Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Զոյա (ֆիլմ, 2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոյա
ռուս.՝ Зоя
Երկիր Ռուսաստան
Ժանրպատմական ֆիլմ, կենսագրական ֆիլմ, ռազմական ֆիլմ և դրամա
Թվականդեկտեմբերի 13, 2020
Լեզուռուսերեն և գերմաներեն
ՊրոդյուսերՍերգեյ Զերնով, Անդրեյ Տումարկին և Յուլիանա Սլաշչևա
Սցենարի հեղինակԱնդրեյ Տումարկին
ԴերակատարներԴարյա Յուրգենս, Վոլգանգ Սերնի, Աննա Ուկոլովա, Ժան Մարկ Բիրկհոլց, Դմիտրի Բիկովսկի-Ռոմաշով, Կարինա Ռազումովսկայա, Մինդաուգաս Պապինիգիս, Օլգա Լապշինա, Պոլինա Ֆիլոնենկո, Սերգեյ Յացենյուկ, Սերգեյ Գամով, Եվգենի Բակալով, Վլադիմիր Բոգդանով, Սերգեյ Վլասով, Ալեքսանդր Վոնտով և Նիկիտա Կոլոգրիվի
ԵրաժշտությունՄաքսիմ Կոշևարով
Պատմվածքի վայրՊետրիշչևո (գյուղ, Ռուզսկի շրջան)
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա և 3x Media
Տևողություն117 րոպե
Բյուջե95 000 000 ₽
Շահույթ70 466 343 ₽

«Զոյա» (ռուս.՝ «Зоя», այլ անվանումներ՝ «Страсти о Зое», «Страсти по Зое»), 2020 թվականի ռուսական լիամետրաժ ռազմապատմական դրամատիկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Լեոնիդ Պլասկինը և Մաքսիմ Բրիուսը։ Նվիրված է Զոյա Կոսմոդեմյանսկայայի ճակատագրին, որը զոհվել է Մոսկվայի մերձակայքում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի նոյեմբերի 29-ին։ Գլխավոր դերը կատարել է Մոսկվայի Վլադիմիր Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի երիտասարդ դերասանուհի Անաստասիա Միշինան։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի դեկտեմբերի 13-ին Վիբորգում կայացած ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» XXVIII փառատոնում։ Էկրան է բարձրացել 2021 թվականի հունվարի 28-ին։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Հայրենական մեծ պատերազմի սկզբում։ Գլխավոր հերոսուհին խորհրդային աղջիկ է, որը դառնում է դիվերսանտ, գերի է ընկնում գերմանացիների մոտ և սպանվում[1]։ Հետմահու ստացել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ դառնալով առաջին կինը, որն արժանացել է այդ պատվին։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Զոյա Կոսմոդեմյանսկայայի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու գաղափարի մասին բարձրաձայնվել է 2016 թվականի նոյեմբերի 27-ին Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու կողմից։ Նա առաջարկել է նաև ապագա ֆիլմի պայմանական անվանումը՝ «Страсти о Зое»[5]։ Ֆիլմի ստեղծման նախաձեռնողն է «Ռուսական ռազմապատմական միությունը» (ռուս.՝ «Российское военно-историческое общество», РВИО)[2][3]։ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Հայրենիքի հերոսների օրը, «Ռուսական ռազմապատմական միությունը» հայտարարել է լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի սցենարի ստեղծման մրցույթի առաջին փուլը՝ Խորհրդային Միության հերոս Զոյա Կոսմոդեմյանսկայայի սխրանքի մասին «Страсти по Зое» աշխատանքային անվանումով[6]։

Նախագծի վրա աշխատանքն սկսվել է 2017 թվականին. ռեժիսորը դարձել է Եգոր Կոնչալովսկին[7], սցենարը գրել է Ելիզավետա Տրուսևիչը։ Ընդ որում՝ ընդգծվում էր, որ սյուժեն կառուցված է բացառապես ականատեսների փաստաթղթերի և վկայությունների վրա, ոչ հավաստի տեղեկություններ, ներառյալ «պատերազմի մասին առասպելներ», այնտեղ չկան[8]։

