Էմիլի Գրին Բոլչ
Էմիլի Գրին Բոլչ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1867[1][2][3][…] Jamaica Plain, Բոստոն, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունվարի 9, 1961[1][2][3][…] (94 տարեկան) Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Գերեզման | Ֆոռեսթ Հիլլ գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ուղղություն | Պացիֆիզմ |
Մասնագիտություն | տնտեսագետ, մանկավարժ, համալսարանի դասախոս, սոցիոլոգ, արհմիութենական գործիչ, լրագրող, հակապատերազմային ակտիվիստ և գրող |
Հաստատություն(ներ) | Ուելսլի քոլեջ |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Անդամակցություն | Խաղաղության և ազատության կանանց միջազգային միություն |
Ալմա մատեր | Բրին Մոր քոլեջ (1889), Չիկագոյի համալսարան և Ուելսլի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ | |
Հայր | Francis Vergnies Balch? |
Ստորագրություն | |
Emily Greene Balch Վիքիպահեստում |
Էմիլի Գրին Բոլչ (անգլ.՝ Emily Greene Balch, հունվարի 8, 1867[1][2][3][…], Jamaica Plain, Բոստոն, ԱՄՆ[4] - հունվարի 9, 1961[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, սոցիոլոգ, պացեֆիստ։ Բոլչի ակադեմիական կարիերան անցել է Ուելսլի քոլեջում, որտեղ նա ուսումնասիրել է այնպիսի սոցիալական հարցեր, ինչպիսիք են աղքատությունը, մանկական աշխատանքն ու ներգաղթը, ինչպես նաև աղքատ ներգաղթյալների կյանքի բարելավման և անչափահասների իրավախախտումը նվազեցնելու կարգավորման աշխատանքները։
1914 թվականին, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Բոլչը միացավ խաղաղության շարժմանը և Չիկագոյում սկսեց համագործակցել Ջեյն Ադամսի հետ։ Բոլչը դարձավ Շվեյցարիայում տեղակայված Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի (WILPF) կենտրոնական ղեկավար, որի համար 1946 թվականին արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակին (Ջոն Ռելեյ Մոտի հետ համատեղ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմիլի Գրին Բոլչը ծնվել է 1867 թվականին Բոստոնի հարևանությամբ գտնվող Ջամայկա փլեյնում՝ յանկիներ Ֆրենսիս Վերնե և Էլեն (ծննդյան անունը՝ Նոյես) Բոլչերի ընտանիքում։ Եղել է ընտանիքի երկրորդ երեխան։ Նրա հայրը եղել է հաջողակ փաստաբան և ամերիկացի սենատոր Չարլզ Սամների միանգամյա քարտուղար[8]։ 1889 թվականին Բոլչն ավարտել է Բրին Մար քոլեջը, որտեղ ուսանել է լեզուներ և տնտեսագիտություն։ Ուսումը շարունակել է Փարիզում, որտեղ ավարտել է «Հանրային աջակցություն աղքատներին Ֆրանսիայում» հետազոտական աշխատանքը և հրապարակել այն (1893)։ Այնուհետև վերադարձել է ԱՄՆ, ուսումը շարունակել Հարվարդի և Չիկագոյի համալսարաններում, ուսումն ավարտել է Բեռլինի համալսարանում՝ 1896 թվականին։ Նույն թվականին սկսել է դասավանդել Ուելսլի քոլեջում, որտեղ 1913 թվականին արժանացել է տնտեսագիտության և սոցիոլոգիայի պրոֆեսորի կոչման։ Ուսանողների վրա մեծ ազդեցություն է թողել իր կենսափորձով, մատչելի շարադրմամբ, էներգետիկայով և անապահովներին կարեկցելու ունակությամբ։ Բոլչն ակտիվորեն մասնակցել է կանանց քվեարկության իրավունքների, ռասայական հավասարության, երեխայի աշխատանքի վերահսկման և աշխատողների աշխատավարձի բարձրացման համար կազմակերպվող շարժումներին, եղել է Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիային կից գործող Կանանց լիգա պրոֆեսիոնալ միության առաջնորդներից, պայքարել է անխնա շահագործվողների համար, ընդգրկվել իր նահանգում կանանց մինիմալ աշխատավարձի սահմանման առաջին հանձնաժողովի կազմում։ 1910 թվականին հրատարակվել է «Մեր սլավոնական հայրենակիցները» (անգլ.՝ Our Slavic Felow-Citizens) ուսումնասիրությունը՝ նվիրված ԱՄՆ-ում սլավոնական ծագմամբ ներգաղթյալներին։
1915 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց մեկ տարի անց, Բոլչն ամերիկյան պատվիրակության կազմում այցելեց Հաագայի Կանանց միջազգային կոնգրես։ 1918-1922 թթ. նա եղել է Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի քարտուղար-գանձապետ, 1921 թվականին դարձել է Ընկերների կրոնական միության (քվակերներ) անդամ։ 1926 թվականին Բոլչը գրավված Հայիթիում ուսումնասիրել է սոցիալական պայմանները, ԱՄՆ կառավարությանը խորհուրդ տալով դուրս բերել զորքերից և հողերը վերադարձնել տեղական բնակչությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բոլչն օգնել է փախստականներին։ 1941 թվականին Փերլ-Հարբորի վրա հարձակումը փոխեց Բոլչի կարծիքը ԱՄՆ չեզոքության մասին, և նա աջակցեց երկրի՝ պատերազմին միանալու գործընթացին։ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներից հետո Բոլչը խոսեց հօգուտ միջուկային զենքի արգելման։
