Երաժշտության տուն (Վիեննա)
Երաժշտության տուն | |
---|---|
Տեսակ | երաժշտական թանգարան |
Երկիր | Ավստրիա[1] |
Տեղագրություն | Վիեննա և Ներքին Քաղաք[1] |
Վայր | Palais Erzherzog Carl? |
Հասցե | Annagasse 20[1] |
Հիմնադրվել է | 2000 |
Կայք | hausdermusik.com(գերմ.) |
Երաժշտության տուն (գերմ.՝ Haus der Musik), ինտերակտիվ թանգարան Վիեննայի կենտրոնում։ Բացվել է 2000 թվականին, համարվում է հնչյունի ու երաժշտության լավագույն թանգարաններից մեկը Ավստրիայում։ Մակերեսը 5.020 մ² է[2]։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտության տունը գտնվում է Վիեննայի պատմական շենքերից մեկում, որ պատկանել է էրցհերցոգ Կառլ Թեշենցին։ Այստեղ է ապրել կոմպոզիտոր Օտտո Նիկոլային, որ հիմնադրել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի բակում սովորաբար կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ։
Առաջին հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հարկը զբաղեցնում է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Այնտեղ ներկայացված են կոլեկտիվի ստեղծման պատմությունը, նվագախմբի հիմնադրման հրամանը, նրա պարգևները։ Հատուկ ձևավորված սրահում, որն ունի պրոեկցիոն էկրան, ներկայացված են Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների ձայնագրությունները։
Երկրորդ հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ հարկում գտնվում է այսպես կոչված «Երազոլորտը», որտեղ ցուցադրված են ինտերակտիվ նմուշներ. դրանք թույլ են տալիս հնչյունային փարձարկումներ անել։
Երրորդ հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ հարկը նվիրված է այն կոմպոզիտորներին, ում անունները կապվում են Վիեննայի հետ։ Ներկայացված են Յոզեֆ Հայդնը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Ֆրանց Շուբերտը, Յոհան Շտրաուսը, Գուստավ Մալերը, ինչպես նաև Վիեննայի նոր դպրոցի հիմնադիրները` Առնոլդ Շյոնբերգը, Ալբան Բերգը և Անտոն Վեբերնը։
Չորրորդ հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորրորդ հարկում սրահ է` նվիրված ապագայի հնչյուններին։ Գաղափարը, որ մարմնավորված է տեխնոլոգիաներում, կոչված է մարդկանց օգնելու դրսևորվելու հնչյունների շնորհիվ։ Այստեղ կարելի է տեսնել գործիքներ, որոնց հնչել կարող է ստիպել ձեր մարմինը։ Այսպես, «Գիտակցության անտառ» («Mind Forest») սրահում գտնվում են հնչող պատեր, որոնք արձագանքում են ձեռքերի շարժումներին։
Չորրորդ հարկում գործում է նաև հուշանվերների խանութ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ցուցանմուշների հավաքածուի համար Երաժշտության տունն արժանացել է Ավստրիայի թանգարանների մրցանակին[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լյուդվիգ վան Բեթհովենի կիսանդրին
-
Ֆրանց Շուբերտի կիսանդրին
-
Նվագարաններ
-
Ֆոգել և որդիներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (գերմաներեն)
- Պաշտոնական կայք (անգլերեն)
- Զբոսաշրջության ավստրիական ներկայացուցչության պետական ուղեցույց
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտության տուն (Վիեննա)» հոդվածին։ |