Ֆիլմի հիմքում ընկած է Անդրեյ Նազարովի և Լեոնիդ Պլյասկինի հեղինակած սցենարը՝ հիմնված պատմական փաստաթղթերի և իրադարձությունների ողջ մնացած մասնակիցների վկայությունների վրա։ Ռեժիսորը եղել է Պլյասկինը։ Ֆիլմի արտադրությունն իրականացրել է «Մաքսիմ Գորկու անվան մանկական և պատանեկան ֆիլմերի Կենտրոնական կինոստուդիան» (Մոսկվա)՝ «Ռուսական ռազմապատմական միության» մասնակցությամբ և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ[2][3], որը նախագծի ստեղծման համար հատկացրել է 60 մլն ռուբլի[9]։

Մոտ 600 հազար ռուբլի ժողովրդական նվիրատվություններ են հավաքվել ֆիլմի ստեղծման համար։ «Մենք ժողովրդական նվիրատվությունների հավաք ենք բացել 2017 թվականի նոյեմբերի 29-ին մեր կայքում։ Անցած ժամանակահատվածում մենք արդեն հավաքել ենք մոտ 600 հազար ռուբլի, գործընթացը լավ է ընթանում, մեծ հույս ենք կապում աջակցության հետ»,— ասել է «Ռուսական ռազմապատմական միության» նախագահի խորհրդական Ա. Նազարովը[10]։

Ֆիլմի առաջին նկարահանումները տեղի են ունեցել 2019 թվականի փետրվարի 10-ից 13-ը Բելառուսում։ Նկարահանումների մի մասն անցկացվել է Մինսկի մարզի Վիլեյսկի շրջանի Զաբրոդիե գյուղում, որտեղ մեծ դժվարությամբ հաջողվել է գտնել նախապատերազմական տարիներից պահպանված գյուղական շինություններ[2][3]։ 2019 թվականի ապրիլի 19-ին ֆիլմի նկարահանումներն ավարտվել են[11]։

