Էլեֆանտա
Էլեֆանտա | |
---|---|
Տեսակ | քարանձավ |
Երկիր | Հնդկաստան[1] |
Վարչատարածք | Raigad district?[2] |
Աշխարհագրական տեղադրություն | Elephanta Island? |
Էլեֆանտայի քարանձավներ (մարաթհի՝ घारापुरीच्या लेण्या), ճարտարապետական-քարանձավային համալիր Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում, Մումբայ քաղաքի մերձակայքում, Արաբական ծովի Գհարապուրի կղզու կենտրոնական մասում։ Կղզին ընկած է Մումբայից մոտավորապես տասը կիլոմետր դեպի արևելք, Ջավահառլալ Ներուի անվան նավահանգստից 2 կիլոմետր դեպի արևմուտք։ Այսպես կոչված՝ «Քարանձավների քաղաքը» բաղկացած է հինդուիստական դիցերին (հիմնականում՝ Շիվային)[3] նվիրված տաճարներ պարունակող հինգ քարանձավից[4][5], մեր թվականությունից առաջ 2-րդ դարով թվագրվող բուդդայական պաշտամունքային կառույցներ, օբյեկտներ պարունակող մի շարք քարանձավներից[6][7][8][9]։ Համալիրում ամփոփված է ժայռափոր և ժայռակոփ արվեստի հարուստ և մեծարժեք հավաքածու, որտեղ դրսևորված է հինդուիստական և բուդդայական գաղափարների ու սրբապատկերագրության սինկրեիզմը[10][11]։ Արվեստի գործերի զգալի մասը վնասված է։ Փորագրաքանդակները հինդուիստական դիցաբանության թեմաներով են։ Առանձնահատուկ ուշադրության են արժանացել միակտոր բազալտից կերտված բարձր (շուրջ 20 ոտնաչափ) այն քանդակները, որ պատկերում են եռադեմ Շիվային (Trimurti Sadashiva), պարի աստված Նաթարաջային և յոգայի աստված Յոգիշվարային[12][13]։ Դրանք թվագրվում են 5-ից 9-րդ դարերով[4]։ Ուսումնասիրողներից շատերը գտնում են, որ այդ քանդակներն ստեղծվել են մոտավորապես 550 թվականին[14]։
1987 թվականին Էլեֆանտայի քարանձավային տաճարներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեֆանտայի քարանձավային տաճարները հիշատակվել են 19-րդ դարի անգլիացի բանաստեղծուհի և արձակագիր Լետիցիա Լենդոնի՝ 1834 թվականին գրած The Caves of Elephanta պոեմում[15]
, ամերիկացի գրող Հերման Մելվիլի «Մոբի Դիք»[16], Սոմերսեթ Մոեմի «Ածելու սայրը» (The Razor's Edge, 1944 թ.) վեպերում[17]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եռադեմ Շիվան
-
Հսկա փղարձան, որն էլ առիթ է հանդիսացել կղզին Էլեֆանտա անվանելու
-
Գլխավոր քարանձավի մուտքը
-
Քարանձավների համայնապատկերը
-
Գլխավոր քարանձավի սյունաշարը
-
Շիվան Գանգես գետը հասցնում է Երկիր
-
Արդհանարիշվարա՝ կիսով չափ կին և կիսով չափ տղամարդ
-
Շիվան հաղթում է Անդհակային
-
Կալյանասունդարա. Շիվայի և Փարվատիի ամուսնությունը
-
Շիվան՝ որպես Յոգիշվարա՝ յոգայի աստված
-
Շիվան՝ որպես Նաթարաջա՝ պարի աստված
-
Շիվան ու Փարվատին Կայլասա սարի վրա
-
Ռավանան ցնցում է Կայլասա սարը
-
Շիվա Լինգա սրբավայրը քարանձավային համալիրում
-
Շիվա Լինգա սրբավայրը
-
Գլխավոր տաճարի մոտ գտնվող արձանները
-
Երրորդ քարանձավի մուտքը
-
Չորրորդ քարանձավի մուտքը
-
Տաճարի սյունաշար սրահը
-
Սանկարամի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Elephanta Caves ( 1987), Maharashtra // Monument of National Importance
- ↑ https://asi.nic.in/alphabetical-list-of-monuments-maharashtra-mumbai/
- ↑ Unesco. «Elephanta Caves» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 4,0 4,1 Trudy Ring; Robert M. Salkin; Sharon La Boda (1994). «Elephanta Island». International Dictionary of Historic Places: Asia and Oceania. Taylor & Francis. էջեր 252–5. ISBN 978-1-884964-04-6.
- ↑ Carmel Berkson; Wendy Doniger; George Michell (1999). Elephanta: The Cave of Śiva. Princeton University Press (Motilal Banarsidass, Reprint). էջեր 3–5. ISBN 978-81-208-1284-0.
- ↑ Dhavalikar, M. K. (Madhukar Keshav) (2007). Elephanta. Archaeological Survey of India. էջ 75. ISBN 9788190486606. «There are remains of a brick built Buddhist stupa nearby which may belong to circa second century BC. Around it are seven smaller stupas, which may be votive.»
- ↑ Elephanta Island, Encyclopedia Britannica
- ↑ Brockman, Norbert (2011). Encyclopedia of Sacred Places (անգլերեն). ABC-CLIO. էջ 153. ISBN 9781598846546.
- ↑ Brunn, Stanley D. (2015). The Changing World Religion Map: Sacred Places, Identities, Practices and Politics (անգլերեն). Springer. էջ 514. ISBN 9789401793766.
