Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ես չորրորդն եմ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես չորրորդն եմ
I Am Number Four
ՀեղինակՋեյմս Ֆրեյ և Jobie Hughes?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա և young adult fiction?
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքLorien Legacies?
ՀաջորդՎեցի ուժը
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչHarperCollins
Հրատարակման տարեթիվօգոստոսի 3, 2010
OCLC762839751, 526057896 և 696100214
Կայքiamnumberfour.co.uk(անգլ.)

Ես չորրորդն եմ, պատանեկական գիտաֆանտաստիկ վեպ գրված Պիտակուս Լորի կողմից, որը համարվում է Լորիեն Առասպելներ (անգլ.՝ the Lorien Legacies) շարքի առաջին գիրքը։ Գիրքը հրատարակվել է HarperCollins-ի կողմից 2010 թվականի օգոստոսի 3-ին և յոթ շաբաթ անընդմեջ Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը[1][2]։

DreamWorks Pictures 2009 թվականի հունիսին գնեց իրավունքներ ֆիլմի համար։ Այն ցուցադրվել է 2011 թվականի փետրվարի 18-ին, և DreamWorks-ի առաջին ֆիլմն էր՝ ցուցադրված Disney's Touchstone Pictures-ի կողմից։

Վեպը յոթ գրքից բաղկացած շարքի առաջին գիրքն է[3]։

Նախաբանը ներկայացնում է Գարդե երեխաններից երրորդի սպանությունը Մոգադորիանսների կողմից։ Այս պատմությունը 15 տարեկան տղայի մասին է, ում անունն է Ջոն Սմիթ։ 4 տարեկանից սկսած հետախուզման մեջ է և նա Լորիեն մոլորակից է։

Գրքի հիմնական մասը պատմվում է առաջին դեմքից չորրորդ երեխայի կողմից, ում անունն է Ջոն Սմիթ։ Սկսելով պատմությունը, նա և իր խնամակալ՝ Հենրին իմանալով երրորդի սպանության մասին տեղափոխվում են Օհայո նահանգի Փարըդայս քաղաք։ Այնտեղ նա ստանում է նոր ինքնություն՝ հայտնի դառնալով Ջոն Սմիթ անունով։ Այնտեղ Ջոնը օգնում է դավադրության տեսաբան՝ Սեմ Գուդին և շուն է որդեգրում՝ Բեռնի Կոսար անունով։ Նա նաև հանդիպում է և համակրանք է տածում իր ուսանող՝ Սառա Հարթի հանդեպ, ով աշխատում է որպես լուսանկարիչ։ Սառայի նախկին ընկերը՝ ֆուտբոլիստ Մարկ Ջեյմսը կռվարար բնավորություն ունի և անընդհատ հալածում է և՛ Ջոնին, և՛ Սեմին։

Հեոլուին փառատոնի ժամանակ Սեմը նշում է, որ ինքը լսել է Մոգադորիանսների մասին They Walk Among Us ամսագրից[4]։ Այս բացահայտումը Ջոնին ու Սեմին նոր գաղտնիքներ բացելու հնարավորություն է տալիս։ Մարկը և իր ընկերները կազմակերպում են մի զզվելի անակնկալ տեսիլքների որսի ժամանակ։ Սառան, Ջոնը և Սեմը անտառում խրվում են ծանծաղուտի մեջ, որտեղ Մարկը պլանավորում է ծեծել Ջոնին։ Ջոնը օգտագործում է իր ունակությունները, որոնք բնույթով մոտ են գերբնական ուժերին, այդ կերպ ետ մղելով իր հակառակորդներին և փրկելով Սառաին։ Մթության մեջ Սառան չի տեսնում, որ Ջոնը օգտագործում է իր ունակությունները, և նա խստորեն զգուշացնում է Մարկին չխոսել պատահածի մասին, և որ նա դաժանորեն կպատժի Մարկին, եթե Մարկը կամ նրա ընկերներից որևէ մեկը խոսեն այդ մասին։

