Գրող (ոգի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրող (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գրող, Հոգեառ՝ հայ ավանդական հավատքում ոգի, որը գրի է առնում մարդու արարաքները կյանքի ընթացքում։ Ըստ այդ արարքների էլ պարզ է լինում, թե որքանով է մարդը մաքուր պահել իր արևը։ Հավանաբար կապված է հայկական դիցաբանության մեջ դպրության ու գրության աստծու՝ Տիրի հետ[1]
Քրիստոնեական ժամանակաշրջանում Գրողին սխալմամբ սկսել են պատկերացնել որպես քրիստոնեական մի ոգու, որը արդեն ոչ թե մարդու կենաց արարքներն է գրի առնում, այլ նախատեսում է ամեն մարդու բախտը և գրում է այն մարդկանց ճակատներին։ Այսուհետ Գրողին նաև վերագրում էին այլ քրիստոնեական պատկերացումներ, օրինակ՝ Աստծո դատի ժամանակ մեղադրողի դերը։ Երբեմն նույնացվել է Գաբրիել հրեշտակապետին[1]։
Վերջապես, Գրողին սկսել էին պատկերացնել նաև որպես չար ոգու, նույնացնելով սատանային (այսուհանդերձ էլ «գրողի ծոց» անեծքը, որը ի սկզբանե ուղղակի նշանակում էր մահ, մահանալ), որը ի սկզբանե ամենևին էլ բնորոշ չէր Գրող Հոգեառին կամ ընդհանրապես հայոց ավանդական հավատքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Petrosyan, Armen (2002), The Indo‑european and Ancient Near Eastern Sources of the Armenian Epic, Washington, D.C: Institute for the Study of Man, էջ 133, ISBN 9780941694810
|