flawless Performance of 'Riptide' and 'Light the Sky' During New York Knicks Halftime Show» Արխիվացված 2017-10-22 Wayback Machine, OneCountry.com, November 15, 2016, accessed January 8, 2017Կաղապար:IndentVanderWaal, Grace. «At the Garden today singing halftime for the NY Knicks», Facebook (official account), November 6, 2016, accessed January 8, 2017
- ↑ Strum, Phil. «Grace VanderWaal performs at Macy’s Thanksgiving Day parade», The Journal News, November 24, 2016
- ↑ «Christmas Tree at South Street Seaport» Արխիվացված 2016-11-22 Wayback Machine, The Tribeca Trib, accessed November 22, 2016
- ↑ Bladow, Janel. «Seaport Report: December 2016» Արխիվացված 2017-10-08 Wayback Machine, Downtown Express, December 1, 2016, accessed January 8, 2017
- ↑ Daw, Robbie. «Grace VanderWaal’s Perfectly Imperfect EP Flies Up iTunes Chart: Watch 'Clay' Lyric Video» Արխիվացված 2023-08-08 Wayback Machine, Idolator.com, December 2, 2016
- ↑ Daw, Robbie. «Grace VanderWaal and Cyndi Lauper’s 'True Colors' Duet in New York Is Perfection: Watch» Արխիվացված 2023-08-08 Wayback Machine, Idolator.com, December 4, 2016
- ↑ «The Talk — AGT Winner Grace VanderWaal Is Still on School Honor Roll», msn.com, December 9, 2016Կաղապար:IndentCantor, Brian. «Grace VanderWaal Set to Appear, Perform on December 8 The Talk», Headline Planet, December 2, 2016
- ↑ «Jingle Ball 2016: See photos from the MSG concert» Արխիվացված 2017-10-07 Wayback Machine, Newsday, December 9, 2016Կաղապար:IndentAngermiller, Michele Amabile. «Jingle Ball 2016: Justin Bieber, Ariana Grande & More Celebrate the Season, Hailee Steinfeld Gets a Birthday Surprise Backstage», Billboard, December 10, 2016
- ↑ Caramanica, Jon. «Review: Jingle Ball Tour Shows Radio Still Rocks», The New York Times, December 11, 2016
- ↑ Weiss, Shari. «Grace VanderWaal Performs 'Light the Sky' on Today Show» Արխիվացված 2016-12-28 Wayback Machine, Cities 97, December 27, 2016
- ↑ Heimbrod, Camille. «America’s Got Talent Season 11 Winner Grace Vanderwaal to Perform 'I Don’t Know My Name' on Live With Kelly», International Business Times, January 16, 2016
- ↑ Heimbrod, Camille. «America’s Got Talent Season 11 Winner Grace Vanderwaal Performs at Valentine’s Day Event in New York», International Business Times, February 14, 2017
- ↑ «Stars to Attend WE Day Illinois to Celebrate Young People Taking Action on Social Issues», LooktotheStars.org, February 13, 2017; and «WE Day empowerment program brings 15,000 youths to Allstate Arena», Daily Herald, March 1, 2017
- ↑ Katsilometes, John. «William Shatner makes a splash in Cirque’s One Drop show», Las Vegas Review-Journal, March 4, 2017; «Stars Attend 5th Annual One Night for One Drop Imagined by Cirque du Soleil», LooktotheStars.org, March 6, 2017
- ↑ Couch, Teri. «Special Olympics World Winter Games Austria 2017 on ESPN2: Monday, March 20» Արխիվացված 2017-03-22 Wayback Machine, ESPNMediaZone.com, March 20, 2017
- ↑ Elizabeth, De. «Grace VanderWaal Performs at the 2017 Special Olympics», Teen Vogue, March 26, 2017
- ↑ Weatherby, Taylor. «Grace VanderWaal on What She’s Learned Since Being Signed & What Fans Can Expect on Her Debut Album», Billboard, March 8, 2017
- ↑ Armstrong, Megan. «Grace VanderWaal Announces Debut Album Release Date & Title, Unveils New Song 'So Much More Than This'», Billboard, September 15, 2017
- ↑ Croke, Karen. «Grace VanderWaal won AGT one year ago, Sept. 14, 2016», The Journal News, September 14, 2016
- ↑ Swant, Marty. «Sony’s Astronauts Wanted and Rumble Yard Focus Heavily on Gen Z in Their Joint Pitch to Marketers», AdWeek.com, May 11, 2017
- ↑ Barton, Lindsay. «Grace VanderWaal Announces Her First Tour!» Արխիվացված 2017-09-21 Wayback Machine, Tiger Beat magazine, August 16, 2017; and Kaufman, Gil. «Watch Grace VanderWaal’s Triumphant Return to 'America'», Billboard, August 17, 2017
- ↑ Nguyen, Lisa. «Grace VanderWaal Announces Debut Album Just the Beginning, Shares Catchy New Single» Արխիվացված 2018-12-26 Wayback Machine, Paste magazine, September 15, 2017
- ↑ http://www.billboard.com/photos/7519026/21-under-21-desiigner-fifth-harmony-shawn-mendes/22
- ↑ «Danish Singer Songwriter & Veteran Stars Win Acoustic Music Awards» Արխիվացված 2017-08-12 Wayback Machine, Music Industry News Network, February 14, 2016
- ↑ Frankel, Jillian. «Justin Bieber Leads 2017 Radio Disney Music Awards Nominations», Billboard, March 3, 2017
- ↑ «Teen Choice Awards 2017: 'Riverdale,' 'Wonder Woman' Among Big Winners». EW.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Rao, Naveen. «Grace VanderWaal Family: Things to Know About AGT 2016 Winner’s Parents», Earn the Necklace, September 15, 2016, accessed January 8, 2017
- ↑ https://www.earnthenecklace.com/grace-vanderwaal-family-4-things-you-need-to-know/
- ↑ Wolf, Alan. «She Did It: Industry Daughter Grace VanderWaal Wins Top Prize on America’s Got Talent», Twice, September 15, 2016, accessed January 8, 2017
- ↑ «Grace VanderWaal – Chart history (Billboard 200)». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Grace VanderWaal – Chart history (Canadian Albums Chart)». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Grace VanderWaal – Bubbling Under Hot 100 chart history». Billboard.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «ARIA Chart Watch #398». auspOp. 2016 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Ultratop.be – Grace VanderWaal – Moonlight (in French)». Ultratip. 2017 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
- Հունվարի 15 ծնունդներ
- 2004 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երեխա երգիչներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