Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Եկեղեցական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոսկեն Դեպրեն 16-րդ դարում ձեռք է բերել դարաշրջանի մեծագույն կոմպոզիտորի համբավ

Եկեղեցական երաժշտություն, քրիստոնեական ժամասացությանը ուղեկցող երաժշտությունը։ Հին ժամանակներից աշխարհում տարածված հոգևոր երաժշտության տեսակ, միջնադարի երաժշտա–բանաստեղծական մասնագիտացված արվեստ։ Կրոնը լայնորեն օգտագործել է երաժշտության գաղափարա-հուզական ուժը։ Յուրաքանչյուր եկեղեցի (ուղղափառ, կաթոլիկական, բողոքական, հայ առաքելական) մշակել է պաշտամունքի երաժշտական ձևավորման իր սկզբունքները, տեսակներն ու ձևերը, որոնք ունեն էական տարբերություններ և կապված են առանձին երկրների, ժողովուրդների երաժշտական մշակույթի պատմական զարգացման պայմանների և առանձնահատկությունների հետ։ Ռուս, ուղղափառ եկեղեցու երաժշտության հիմքում ընկած է «զնամեննի ոասպեվ»-ը, կաթոլիկական եկեղեցական երաժշտության հիմքում՝ գրիգորյան խորալը, լյութերականինը՝ բողոքական խորալը, հայ առաքելականինը՝ շարականերգությունը։ Ժամերգությունը ուղղափաո եկեղեցում կատարվում է եկեղեցա-սլավոնական լեզվով, առանց նվագակցության, կաթոլիկական եկեղեցում՝ լատիներեն (1962 - 1965 թվականների կաթոլիկ եկեղեցու XXI Տիեզերական ժողովի թույլտվությամբ՝ նաև մայրենի լեզուներով), պրոֆեսիոնալ երգիչների ա կապելլա երգեցողությամբ կամ երաժշտական գործիքների (երգեհոն, նվագախումբ) նվագակցությամբ, լյութերական եկեղեցում՝ տվյալ ժողովրդի մայրենի լեզվով, բոլոր ծխականների մասնակցությամբ, երգեհոնի կամ այլ նվագարանների նվագակցությամբ։ Հայ Առաքելական Եկեղեցում ժամերգությունը հայերեն է։ Բազմաթիվ կոմպոզիտորներ եկեղեցական երաժշտությանը բնորոշ ձևերով ստեղծել են բարձրարժեք ստեղծագործություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 496