Էլլեն Գլեդիչ
Էլլեն Գլեդիչ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1879[1] Mandal, Վեստ-Ագդեր, Նորվեգիա[1] |
Մահացել է | հունիսի 5, 1968[1] (88 տարեկան) Օսլո, Նորվեգիա[2][1] |
Գերեզման | Վեստրե գրավլունդ |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | քիմիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Օսլոյի համալսարան |
Պաշտոն(ներ) | president Graduate Women International? |
Անդամակցություն | Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա և Norske Kvinnelige Akademikeres Landsforbund? |
Ալմա մատեր | Օսլոյի համալսարան[2], Փարիզի համալսարան[2] և Եյլի համալսարան[2] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[3] |
Պարգևներ | |
Ellen Gleditsch Վիքիպահեստում |
Էլլեն Գլեդիչ (անգլ.՝ Ellen Gleditsch, դեկտեմբերի 29, 1879[1], Mandal, Վեստ-Ագդեր, Նորվեգիա[1] - հունիսի 5, 1968[1], Օսլո, Նորվեգիա[2][1]), նորվեգացի ռադիոքիմիկոս։
Մարի Կյուրիի ղեկավարությամբ սկսելով իր աշխատանքը ռադիոքիմիայի ոլորտում՝ նա դարձել է Նորվեգիայի քիմիայի առաջին ուսուցիչը և մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեն Գլեդիչը ծնվել է Նորվեգիայի Մանդալա քաղաքում, 1879 թվականին։ Նա Կարլ Քրիստիան Գլեդիչի ու Պետրա Բիրգիտա Հանսենի տաս երեխաներից ավագն էր։ Գլեդիչ ընտանիքի նախնիները Էլենի ծնունդից մեկ դար առաջ Նորվեգիա են ժամանել Հարավսլավիայից[5]։
1897 թվականին դպրոցն ավարտելուց հետո Էլլենն աշխատել է որպես դեղագործի օգնական։ 1902 թվականին հանձնելով դեղագիտության քննություններ` տեղափոխվել է Քրիստիանիա (այժմ՝ Օսլո), համալսարան ընդունվելու նպատակով։ Մեկ տարի անց նա դարձել է համալսարանի քիմիայի լաբորատորիայի ասիստենտ։ 1905 թվականին ընդունելության քննություններ է հանձնել, 1906 թվականին ստացել է քարտուղարի պաշտոն[6][7]։
1906-1907 թվականներին աշխատել է նաև որպես քիմիկոս Էյվինդ Բոդկերի օգնական և պատմել նրան Մարի Կյուրիի մոտ Փարիզում սովորելու իր երազանքի մասին։ Բոդկերը կարողացել է համոզել Կյուրիին Էլեն Գլեդիչին որպես օգնական վերցնել, իսկ 1907 թվականի սեպտեմբերին միացել է Սորբոնում գտնվող Մարի Կյուրիի հետազոտական խմբին[8]։ Կյուրիի և Գլեդիչի համագործակցությունը տևել է հինգ տարի, որից հետո նրանք ցմահ մնացել են որպես մտերիմ ընկերներ։ 1912 թվականին Գլեդիչը Սորբոնից ստացել է լիցենցիատի դիպլոմ։ 1913-1914 թվականներին, ստացած կրթաթոշակի շնորհիվ, Եյլի համալսարանում աշխատել է ռադիոքիմիկոս Բերտրամ Բոլտվուդի հետ։ 1914 թվականին Սմիթի քոլեջը Գլեդիչին շնորհել է պատվավոր դոկտորի կոչում[6]։
1916 թվականին Էլեն Գլեդիչը ստացել է Քրիստիանիայի համալսարանի դոցենտի կոչում՝ դառնալով Նորվեգիայի երկրորդ կին ուսուցիչը (Քրիստին Բոննևիից հետո) և քիմիայի առաջին կին ուսուցիչը[9][6]։ Ղեկավարելով անօրգանական քիմիայի ամբիոնը՝ նա այդ պաշտոնում մնացել է մինչ իր թոշակի անցնելը՝ 1946 թվականը[9]։ 1920 թվականին նրա նվաճումներն արժանացել են Նանսենի մրցանակին[9]։ Հետագա տարիներին Գլեդիչը դասավանդել է նաև Ստրասբուրգի, Բուդապեշտի, Սոֆիայի, Բուխարեստի, Գլազգոյի և ԱՄՆ մի շարք համալսարաններում։ 1946 թվականին Էլեն Գլեդիչը ստացել է Նորվեգիայի Սուրբ Օլաֆի առաջին աստիճանի շքանշան։ 1946 թվականին նա դարձել է Ստրասբուրգի, իսկ 1962 թվականին՝ Սորբոնի համալսարանի պատվավոր դոկտոր։ Նրա նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նորվեգիայի կողմից ռադիումի առաջին գնումը, որը հետագայում հիմք է հանդիսացել Ռադիումի ինստիտուտի (Kristiania Radiumsinstitutt, այժմ՝ Norske Radiumh Hospital) ստեղծման համար[6]։
