Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Էնն Բեննոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնն Բեննոն
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1932(1932-09-15) (92 տարեկան)
ԾննդավայրՋոլիետ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան (1954), Կալիֆորնիայի պետական համալսարան, Սակրամենտո և UIUC College of Media?
ԵրկերOdd Girl Out?, I Am a Woman?, Women in the Shadows?, Journey to a Woman? և Beebo Brinker?
Մասնագիտությունլեզվաբան, վիպասան, գրող և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԿալիֆորնիայի պետական համալսարան, Սակրամենտո
ԱնդամությունKappa Kappa Gamma?
Կայքannbannon.com
 Ann Bannon Վիքիպահեստում

Էնն Բեննոն (իսկական անունը` Էնն Ուելդի, անգլ.՝ Ann Bannon, սեպտեմբերի 15, 1932(1932-09-15), Ջոլիետ[1]), ամերիկացի գրող և մանկավարժ։

Կյանք և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Է. Ուելդիի մանկությունը և պատանեկությունը անցել է Հինսդեյլ քաղաքում (Իլինոյս նահանգ), որտեղ նրան դաստիարակել են մայրն ու խորթ հայրը։ Սովորել է Իլինոյսի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է գրականություն։ 1957-1962 թվականներին Է. Ուելդին, Էնն Բեննոն կեղծանվան տակ, գրել է հինգ վեպ, որոնք միավորվել են Բեբո Բրինկլերի ժամանակագրությունը շարքում (The Beebo Brinkler Chronicles), որում գործող անձինք լեսբուհու ակնհայտ կերպարով կանայք են։ 1962 թվականին Է. Բեննոնն ավարտել է գրողի իր գործունեությունը և շարունակել է ուսումը նախ Կալիֆոռնիայի համալսարանում, Սակրամենտոյում, այնուհետև` Սթենֆորդի համալսարանում, որտեղ նրան տրվել լեզվաբանության դոկտորի գիտական աստիճան։ Ավելի ուշ նա սկսել է անգլերեն դասավանդել Կալիֆոռնիայի համալսարանում։

1954 թվականին Է. Բեննոն ամուսնացել է և, 1980-ականների սկզբին, ամուսնական կյանքից 27 տարի հետո, բաժանվել է իր ամուսնուց։

1984 թվականին Ջոն Սկալոտի նկարահանած «Քարե պատի առաջ» (Before Stonewall) վավերագրական ֆիլմում, ինչպես նաև կանադական «Արգելված սերը։ Լեսբիական կյանքի անամոթ պատմությունները» (Forbidden Love: The Unashamed Stories of Lesbian Lives) վավերագրական ֆիլմում օգտագործվում են Է. Բեննոնի աշխատանքները։ Է. Բեննոնի գրքերին բազմիցս շնորհվել են տարբեր գրականության մրցանակներին։ 2001 թվականին նրա ստեղծագործությունների ժողովածուն վերահրատարակվել է։

Է. Բեննոնի վեպեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Odd Girl Out, 1957 թվական
  • I Am a Woman, 1959 թվական
  • Women in the Shadows, 1959 թվական
  • Journey to a Woman, 1960 թվական
  • Beboo Brinker, 1962 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1045950319 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Christopher Nealon, 2001, Foundlings: Lesbian and Gay Historical Emotion Before Stonewall, Duke University Press, ISBN 0-8223-8061-7
  • Susan Stryker, 2001, Queer Pulp: Perverted Passions from the Golden Age of the Paperback, Chronicle Books, ISBN 0-8118-3020-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Բեննոն» հոդվածին։