1946 թվականին «հանուն խաղաղության իր բազմաթիվ տարիների անդառնալի աշխատանքի համար» Էմիլի Գրին Բոլչն արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի՝ այն կիսելով Ջոն Մոտի հետ։
Էմիլի Գրին Բոլչն ամուսնացած չի եղել։ Մահացել է 1961 թվականի հունվարի 9-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Emily Greene Balch, Public Assistance of the Poor in France, Vol. 8, Nos. 4 & 5, Publications of the American Economic Association.
- Emily Greene Balch, "A Study of Conditions of City Life: with Special Reference to Boston, A Bibliography", 1903, 13 pages
- Our Slavic Fellow Citizens By Emily Greene Balch, 1910, 536 pages.
- Women at the Hague: the International Congress of Women and its Results, By Jane Addams, Emily Greene Balch, and Alice Hamilton. 171 pages, New York: MacMillan, 1915.
- Approaches to the Great Settlement By Emily Greene Balch, Pauline Knickerbocker Angell, 351 pages, published 1918.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alonso, Harriet Hyman (1993). Peace As a Women's Issue: A History of the U.S. Movement for World Peace and Women's Rights. Syracuse University Press. ISBN 0815602693. OCLC 25508750.
- Foster, Catherine (1989). Women for All Seasons: The Story of the Women's International League for Peace and Freedom. University of Georgia Press. ISBN 0820310921. OCLC 18051898.
- Gwinn, Kristen E. (2010). Emily Greene Balch: The Long Road to Internationalism. University of Illinois Press. ISBN 9780252090158. OCLC 702844599.
- McDonald, Lynn (1998). Women Theorists on Society and Politics. Waterloo, Ontario, Canada: Wilfrid Laurier University Press. ISBN 0-88920-290-7.
- Nichols, Christopher McKnight (2011). Promise and Peril: America at the Dawn of a Global Age. Harvard University Press. ISBN 9780674061187. OCLC 754841336.
- Randall, Mercedes M. (1964). Improper Bostonian: Emily Greene Balch. Twayne Publishers. OCLC 779059266., scholarly biography*
- Randall, Mercedes M., ed. (1972). Beyond Nationalism: The Social Thought of Emily Greene Balch. New York: Twayne.
- Solomon, Barbara Miller. "Balch, Emily Greene," in Barbara Sicherman and Carol Hurd Green, eds. Notable American Women: The Modern Period, A Biographical Dictionary (1980) pp 41–45
- Who's Who in New England, Marquis, 1916.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 BALCH, Emily Greene — Encyclopedia.com, 2018.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Emily Greene Balch — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ 1870 United States Federal Census
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էմիլի Գրին Բոլչի կենսագրությունը Նոբելյան մրցանակակիրների կայքում
- Tribute to Emily Greene Balch by John Dewey, pages 149–150 in Later Works of John Dewey volume 17. First published in Women's International League for Peace and Freedom, 1946 page 2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Գրին Բոլչ» հոդվածին։ |
|
- Հունվարի 8 ծնունդներ
- 1867 ծնունդներ
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- Հունվարի 9 մահեր
- 1961 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի խմբագիրներ
- Ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին տնտեսագետներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի սոցիոլոգներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի քաղաքագետներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Կին սոցիոլոգներ
- Հակապատերազմական ակտիվիստներ
- Նոբելյան մրցանակի կին դափնեկիրներ
- Պացիֆիստներ