Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Էլգինի մարմարները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլգինի մարմարները
Քարտեզ
Քարտեզ
Տեսակարվեստի ժողովածու և արձանախումբ
ՔանդակագործՖիդիաս
Ստեղծում-440
ՔաղաքԲրիտանական թանգարան
ՆյութPentelic marble?
Պատկանում էԲրիտանական թանգարան
Մասն էԲրիտանական թանգարան
կայք
 Elgin Marbles Վիքիպահեստում

Էլգինի մարմարները (անգլ.՝ Elgin Marbles), հին հունական քանդակների և ճարտարապետական կոթողների հավաքածու, որոնք պահվում են Բրիտանական թանգարանում։ Հավաքածուն այժմ կոչվում է Պարթենոնի քանդակներ։ 19-րդ դարում նմուշներն Աթենքից տեղափոխվել են Անգլիա բրիտանացի ազնվական Թոմաս Բրյուս, 7֊րդ լորդ Էլգինի կողմից, ով 1799-1803 թվականներին Մեծ Բրիտանիայի դեսպանն էր Օսմանյան կայսրությունում։ Հուշարձանների տեղափոխումը մեծ իրարանցում է առաջացնում աշխարհում։ Ակտիվ քննարկվում էր մշակութային ժառանգության պատկանելիության հիմնախնդիրը և ձեռք բերված նմուշների հնարավոր վերադարձը պատմական հայրենիք[1]։

Նմուշների հավաքագրումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլգինն անտիկ արվեստի մեծ սիրահար էր։ Նա անհանգստացած էր Օսմանյան տիրապետության ներքո Հունաստանի մշակութային կոթողներին պատճառվող վնասով։ Էլգինը թույլտվություն է հայցում Բարձր դռնից և նախաձեռնում անտիկ հուշարձանների էսքիզների պատրաստման գործընթացը։ Բարձր դուռը ոչ միայն բավարարում է Էլգինի հայցը, այլ նաև թույլատրում է նրան վերցնել այդ բոլոր "հին պատկերներ և գրություններ պարունակող քարե բեկորները»։

Լորդ Էլգինը տեսակավորում է անտիկ նմուշների մի հսկայական զանգված և պատրաստվում է դրանք տեղափոխել Անգլիա։ Նմուշների շարքում էին Պարթենոնի առաստաղի եզրազարդերը, վերնաճակատի քանդակները, տաճարի ներքին սենյակները զարդարող մի քանի արձաններ, հյուսիասյին սյունը, սյունների խոյակները (սյունագլուխները), տաճարի արխիտրավը, տաճարի քիվը, Աթենասին նվիրված տաճարի՝ Էրխետեումի կարիատիդը։ Պարթենոնի նմուշների հետ մեկտեղ Էլգինը իր հետ է տանում նաև Աթենքում և Ատտիկեյում հայտնաբերված այլ մշակութային կոթողներ։

1802-1812 թվականների ընթացքում հուշարձանները հասնում են Անգլիա։ 1804 թվականին հուշարձանները տեղափոխող նավերից մեկը խորտակվում է հունական Սիթիրա կղզու մոտակայքում, սակայն թանկարժեք բեռը հաջողվում է փրկել։ 1803 թվականին Էլգինն ավարտում է իր դեսպանական առաքելությունը Թուրքիայում և 1806 թվականին վերադառնում է հայրենիք։ Էլգինի հավաքածուն մնում է իր մասնավոր տնօրինության ներքո հաջորդ տաս տարիների ընթացքում։

Հավաքածուի գնումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայում մեծ աղմուկ է բարձրանում։ Էլգինին մեղադրում են ագահության, վանդալիզմի և անազնվության մեջ։ Լորդ Բայրոնը և այլ հայտնի գործիչներ մամուլում արշավ են սկսում Էլգինի դեմ։ Խորհրդարանական հատուկ հանձնաժողով է ընտրվում, որը պետք է զններ Էլգինի քանդակները և գնահատեր նրանց ձեռք բերման հնարավորությունը։ 1810 թվականին Էլգինը հանդես է գալիս պատասխան հրապարակումով և լռեցնում է իրեն բոլոր քննադատողներին։ Մարմարները տեղափոխող վերջին նավը Լոնդոն է հասնում 1812 թվականին։ 1816 թվականին բրիտանական թագը գնում է Էլգինի ողջ հավաքածուն։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմում էր 35,000 ֆունտ ստերլինգ, ինչը համարժեք էր Էլգինի ծախսված ողջ գումարի կեսին։

Վերադարձի պահանջները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական կառավարությունը պարբերաբար բարձրացնում է մարմարների վերադարձի հարցը, սակայն Բրիտանական թանգարանը չի բավարարում հույների պահանջը։ Անգլիական կողմը պատճառաբանում է իր մերժումն այն հնարավոր վնասներով, որոնցից հավաքածուն խուսափել է Անգլիա տեղափոխվելով։

2008 թվականին Աթենքում բացվում է Նոր Ակրոպոլիս թանգարանը, որը տեղակայված է հին քաղաքի շրջակայքում։ Թանգարանի մի մասը նվիրված է Պարթենոնին։ Էլգինի կողմից հավաքագրված նմուշները փոխարինված են իրենց կրկնօրինակներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլգինի մարմարները» հոդվածին։