Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Դանիել Օբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Օբեր
Բնօրինակ անունֆր.՝ Daniel-François-Esprit Auber
Ծնվել էհունվարի 29, 1782(1782-01-29)[1][2][3][…]
Կան[4]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էմայիսի 12, 1871(1871-05-12)[1][4][5][…] (89 տարեկան)
Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][6]
ԳերեզմանՊեր Լաշեզ[7]
ԺանրերՄեծ օպերա, օպերա կոմիկ, օպերա և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, պարուսույց, մանկավարժ և երաժշտագետ
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա, Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա և Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
 Daniel-François-Esprit Auber Վիքիպահեստում

Դանիել Օբեր Ֆրանսուա Էսպրի (հունվարի 29, 1782(1782-01-29)[1][2][3][…], Կան[4] - մայիսի 12, 1871(1871-05-12)[1][4][5][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][6]), ֆրանսիացի կոմպոզիտոր։

Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1829 թվական)։ Կոմպոզիցիա պարապել է Լ․ Քերուբինիի մոտ։ 1842 թվականից Փարիզի կոնսերվատորիայի տնօրեն, 1857 թվականից նաև պալատական կապելմայստեր։ Հեղինակ է ավելի քան 40 օպերայի, գլխավորապես կատակերգական (դրանցից մի քանիսը Ֆ․ Հերոլդի, Ա․ Բուալդյոյի և այլոց հետ)։ Նրա մշտական լիբրետիստը Է․ Սկրիբն էր։ Մեծ օպերայի ժանրում գրված Դանիել Օբերի օպերաներից պատմականորեն կարևոր է «Համրը Պորտիչիից» (կամ «Ֆենելլա», 1828 թվական)։ Բռնակալության դեմ ուղղված նրա սյուժեն (17-րդ դարի Նեապոլի ձկնորսների ապստամբությունը իսպանական նվաճողների դեմ) համապատասխանում էր Ֆրանսիայում 1830 թվականի Հուլիսյան հեղափոխության նախօրեի հասարակական տրամադրություններին։ Դանիել Օբերի կոմիկական օպերաներից առավել ճանաչում են գտել՝ «Ֆրա-Դյավոլո» (1830 թվական), «Բրոնզե ձի» (1835 թվական), «Սև դոմինո» (1837 թվական)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Օբեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 507