1926-1929 թվականներին Էլեն Գլեդիչը եղել է համալսարանական կանանց միջազգային ֆեդերացիայի նախագահը[9]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա աջակցել է Նորվեգական Դիմադրության շարժմանը, իսկ հետպատերազմյան շրջանում եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջուկային զենքի չտարածման միջազգային վերահսկողության հանձնաժողովի անդամ։ Էլեն Գլեդիչը հեղինակ է շուրջ 150 հրատարակված աշխատությունների, այդ թվում՝ գրքեր քիմիայի, քիմիայի պատմության և ռադիոակտիվության վերաբերյալ։
Էլեն Գլեդիչը մահացել է Օսլոյում, 1968 թվականի հունիսի 5-ին, 88 տարեկան հասակում[6]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Մարի Կյուրիի հետ համատեղ) Curie; Gleditsch (1908). «Action de l'émanation du radium sur les solutions des sels de cuivre». Le Radium. 5 (8): 225. doi:10.1051/radium:0190800508022500.
- Sur le radium et l'uranium contenus dans les mineraux radioactifs, Comptes Rendus 148:1451 (1909)
- 'Ratio Between Uranium and Radium in the Radio-active Minerals', Comptes Rendus 149:267 (1909).
- Sur le rapport entre l'uranium et le radium dans les mineraux actifs, Radium 8:256 (1911).
- «The Life of Radium». American Journal of Science. 41: 112. 1916.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — Vol. 1. — P. 508. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Une femme est nommée docteur " honoris causa" (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1962. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ Pioneer Women of Radioactivity, 1997, էջ 51
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Ladies in the Laboratory II, 2004, էջ 98
- ↑ Pioneer Women of Radioactivity, 1997, էջ 51—52
- ↑ Pioneer Women of Radioactivity, 1997, էջ 53—54
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 UNESCO Archives AtoM Catalogue
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mary R. S. Creese, Thomas M. Creese Ladies in the Laboratory II: West European Women in Science, 1800-1900: a Survey of Their Contributions to Research. — Scarecrow Press, 2004. — P. 98.
- Anne-Marie Weidler-Kubanek, Grete P. Grzegorek Ellen Gledistch:Professor and Humanist // A Devotion to Their Science: Pioneer Women of Radioactivity / Marelene F. Rayner-Canham, Geoffrey Rayner-Canham. — Chemical Heritage Foundation, 1997. — P. 51—76.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Gleditsch, Ellen». UNESCO Archives AtoM Catalogue (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլեն Գլեդիչ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 29 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Նորվեգիայում ծնվածներ
- Հունիսի 5 մահեր
- 1968 մահեր
- Օսլո քաղաքում մահացածներ
- Օսլոյի համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Կին քիմիկոսներ
- Նորվեգացի կին գիտնականներ
- Նորվեգացի քիմիկոսներ
- Նորվեգացի ֆեմինիստներ