Սառայի և Ջոնի հարաբերությունները զարգանում են։ Հենրին շարունակում է սովորեցնել Ջոնին օգտագործել իր ունակությունները հիմա ավելի արագ կերպով։ Հենրին զգուշացնում է Ջոնին, որ վտանգավոր է այնտեղ մնալ։ Նա նաև մտահոգ է, քանի որ Ջոնը ուշ-ուշ է զարգացնում իր հմտությունները, այն ուժը, որը կօգնի նրան պայքարելու Մոգադորիանսների դեմ։ Ավելի ուշ Սեմի կասկածները ավելի են խորանում, բայց Ջոնը փորձում է կանգնեցնել նրան՝ «խոստովանելով», որ նա այլմոլորակային է։ Նրան հաջողվում է ավելի շատ բան պարզել Սեմի կողմից կարդացվող ամսագրի մասին։ Սեմը խոսում է իր հավատքի մասին՝ խոստովանելով, որ իր հայրը առևանգված էր այլմոլորակայինների կողմից։

Հենրին պարզում է, թե որտեղ է ամսաթերթը տպագրվում, և երկու ժամվա ընթացքում մեքենայով հասնում է Օհայո նահանգի Աթենս քաղաք ավելի շատ ինֆորմացիա ստանալու համար։ Ջոնը մասնակցում է Գոհունակության օրվա ընթրիքին, Սառայի ընտանիքի հետ, բայց անհանգստացած է Հենրիի համար, ով չի պատասխանում իր հաղորդագրություններին։ Հուզական վիճակում դրսևորվում է Ջոնի գերբնական ուժը, և նա հեռանում է։ Նա օգնություն է ակնկալում Սեմից, և նրանք վերցնում են Սեմի հոր երկար ժամանակ չօգտագործված բեռնատար մեքենան և ճանապարհ են ընկնում Աթենս, որտեղ էլ նրանց հաջողվում է փրկել Հենրիին։ Փրկության պահին Սեմի համար արդեն պարզ է դառնում Ջոնի և Հենրիի այլմոլորակային լինելու գաղտնիքը, և Ջոնի հմտությունները զգալիորեն զարգանում են։ Երբ գալիս է վերադառնալու պահը, Հենրին պնդում է, որ նրանք լքեն Փարադայսը, բայց Ջոնը մերժում է՝ օգտագործելով իր նորահայտ ուժերը, և Հենրին փոխում է միտքը։

Անցնում են ամիսներ, որոնց ժամանակ Ջոնը մարզվում է իր ուժերը ավելի ճիշտ տնօրինելու համար։ ՀԵնրին իրեն ավելի հանգիստ է զգում, քանի որ Ջոնը օրեցօր ավելի հմուտ է դառնում։ Մարկի տանը կազմակերված խնջույքի ժամանակ մեծ հրդեհ է բռնկվում, որը շրջափակում է Սառային և Ջոնը օգտագործում է իր գերբնական ուժերը՝ փրկելու Սառային։ Հետո նա Սառային պատմում է իր գաղտնիքը և նրանք խաբում են ոստիկանությանը և խմբագրին պատահվածի մասին։ Ավելի ուշ, Ջոնը նաև խաբում է Հենրիին, որպեսզի Հենրին չիմանա, որ Սառան տեղյակ է գաղտնիքի մասին։