«Զոյա» ֆիլմը դարձել է «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի XXVIII փառատոնի փակման ֆիլմը (2020 թվականի դեկտեմբերի 7-13) Վիբորգում։ Պրեմիերան կայացել է 2020 թվականի դեկտեմբերի 13-ին «Վիբորգ-Պալաս» կինոթատրոնում[12][13][14][15]։ Ֆիլմը թողարկվել է 2021 թվականի հունվարի 28-ին[16][17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Проекты. Художественный фильм «Зоя» (рабочее название), Россия, 2020 год, военная драма. Информация о фильме. Официальный сайт «Киностудия имени М. Горького|Центральной киностудии детских и юношеских фильмов имени Максима Горького» (Москва) // gorkyfilm.ru
  2. 2,0 2,1 2,2 2,3 Начаты съёмки художественного фильма о Зое Космодемьянской. Արխիվացված 2021-02-08 Wayback Machine Официальный сайт «Российского военно-исторического общества» (РВИО) // rvio.histrf.ru (11 февраля 2019 года)
  3. 3,0 3,1 3,2 3,3 В России начали съёмки художественного фильма о Зое Космодемьянской. – Кинолента будет называться «Страсти по Зое». Информационное агентство России «ТАСС» // tass.ru (11 февраля 2019 года)
  4. Труппа театра. Мишина Анастасия Дмитриевна, актриса. Биография, роли в театре, фотографии, упоминания в прессе. Официальный сайт Московского академического театра имени Владимира Маяковского // mayakovsky.ru
  5. Александр Бойко. Мединский: «Название для будущего фильма о Космодемьянской − „Страсти о Зое“». — Министр культуры России заявил, что к подвигу юной партизанки и 28-панфиловцев нужно относиться, «как к житию святых». Сетевое издание газеты «Комсомольская правда» в Омске // omsk.kp.ru (27 ноября 2016 года)
  6. Конкурс на создание сценария фильма о подвиге Героя Советского Союза Зои Космодемьянской. — В День Героев Отечества «Российское военно-историческое общество» объявляет первый этап конкурса на создание сценария художественного фильма о подвиге Героя Советского Союза Зои Космодемьянской. Արխիվացված 2020-08-14 Wayback Machine Официальный сайт «Российского военно-исторического общества» (РВИО) // rvio.histrf.ru (9 декабря 2016 года)
  7. Зоя Игумнова. «История Зои почти библейская». — Режиссёр Егор Кончаловский − о героизме советских партизан и просветительской миссии кинематографа. Интернет-портал газеты «Известия» // iz.ru (1 марта 2018 года)
  8. Татьяна Хорошилова. Егор Кончаловский снимет «Страсти по Зое». Интернет-портал «Российской газеты» // rg.ru (4 декабря 2017 года)
  9. Нурия Зиганшина. Художественный, но без выдумок: каким будет новый фильм о Зое Космодемьянской. // russian.rt.com (12 февраля 2019 года)
  10. «Около 600 тыс. руб. народных пожертвований собрано на создание фильма о З. Космодемьянской». Рамблер/кино (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
  11. Завершились съёмки фильма о подвиге Зои Космодемьянской. — Съёмочная группа во главе с режиссёром Леонидом Пляскиным вернулась в Москву из продолжительной белорусской экспедиции. В ближайшее время начнётся монтажно-тонированный период, в результате которого и сложится окончательный облик будущего фильма. Արխիվացված 2021-02-09 Wayback Machine Официальный сайт «Российского военно-исторического общества» (РВИО) // rvio.histrf.ru (19 апреля 2019 года)
  12. Фестиваль российского кино «Окно в Европу» открылся в Выборге. — Фестиваль закроется 13 декабря 2020 года фильмом Максима Бриуса «Зоя», посвящённом подвигу Зои Космодемьянской в 1941 году под Москвой. «РИА Новости» // ria.ru (7 декабря 2020 года)
  13. «Зоя» станет фильмом закрытия кинофестиваля «Окно в Европу». — Художественный фильм «Зоя», рассказывающий о подвиге легендарной партизанки Зои Космодемьянской, будет показан в завершающий день работы XXVIII Фестиваля российского кино «Окно в Европу». Фестиваль проходит в городе Выборге с 7 по 13 декабря 2020 года. Արխիվացված 2020-12-09 Wayback Machine Официальный сайт «Российского военно-исторического общества» (РВИО) // rvio.histrf.ru (7 декабря 2020 года)
  14. XXVIII Фестиваль российского кино «Окно в Европу». — Расписание с 7 по 13 декабря 2020 года. Արխիվացված 2020-12-17 Wayback Machine Официальный сайт Фестиваля российского кино «Окно в Европу» (Выборг) // oknofest.com
  15. «Окно в Европу»-2020 наградил своих победителей. — В кинотеатре «Выборг-Палас» прошла торжественная церемония закрытия XXVIII фестиваля «Окно в Европу». После торжественной церемонии награждения был показан фильм закрытия фестиваля − полнометражная военная лента «Зоя», рассказывающая историю подвига Зои Космодемьянской. Արխիվացված 2021-01-28 Wayback Machine Официальный сайт Фестиваля российского кино «Окно в Европу» (Выборг) // oknofest.com (13 декабря 2020 года)
  16. Фильм о Зое Космодемьянской вышел в российский прокат в конце января. — Режиссёрами фильма стали Леонид Пляскин и Максим Бриус, главную роль в картине исполнила Анастасия Мишина. Информационное агентство России «ТАСС» // tass.ru (29 ноября 2020 года)
  17. Николай Герасимов. «Её можно назвать святой»: посмотрите трейлер картины «Зоя» о подвиге Зои Космодемьянской. — Это всего лишь второй художественный фильм о ней за всю историю. Сетевое издание газеты «Комсомольская правда» // kp.ru (1 декабря 2020 года)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]