Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Զվորնիկ (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զվորնիկ
Տեսակջրամբար
Երկիր Սերբիա և  Բոսնիա և Հերցեգովինա
ՎարչատարածքԶվորնիկ և Mali Zvornik Municipality?
Երկարություն25 կմ և 25 մետր
Լայնություն3000 մետր[1]
ԲԾՄ140 մետր[1]
Խորություն28 մետր և 39 մետր[1]
Մակերես8,1 կմ² և 1300 հեկտար[1]
Ծավալ42 խորանարդ հեկտոմետր և 126 խորանարդ հեկտոմետր[2]
Ջրահավաքի տարածքԴանուբի ավազան
Լիճ հոսող գետԴրինա և Drinjača?
Լճից հոսող գետԴրինա
Քարտեզ
Քարտեզ

Զվորնիկ (սերբ.՝ Зворничко језеро, բոս․՝ Zvorničko jezero), արհեստական լիճ Սերբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի սահմանին։ Առաջացել է 1954 թվականին Դրինա գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու նպատակով ամբարտակ բարձրացնելու արդյունքում[3][4]: Անհրաժեշտ հարմարություններ են ստեղծված հանգստացողների, ձկնորսների, ջրային մարզաձևերով (լող, թիավարություն, ռաֆթինգ, դայվինգ, առագաստանավային սպորտ) զբաղվել ցանկացողների համար։ Հաճախակի կազմակերպվում են բայդարկաներով և կանոեներով թիավարության մրցումներ[5][5]: Լիճը համբավված է նաև նրա ջրերում ապրող հսկա լոքոներով։ 1998 թվականից սկսած՝ այստեղ ամեն տարի անցկացվում է լոքոյի որսի տոնախմբություն՝ Somovijada: Թեև ձկնորսների շրջանում համառ խոսակցություններ են պտտվում մինչև երեք հարյուր կիլոգրամանոց լոքոների մասին, բայց Զվորնիկում բռնված ամենամեծ ձուկն ունեցել է ընդամենը 87 kg (192 lb) քաշ[6]։

Լճի հայելու մակերեսը 8,1 կմ2 է, առավելագույն խորությունը՝ 28 մետր, ջրի ընդհանուր ծավալը՝ 89 միլիոն մ3[3][4]: Սերբական կողմում լճափին ընկած են Չիտլյուկ, Ամաջիչ, Սակար, բոսնիա-հերցեգովինական կողմում՝ Սոպոտնիկ, Դրինյաչա, Ջևանիե, Դիվիչ բնակավայրերը[4][3]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.bistrobih.ba/nova/zvornicko-jezero/
  2. http://www.hidrotehnika.rs/en/serbia/zvornik/
  3. 3,0 3,1 3,2 «СТАТИСТИЧКИ ГОДИШЊАК» (PDF) (սերբերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Relacja: ‪Zvorničko jezero‬(‪1320732‬)» (լեհերեն). Openstreetmap. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 «Zvorničko jezero – Turistička organizacija grada Zvornik» (բոսնիերեն). Turistička organizacija grada Zvornik. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. S.Simić (23 July 2017), «Ronioci kamerama "lovili" somove», Politika-Magazin No. 1034 (սերբերեն), էջեր 28–29

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • S.Simić Ronioci kamerama "lovili" somove(սերբ.) // Politika-Magazin No. 1034. — 23 июля 2017. — С. 28—29.
  • Мала енциклопедија Просвета (3 изд.). Београд: Просвета. 1985. ISBN 978-86-07-00001-2.
  • Марковић, Јован Ђ. (1990). Енциклопедијски географски лексикон Југославије. Сарајево: Свјетлост. ISBN 978-86-01-02651-3.