Բայց Ջոնի ստերը բացահայտվում են, երբ տեսանյութ է դուրս գալիս ՅուԹյուբում։ Հենրին զայրանում է և պահանջում է, որ նրանք անհապաղ հեռանան։ Ջոնը նորից օգտագործում է իր ուժերը՝ կանգնեցնելու նրան և հուսահատորեն վազում է դպրոց, քանի որ Սառան նորից վտանգի մեջ է։ Նա գտնում է Սառային, բայց Մոգադորիանսները արդեն ժամանել էին։ Մոգադորիանսները մի ահռելի գազան էին բերել Պիկեն անունով և ավելի փոքր, բայց մահացու վտանգավոր արարածներ՝ Կրոլս անունով։ Այս արարածներին ուղարկում են Լորիկին՝ ծուղակը գցելու և սպանելու։ Ջոնը և Սառան միավորվում են վեցերորդի կողմից (ով փնտրում էր նրանց երրորդի մահվանից ի վեր), իսկ ավելի ուշ Հենրիի, Մարկի և Բեռնի Կոսարի կողմից («շունը»)։ Ջոնը ուղարկում է Մարկին՝ հորդորելով պաշտպանել Սառային։ Կատաղի մարտ է բռնկվում, որի ժամանակ վեցերորդը ցուցադրում է իր անտեսանելիության ուժերը և եղանակի նկատմամբ ղեկավարումը, նաև պարզ է դառնում, որ Բեռնի Կոսարը ցնորք է։ Սեմին մասամբ հաջողվում է հակառակորդին հարված հասցնել։

Ջոնը սպանում է մի զինվորի, Բեռնի Կոսարը պայքարում է Պիկենի դեմ, իսկ գլխավոր պահերին Ջոնին օգնության են հասնում իր ընկերները, բայց վերջում նրանք նահանջում են և թուլանում այդ ուժերից։ Վեցերորդը վիրավորվում է և անվտանգ տեղ է տեղափոխվում։ Ջոնը օգտագործում է այն ունակությունը, որին հազիվ թե ծանոթ էր՝ որպեսզի հաղորդակցվի գազանի հետ, որին բերել էին Մոգադորիանսները։ Նա փորձեց գազանին լարել նրանց դեմ։ Հենրին սպանվում է, բայց մինչ այդ հորդորում է Ջոնին կարդալ այն նամակը, որը թողել էր նրա համար։ Ճիշտ է Ջոնը շատ թույլ է իրեն զգում, բայց կարևորն այն է, որ Մոգադորիանսնեը պարտություն են կրել։

Ջոնը վեցերորդի, Սեմի և Բեռնի Կոսարի հետ լքում է Փարադայսը՝ խոստանալով վերադառնալ Սառայի հետեևից։

«Ես չորրորդն եմ» գիրքը տարբեր արձագանքներ է ստացել։ Kirkus Reviews-ը գրել է. «Եթե գիրքը Ոսկյա դարաշրջանի վեպ լիներ, ապա այս զավեշտալի գիտական հեքիաթը, տիեզերական շները և լապտերներով մարդանման այլմոլորակայինները միգուցե և վատը չլինեին[5] ». Chicago Tribune-ը ասել է։ «Մի մեծ անորոշություն կա, հեշտ է մոլորվել այլ մոլորակի պատանիների աշխարհում»։ Publishers Weekly-ն գրեց. «Նրանք, ովքեր պահանջկոտ չեն, պարապ են, և սիրում են արկածային գրքեր, ապա այս գիրքը հենց ձեզ համար է»[6]։ The Horn Book-ը նույնպես արձագանքեց որպես «ուշադրությունը գրավող գիրք»։ Այն Նյու Յորք Թայմս-ի բեսթսելլեր ցուցակում 7 շաբաթ շարունակ առաջին տեղն է զբաղեցրել և 17 շաբաթ շարունակ տեղ է գտել այդ ամսագրում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rich, Motoko. «James Frey and Co-Writer Sell Series to HarperCollins». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. «Best Sellers». Նյու Յորք Թայմս. 2011 թ․ հունվարի 30. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  3. Rich, Mokoto (2009 թ․ հունիսի 26). «James Frey Collaborating on a Novel for Young Adults, First in a Series». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. book
  5. «I AM NUMBER FOUR by Pittacus Lore | Kirkus Reviews». Kirkus Reviews (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. «Children's Book Review: I Am Number Four by Pittacus Lore». PublishersWeekly.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.