Թասիկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թասիկ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Թասիկ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Գյուղապետ | Խաչիկ Հովհաննիսյան | ||
Մակերես | 19,14 կմ² | ||
ԲԾՄ | 1740 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 291 մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Թասիկ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական կայսրության և Խորհրդային Միության սկզբնական ժամանակաշրջանում գյուղը կոչվել է թուրքական անունով՝ Ղուշչի-Թազաքենդ[2]։ 1968 թվականի հուլիսի 3-ին պաշտոնապես վերանվանվել է Թասիկ[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը ծովի մակարդակից բարձր է 1700-1760 մ։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 113 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 8 կմ դեպի հարավ-արևմուտք։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Թասիկի մշտական բնակչությունը կազմել է 221, առկա բնակչությունը՝ 199 մարդ[4]։ Գյուղի բնակչությունը մշտապես եղել են հայեր[5]։ Ստորև ներկայացված է Թասիկ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ պատմական տեղեկությունների գյուղի բնակչության բացարձակ մեծամասնությունը գաղթել է 1828 թ. Իրանի Ատրպատականի նահանգի Սարաբի խանության Գարմալի շրջանի (ներկայումս Թավրիզի Սարաբի գավառի Աբարղան շրջան) Կուշչի հայաբնակ գյուղից։ Ընդհանուր թվով շուրջ 700 հոգի՝ 154 ընտանիք, այդ թվում նույն շրջանի Ուզումչի, Կարագովշան(Ղարաքովշահ), Հասանաբադ գյուղերից 1828 թ. սկզբից Պարսկաստանից անցել են Ղարաբաղ, այնուհետև Սիսիանի տարածաշրջան։ Ճանապարհին Պարսկաստանի Կալեյբարի գավառում տեղի մուսուլման բնակչության կողմից ենթարկվել են հարձակումների և թալանի։ Բնակչության մի փոքր հատվածը Թասիկ է տեղափոխվել հարևան Հացավան գյուղից և այլ վայրերից։ Գյուղից հարավ գտնվում են միջնադարում կառուցված Թանահատի վանքը, Դիքբաշ կոչվող սրբատեղին, ավերակ գյուղատեղիներ։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անուշավան Վարդանյան, հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 589
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 415
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»։
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 81. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 675. — 4696 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|