Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Էլդորետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էլդորետ
անգլ.՝ Eldoret
ԵրկիրՔենիա Քենիա
ՀամայնքUasin Gishu County?
Հիմնադրված է1905 թ.
ԲԾՄ2095 մետր
Բնակչություն289 380 մարդ (2009)[1]
Ժամային գոտիEAT?
Փոստային դասիչ30100
Էլդորետ (Քենիա)##
Էլդորետ (Քենիա)

Էլդորետ ( անգլ.՝ Eldoret, թարգմանվում է Քարե գետ[2]), քաղաք Քենիայի արևմուտքում՝ Ռիֆտ Վալի գավառում։ Էլդորետն Ուասին Գիշու շրջանի մայրաքաղաքն է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլդորետը գտնվում է երկրի արևմուտքում՝ Ուգանդայի հետ սահմանի մոտ՝ Լոդվարից 360 կմ դեպի հարավ։ Ծովի մակարդակից ունի 2117 մ բարձրություն[3]։ Քաղաքը գտնվում է տրանսաֆրիկյան մայրուղու և Ուգանդայի երկաթուղու վրա։ Քենիայի նախագահ Դանիել Արապ Մոյը Էլդորետի մոտ կառուցել է գերժամանակակից միջազգային օդանավակայան։

Մինչև եվրոպացիների ժամանելը այն շրջան, որտեղ այժմ գտնվում է Էլդորետը քաղաքը (19-րդ դարի վերջ), այդ տարածքը բնակեցված է եղել մասայի և նանդիի ժողովուրդներով։

Ժամանակակից Էլդորետի շրջանի առաջին բնակիչները եղել են աֆրիկացիների 58 ընտանիքները՝ Հարավային Աֆրիկայից տեղահանվածները, որոնք այստեղ հաստատվել են 1908 թվականին։ Ավելի ուշ՝ 1911 թվականին, նրանց միացել են ևս 60 ընտանիք, այնուհետև՝ Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ բնակիչներ[4]։ Պաշտոնապես բնակավայրը առաջացել է 1910 թվականին, երբ տեղական ֆերմաներից մեկում բացվել է փոստային բաժանմունք։ Սկզբում ավանը հայտնի էր որպես «Ֆերմա 64», քանի որ այդ պահին Ուգանդայի երկաթուղին ավարտվում էր բնակավայրից 64 մղոն հեռավորության վրա՝ Կիբիգորիում։ 1912 թվականին ավանը վերանվանվել է Էլդորետ[2]։

Ուգանդայի երկաթուղու շինարարության հետ միասին, որը 1924 թվականին հասել է Էլդորետ[2], սկսվել է քաղաքի տնտեսական ծաղկումը։ 1928 թվականին քաղաքում անցկացվել է ջրագիծ և կոյուղի, իսկ 1933 թվականին այն էլեկտրաֆիկացվել է։ Ներկայումս Էլդորետը Քենիայի առավել դինամիկ զարգացող քաղաքն է։ 1984 թվականին այստեղ բացվել է Մոյի համալսարանը (Քենիայի նախագահ Դանիել Արապ Մոյի անունով)։ 1987 թվականին Էլդորետում մնացել են աֆրիկացիների միայն 2 ընտանիք, իսկ մյուսները Հարավաֆրիկյան Հանրապետություն են վերադարձել Մաու-մաուի ապստամբությունից հետո՝ 50-ականների վերջին և 60-ականների սկզբին[5]։

2007 թվականի դեկտեմբերին՝ Քենիայում նախագահական ընտրությունների անցկացումից հետո, Էլդորետում տեղի են ունեցել անկարգություններ, որոնք ուղեկցվել են զանգվածային սպանություններով և հրկիզումներով։ Առնվազն 30 մարդ, որոնք պատկանում էին կիկույու ազգությանը, ընդդիմության թեկնածուի կողմնակիցների կողմից այրվել են եկեղեցում[6]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը՝ 289 380 մարդ (2009)[1][7][8]։ Այսօր այն Քենիայում համարվում է ամենաարագ աճող և երկրի մեծությամբ հինգերորդ քաղաքը։

Հայտնի բնիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլդորետում ծնվել են այնպիսի նշանավոր քենիացի մարզիկներ, Օլիմպիական խաղերի չեմպիոններ և համաշխարհային ռեկորդակիրներ, ինչպիսիք են Սամսոն Կիտուրը, Կիպչոգե Քեյնոն և Էլիուդ Կիպչոգեն։

Գործընկեր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Eldoret (Kenia)
  2. 2,0 2,1 2,2 «The town of Eldoret» (history), Delft University of Technology (TUDelft), Netherlands, October 2004, webpage: «TUDelft-Eldoret». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 25-ին.
  3. «Eldoret, Kenya Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. Red strangers: the white tribe of Kenya, ISBN 1-85725-206-3, by Christine Stephanie Nicholls
  5. «Remnants Of Boer Colony Glad They Stayed In Kenya». 1987 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. «Les rivalités ethniques alimentent les violences au Kenya, [[Le Monde]] 2/01/2008». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. «Kenya | U.S. Agency for International Development» (PDF). Kenya.usaid.gov. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. «Population of Local Authorities» (with towns), Government of Kenya, 1999, webpage: «GovtKenya-Population-PDF» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին..
  9. «Bad Vilbel - Stadt der Quellen». Bad-vilbel.de. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  10. «Minutes of the City-County Council and Special Service District Councils of Indianapolis, Marion County, Indiana» (PDF). Indy.gov. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլդորետ» հոդվածին։