Էր
Բնակավայր | |||
---|---|---|---|
Էր | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Համայնք | South Ayrshire? | ||
Հիմնադրված է | 1205 թ. | ||
Մակերես | 17,9 կմ² | ||
ԲԾՄ | 36 մետր | ||
Բնակչություն | ▲46 780 մարդ (2016) | ||
Ժամային գոտի | UTC+0 և UTC+1 | ||
Փոստային դասիչ | G84 | ||
Պաշտոնական կայք | south-ayrshire.gov.uk/about/ayr/ | ||
| |||
Էր ( գելական Inbhir Àir ), քաղաք Շոտլանդիայի հարավ-արևմուտքում՝ Ֆյորտ-օֆ-Կլայդի և վերջինիս միախառնվող Էր գետի ափերին։ Ավանդական Էրշիր կոմսության գլխավոր քաղաքն է և Հարավային Էրշիրի խորհրդի /South Ayrshire Council/ վարչական կենտրոնը։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով Էրում ապրում էր 46849 մարդ.[1]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրը Գալոուեյի հռոմեական կաթոլիկ եպիսկոպոսության նստավայրն է, որն ունի ավելի քան 1600 տարվա պատմություն։ Եպիսկոպոսանիստ, առաջնորդական եկեղեցին Սուրբ Մարգարետի տաճարն է։
Շոտլանդիայի առաջին խորհրդարանը բացվել է Էրում, Ռոբերտ Բրյուսի կողմից, 1315 թվականի ապրիլի 26-ին։
1940 թվականին ձեռներեց Բիլլի Բաթլինը ռազմածովային նախարարության հետ համագործակցելով Թագավորական նավատորմի ուսումնական ճամբար է հիմնել Էրում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա գնել է ճամբարը և 1946-ից 1987 թվականներին այն ղեկավարել է որպես Բաթլինի Այր։ Այնուհետև հանգստավայրը վերանվանվել է Wonderwest World ; 1999 թվականից գործում է Haven Holidays-ի կառավարմամբ և բազմաթիվ զբոսաշրջիկների ու հանգստացողների է գրավում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրում գործում է Արևմտյան Շոտլանդիայի համալսարանի չորս մասնաճյուղերից մեկը (մնացած երեքը Փեյսլիում, Համիլտոնում և Դամֆրիսում են)։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էր Յունայթեդը՝ քաղաքի ֆուտբոլային ակումբ, 2018/19 մրցաշրջանից հանդես է գալիս Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնում։
Էր ձիարշավարանում յուրաքանչյուր տարի պարբերաբար անց են կացվում. Շոտլանդիայի Մեծ ազգային (ապրիլին) և Ayr Gold Cup (սեպտեմբերին) մրցարշավները։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հյուսիսային ծայրամասում է գտնվում Գլազգո-Պրեստվիկ օդանավակայանը։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականից էրը բարեկամական սերտ կապեր է հաստատել Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն Ժերմեն ան Լե քաղաքի հետ[2][3]։
Ծնվել են Էրում՝
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էնդրյու Մայքլ Ռեմսեյ (1686–1743), գրող
- Ջոն Լուդոն ՄակԱդամ (1756–1836), շոտլանդացի ինժեներ, մակադամի ճանապարհի մակերևույթի գյուտարար
- Ռոբերտ Բըրնս (1759–1796), շոտլանդացի բանաստեղծ, ծնվել է Ալոուեյում, որը ներկայումս Էրի մաս է կազմում[4]։
- Ուիլյամ Մակլուր (1763–1840), շոտլանդացի երկրաբան, գիտնական և բարերար
- Ջեյմս Ֆերգյուսոն (1808–1886), գործարար և ճարտարապետության պատմաբան
- Ջոն Մ. Ֆարկուհար (1832–1918), ամերիկացի քաղաքական գործիչ
- Թոմաս Հայեթ (1853–1907), ֆուտբոլ և կրիկետ խաղացող
- Էդվարդ Պրովան Քաթքարտ (1877–1954), ֆիզիոլոգ
- Մարիոն Քեմերոն Գրեյ (1902–1979), շոտլանդացի ամերիկացի մաթեմատիկոս
- Ջոն Քոութս (1906–1979), շոտլանդացի աստվածաբան
- Ուոլթեր Մաքյուեն (1906–1986), կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
- Nicholas G. Hammond (1907–2001), բրիտանացի հին պատմաբան
- Ուիլյամ Ռոս, Մարնոկի բարոն Ռոս (1911–1988), բրիտանական լեյբորիստական կուսակցության քաղաքական գործիչ
- Աբդալքադիր աս-Սուֆի (1930–2021), բրիտանացի գրող և իսլամական գործիչ
- Էնթոնի Քլարկ, Baron Clarke of Stone-cum-Ebony (ծնված 1943 թ.), դատավոր և իրավաբան
- Մյուրեյ Թոշ (ծն. 1950), քաղաքական գործիչ (Պահպանողական կուսակցություն)
- Դեյվիդ Է. Մյուրեյ (ծնվ. 1951), շոտլանդացի ձեռներեց և սպորտի նախկին պաշտոնյա
