Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Զավեն Վարդանյան (կլառնետահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զավեն Վարդանյան (այլ կիրառումներ)
Զավեն Ղևոնդի Վարդանյան
Ծնվել է1907 հունվարի 8
Հաջիվար, Նախիջևան
Մահացել էապրիլի 25, 1977(1977-04-25) (տարիքը 70)
Մոսկվա
Մասնագիտությունհասարակական գործիչ, երաժշտագետ և մանկավարժ
Գործիքներկլառնետ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1936)
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Զավեն Ղևոնդի Վարդանյան (հունվարի 8, 1907(1907-01-08), Հաջիվար, Բաբեկի շրջան, Ադրբեջան - ապրիլի 25, 1977(1977-04-25), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային երաժշտագետ, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, կլառնետահար։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1940

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի Ա․ Վ․ Բերեզինի կլառնետի դասարանը և պատմատեսական ֆակուլտետը (Ռ․ Ի․ Գրուբերի դասարան)։ Համամիութենական մրցույթի դափնեկիր (19351936-1948 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (երաժշտության պատմություն և կլառնետ, 1940 թվականից դոցենտ) Միաժամանակ Հայֆիլհարմոնիայի տնօրեն (1938-1941), 1942 թվականից ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Արվեստի գործերի վարչության պետ։ 1947-1948 թվականներին ՀԿ(բ) կ ԿԿ Պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի արվեստի սեկտորի վարիչ։ 1956 թվականից՝ ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության Ուսումնական հաստատությունների վարչության, 1958 թվականից՝ Երաժշտական հիմնարկությունների բաժնի (1963-ից՝ վարչության) պետ։ Մինիստրության կոլեգիայի անդամ (1956 թվականից)։ Հեղինակ է բազմաթիվ երաժշտագիտական հոդվածների։ Գուրգեն Բորյանի հետ գրել է Ա․ Բաբաևի «Արծվաբերդ» և «Պաղտասար աղբար» օպերաների լիբրետոները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։