Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Երեք զինվոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք զինվոր
ռուս.՝ Три солдата
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվականնոյեմբերի 6, 1932
ՌեժիսորԱլեքսանդր Իվանով
Սցենարի հեղինակԲորիս Լիպատով, Ալեքսանդր Իվանով և Վլադիմիր Գրանատման
ԴերակատարներԱնդրեյ Կոստրիչկին և Եվգենի Չերվյակով
ՕպերատորԱլեքսանդր Գինցբուրգ
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Երեք զինվոր» (ռուս.՝ «Три солдата», այլ անուն՝ «Ինչո՞ւ եք այստեղ», ռուս․՝ «Зачем вы здесь?»), խորհրդային համր գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Իվանովը 1932 թվականին։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1932 թվականի նոյեմբերի 6-ին։ Ֆիլմը համարվում է կորած[1]։

Ֆիլմը պատմում է 1919 թվականին Օդեսան օկուպացրած ինտերվենտների գնդի երեք զինվորների ճակատագրի մասին։

Նրանցից մեկը բանվոր է, որը կապվում է բոլշևիկյան ընդհատակի հետ, մյուսը՝ գյուղացի է, որը տարվում է հեղափոխական գաղափարների հանդեպ համակրանքով։ Երրորդը գրասենյակային ծառայող է և դառնում է հեղափոխության ակտիվ թշնամի։

  • Անդրեյ ԿոստրիչկինՊիեռ Բրոգար, շարքային, գյուղացի
  • Պյոտր Պիրոգով – Պոլ Բերտրան, շարքային, բանվոր
  • Եվգենի Չերվյակով – Ժակ Պելտյե, շարքային, գրասենյակային աշխատող
  • Սերգեյ ԳերասիմովՊողպատե գնդի հրամանատար
  • Ելենա Կուզմինա – Մադլեն Էնուա
  • Վարվառա Մյասնիկովա – շրջկոմի օտարերկրյա կոլեգիայի աշխատակից
  • Կոնստանտին Նազարենկո – դրվագ
  • Բորիս Ֆեոդոսև – բանվոր

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Իվանով
  • Սցենարիստներ՝ Բորիս Լիպատով, Ալեքսանդր Իվանով և Վ. Գրանատման
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Գինցբուրգ
  • Նկարիչ՝ Սեմյոն Մեյնկին

Ֆիլմի ռեժիսորի մասին գրքի հեղինակ Լեոնիդ Մուրատովը գրել է, որ «Երեք զինվորը» վկայում է սխեմաների դեմ ռեժիսորական իմունիտետի և հերոսների թեզիսային «ծագման»։ Նա նշել է, որ «ֆիլմի առաջին տեսարաններից նրա գործողություններն ընկղմվում են կենցաղային հոգեբանական մանրամասներով հագեցած միջավայր»[2]։

Կինոյի պատմաբան Պյոտր Բագրովը պնդում է․ «Շատ առաջատար քննադատների և արվեստագետների կարծիքով, խորհրդային համր կինոյի վերջին ձեռքբերումներից մեկն է դարձել է Ալեքսանդր Իվանովի «Երեք զինվոր» (1932) ֆիլմը, որը դրամա է ինտերվենցիայի և դասական համերաշխության մասին»[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Три солдата // Советские художественные фильмы. Аннотированный каталог. Немые фильмы (1918—1935) / Сост. Н.А.Глаголева, М.Х. Зак, А.В. Мачерет и др .; под ред. А. В. Мачерета. — М.: Искусство, 1961. — Т. 1. — С. 472. — 528 с.
  • Муратов Л.Г. Александр Иванов. — Л.: Искусство, 1968. — 173 с.
  • Багров П. Свой масштаб высоты. Александр Иванов: режиссёр и мемуарист // Киноведческие записки. — 2002. — В. 60. — С. 260—270. Архивировано из первоисточника 8 փետրվարի 2021.