- Ալան Ռիդ (ծն. 1954), քաղաքական գործիչ
- Շեյլա Ուոլշ (ծնված 1956 թ.), երգչուհի, երգահան, քարոզիչ, հեղինակ և թոք-շոուի հաղորդավար
- Ալան Մաքինալի (ծնվ. 1963), նախկին շոտլանդացի ֆուտբոլիստ
- Բրայան Ուիթլ (ծն. 1964), բրիտանացի նախկին մարզիկ
- Corri Wilson (ծնված 1965), քաղաքական գործիչ (Շոտլանդիայի ազգային կուսակցություն)
- Ռոնա Մարտին (ծն. 1966), շոտլանդացի գանգրացնող
- Քրեյգ Բերլի (ծն. 1971), ֆուտբոլիստ
- Չարլզ Քամինգ (ծն. 1971), լրտեսական վեպերի հեղինակ
- Նիկոլա Սլեյթեր (ծն. 1984), թենիսիստ
- Դրյու Մակինթայր (ծն. 1985), շոտլանդացի ըմբիշ
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրին, ծովի ազդեցությամբ, բնորոշ են չափազանց զով ամառները և մեղմ ձմեռները։ Աշխարհագրական դիրքի ու հարթ լանդշաֆտի շնորհիվ մառախուղն ու ձյունը հազվադեպ են[5]։
Օչինքրուիվ, Էրից մոտ 3 մղոն հեռավորությամբ elevation: 48 m (157 ft), 1981–2010 normals, extremes 1960–presentի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 13.6 (56.5) |
14.8 (58.6) |
19.4 (66.9) |
23.5 (74.3) |
27.0 (80.6) |
29.4 (84.9) |
30.0 (86) |
29.8 (85.6) |
24.7 (76.5) |
21.0 (69.8) |
16.5 (61.7) |
14.2 (57.6) |
30 (86) |
Միջին բարձր °C (°F) | 7.1 (44.8) |
7.3 (45.1) |
9.1 (48.4) |
11.5 (52.7) |
14.9 (58.8) |
16.9 (62.4) |
18.5 (65.3) |
18.3 (64.9) |
16.1 (61) |
12.9 (55.2) |
9.6 (49.3) |
7.3 (45.1) |
12.5 (54.5) |
Միջին օրական °C (°F) | 4.5 (40.1) |
4.6 (40.3) |
6.1 (43) |
7.9 (46.2) |
10.7 (51.3) |
13.2 (55.8) |
15.0 (59) |
14.8 (58.6) |
12.8 (55) |
9.9 (49.8) |
6.9 (44.4) |
4.5 (40.1) |
9.2 (48.6) |
Միջին ցածր °C (°F) | 1.8 (35.2) |
1.8 (35.2) |
3.0 (37.4) |
4.3 (39.7) |
6.5 (43.7) |
9.4 (48.9) |
11.5 (52.7) |
11.2 (52.2) |
9.4 (48.9) |
6.9 (44.4) |
4.1 (39.4) |
1.7 (35.1) |
6.0 (42.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −11.7 (10.9) |
−12.7 (9.1) |
−11.1 (12) |
−4.1 (24.6) |
−3.0 (26.6) |
0.2 (32.4) |
2.2 (36) |
1.7 (35.1) |
−1.0 (30.2) |
−5.1 (22.8) |
−8.3 (17.1) |
−10.7 (12.7) |
−12.7 (9.1) |
Տեղումներ մմ (դյույմ) | 101.8 (4.008) |
74.0 (2.913) |
83.9 (3.303) |
53.9 (2.122) |
54.0 (2.126) |
60.5 (2.382) |
73.6 (2.898) |
85.7 (3.374) |
97.8 (3.85) |
116.1 (4.571) |
103.6 (4.079) |
100.4 (3.953) |
1005,4 (39,583) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 16.5 | 12.6 | 14.4 | 10.9 | 10.5 | 11.1 | 11.7 | 13.2 | 13.3 | 16.0 | 15.3 | 15.1 | 160.6 |
Միջին ամսական արևային ժամ | 44.3 | 68.8 | 98.0 | 143.0 | 197.2 | 169.9 | 158.6 | 151.6 | 117.9 | 83.4 | 57.2 | 40.7 | 1330,6 |
Աղբյուր #1: Met Office[6] | |||||||||||||
Աղբյուր #2: KNMI[7] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հայ սթրիթը և Wallace աշտարակը
-
Սբ.Մարգարեթ տաճարը
-
Սեն Ժերմեն ան Լեի հրապարակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Zensus 2011
- ↑ «Accueil». Jumelagestgermainayr.fr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Ayr Town Twinning Association». South Ayrshire Unitary Authority. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ National Trust for Scotland. «Robert Burns Birthplace Museum». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «averages 1971–2000». Met Office. 2008 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2009 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Auchincruive 1981–2010 averages». Met Office. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Indices Data – Auchincruive STAID 1800». KNMI. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավային Էրիշիրի խորհուրդ Արխիվացված 2022-06-03 Wayback Machine
- Eintrag zu Ayr Կանմորում, Շոտլանդիայի պատմական միջավայրի տվյալների բազա (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էր» հոդվածին։ |
|