- ↑ «Elephanta Caves» (PDF). Unesco. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Elephanta Caves». Works Heritage: Unesco.org. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Constance Jones; James D. Ryan (2006). Encyclopedia of Hinduism. Infobase. էջեր 148–149. ISBN 978-0-8160-7564-5.
- ↑ Stella Kramrisch (1988). The Presence of Siva. Motilal Banarsidass. էջեր 443–459. ISBN 978-81-208-0491-3.
- ↑ Walter M. Spink (2005). Ajanta: The end of the Golden Age. BRILL Academic. էջեր 182–183. ISBN 90-04-14832-9.
- ↑ MacKay, Charles, ed. (1850). Fisher's Drawing Room Scrap-Book. London: Peter Jackson, Late Fisher, Son & Co.
- ↑ Melville, Herman (1892). Moby Dick. Boston: St. Botolph Society. էջեր 39, 250.
- ↑ Maugham, W. Somerset (2011 թ․ հունվարի 26). The Razor's Edge (անգլերեն). Knopf Doubleday Publishing Group. ISBN 978-0-307-78508-4.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Элефанта». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Prasanna Kumar Acharya (2010). An encyclopaedia of Hindu architecture. Oxford University Press (Republished by Motilal Banarsidass). ISBN 978-81-7536-534-6.
- Prasanna Kumar Acharya (1997). A Dictionary of Hindu Architecture: Treating of Sanskrit Architectural Terms with Illustrative Quotations. Oxford University Press (Reprinted in 1997 by Motilal Banarsidass). ISBN 978-81-7536-113-3.
- Carmel Berkson (1999). Elephanta: the cave of Shiva. Motilal Banarsidass. ISBN 978-81-208-1284-0.
- Vinayak Bharne; Krupali Krusche (2014). Rediscovering the Hindu Temple: The Sacred Architecture and Urbanism of India. Cambridge Scholars Publishing. ISBN 978-1-4438-6734-4.
- Alice Boner (1990). Principles of Composition in Hindu Sculpture: Cave Temple Period. Motilal Banarsidass. ISBN 978-81-208-0705-1.
- Alice Boner; Sadāśiva Rath Śarmā (2005). Silpa Prakasa. Brill Academic (Reprinted by Motilal Banarsidass). ISBN 978-8120820524.
- Charles Dillard Collins (1988 թ․ հունվարի 1). The iconography and ritual of Śiva at Elephanta. SUNY Press. ISBN 978-0-88706-773-0.
- A.K. Coomaraswamy; Michael W. Meister (1995). Essays in Architectural Theory. Indira Gandhi National Centre for the Arts. ISBN 978-0-19-563805-9.
- Dehejia, V. (1997). Indian Art. Phaidon: London. 0-7148-3496-3.
- Adam Hardy (1995). Indian Temple Architecture: Form and Transformation. Abhinav Publications. ISBN 978-81-7017-312-0.
- Adam Hardy (2007). The Temple Architecture of India. Wiley. ISBN 978-0470028278.
- Adam Hardy (2015). Theory and Practice of Temple Architecture in Medieval India: Bhoja's Samarāṅgaṇasūtradhāra and the Bhojpur Line Drawings. Indira Gandhi National Centre for the Arts. ISBN 978-93-81406-41-0.
- Harle, J.C., The Art and Architecture of the Indian Subcontinent, 2nd edn. 1994, Yale University Press Pelican History of Art, 0300062176
- Monica Juneja (2001). Architecture in Medieval India: Forms, Contexts, Histories. Orient Blackswan. ISBN 978-8178242286.
- Stella Kramrisch (1976). The Hindu Temple Volume 1. Motilal Banarsidass (Reprinted 1946 Princeton University Press). ISBN 978-81-208-0223-0.
- Stella Kramrisch (1979). The Hindu Temple Volume 2. Motilal Banarsidass (Reprinted 1946 Princeton University Press). ISBN 978-81-208-0224-7.
- Michael W. Meister; Madhusudan Dhaky (1986). Encyclopaedia of Indian temple architecture. American Institute of Indian Studies. ISBN 978-0-8122-7992-4.
- George Michell (1988). The Hindu Temple: An Introduction to Its Meaning and Forms. University of Chicago Press. ISBN 978-0-226-53230-1.
- George Michell (2000). Hindu Art and Architecture. Thames & Hudson. ISBN 978-0-500-20337-8.
- T. A. Gopinatha Rao (1993). Elements of Hindu iconography. Motilal Banarsidass. ISBN 978-81-208-0878-2.
- Ajay J. Sinha (2000). Imagining Architects: Creativity in the Religious Monuments of India. University of Delaware Press. ISBN 978-0-87413-684-5.
- Burton Stein (1978). South Indian Temples. Vikas. ISBN 978-0706904499.
- Burton Stein (1989). The New Cambridge History of India: Vijayanagara. Cambridge University Press. ISBN 978-0-521-26693-2.
- Burton Stein; David Arnold (2010). A History of India. John Wiley & Sons. ISBN 978-1-4443-2351-1.
- Kapila Vatsyayan (1997). The Square and the Circle of the Indian Arts. Abhinav Publications. ISBN 978-81-7017-362-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- World Heritage Sites - Elephanta Caves, Archaeological Survey of India
- Elephanta Caves, Abhijna Museum
- Archive of historic Elephanta Caves ruins photographs Արխիվացված 2021-06-24 Wayback Machine, British Library
- Archive of historic Elephanta Caves sketches and paintings, V&A Museum
- Էլեֆանտա travel guide from Wikivoyage
- Elephanta Caves Timings & Ferry Timetable
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեֆանտա» հոդվածին։ |
|