Թհիմփհու
Քաղաք | ||
---|---|---|
Թհիմփհու | ||
ཐིམ་ཕུ་ | ||
Երկիր | Բութան | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Համայնք | Thimphu District? | |
Հիմնադրված է | 1955 թ. | |
Մակերես | 27 կմ² | |
ԲԾՄ | 2400 մ | |
Բնակչություն | ▲114 551 մարդ (2017)[1] | |
Ժամային գոտի | UTC+6 | |
Հեռախոսային կոդ | 232, 233 և 234 | |
Պաշտոնական կայք | thimphucity.bt | |
| ||
Թհիմփհու կամ Թիմփու (ձոնգքհա լեզվով՝ ཐིམ་ཕུ, տիբեթերեն՝ ཐིམ་ཕུག་), Բութանի մայրաքաղաք և խոշորագույն քաղաք[2][3]։ Հնագույն ժամանակներից համարվում էր Թհիմփհու պատմական նահանգի մայրաքաղաք։
Քաղաքի բնակչությունը 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 79 185 մարդ, իսկ 2012 թվականի տվյալներով՝ 99 021 մարդ[4]։ Գտնվում է Արևելյան Հիմալայներում, Չինչու գետի (Բրահմապուտրայի ավազան) ափին, ծովի մակարդակից 2400 մ բարձրության վրա։
Պետության կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաշիչո ամրոցը կառուցվել է XIII դարում որպես մենաստան, վերակառուցվել է 1960-ական թվականներին, 1952 թվականից այստեղ գտնվում է երկրի կառավարությունը։ Ամռանը այստեղ նաև գտնվում է երկրի կրոնական առաջնորդ Ջե Քհենպոն։ Թագավորը՝ Ջիգմե Սինգյե Վանգչուկը այստեղ նույնպես աշխատասենյակ ունի։
Դեչենչոլինգ պալատը, որը համարվում է թագավորի պաշտոնական նստավայրը, գտնվում է Թհիմփհուից դեպի հյուսիս, քաղաքից ոչ հեռու գտնվում են նաև Տանգո, Չերի մենաստանները։
Թհիմփհուն համարվում է կառավարության, խորհրդարանի և գործադիր իշխանությունների մարմինների գտնվելու վայրը։ Այստեղ են գտնվում նաև դիվանագիտական ներկայացուցչությունները, ՄԱԿ-ի կազմակերպությունները և այլ ոչ կառավարական կազմակերպություններ։
Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թհիմփհու քաղաքում կենտրոնացված են երկրի հյուրանոցների մեծ մասը։ Զբոսաշրջիկները քաղաք հիմնականում այցելում են աշնանը՝ Ցեչու փառատոնի ժամանակ։
Քաղաքի և դրա արվարձանների տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թհիմփհու-չորթեն՝ Երրորդ Թագավոր Ջիգմե Դորջի Վանգչուկի հուշային չորթենը
- Ավանդական թղթի արտադրության մանուֆակտուրա
- Բութանի տեքստիլի թանգարան
- Բութանի Ազգային գրադարան
- Կանանց բուդդայական մենաստան
- Կիրառական արվեստի կենտրոն
- Ձոնգ Տաշիչո (ամրոց և կառավարության նստավայր)
- Շաբաթական շուկա
- Ձոնգ Սիմտոկխա՝ այժմ բուդդայական համալսարան։ Կառուցվել է Շամբդրունգի կողմից, որպես XVII դարի ամրոց։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման մերձարևադարձային մուսոնային է։ Ձմռանը մայրցամաքի կողմից փչում է չոր քամի, ընդ որում սառը զանգվածների տեղափոխությանը կանխում են լեռները։ Արդյունքում ձմռանը դիտվում են օրական ջերմաստիճանի մեծ տատանումներ (գիշերները լինում են սառնամանիքներ, սակայն ցերեկը ջերմաստիճանը կարող է լինել +15 °C և ավելի), իսկ տեղումները քիչ են լինում։ Ամռանը Հնդկական օվկիանոսի կողմից քամի է փչում՝ իր հետ բերելով առատ տեղումներ։
Թհիմփհու, Բութանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 20.6 (69.1) |
21.8 (71.2) |
23.1 (73.6) |
26.2 (79.2) |
28.2 (82.8) |
29.5 (85.1) |
30.0 (86) |
29.8 (85.6) |
27.4 (81.3) |
26.1 (79) |
24.3 (75.7) |
20.0 (68) |
30 (86) |
Միջին բարձր °C (°F) | 12.3 (54.1) |
14.4 (57.9) |
16.4 (61.5) |
20.0 (68) |
22.5 (72.5) |
24.4 (75.9) |
24.9 (76.8) |
25.0 (77) |
23.1 (73.6) |
21.9 (71.4) |
17.9 (64.2) |
14.5 (58.1) |
19.78 (67.58) |
Միջին օրական °C (°F) | 4.9 (40.8) |
7.5 (45.5) |
10.2 (50.4) |
13.6 (56.5) |
17.8 (64) |
19.8 (67.6) |
20.2 (68.4) |
20.4 (68.7) |
19.1 (66.4) |
16.2 (61.2) |
11.5 (52.7) |
6.7 (44.1) |
13.6 (56.5) |
Միջին ցածր °C (°F) | −2.6 (27.3) |
0.6 (33.1) |
3.9 (39) |
7.1 (44.8) |
13.1 (55.6) |
15.2 (59.4) |
15.4 (59.7) |
15.8 (60.4) |
15.0 (59) |
10.4 (50.7) |
5.0 (41) |
−1.1 (30) |
8.0 (46.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −21.0 (−5.8) |
−19.6 (−3.3) |
−12.8 (9) |
−5.4 (22.3) |
0.6 (33.1) |
4.5 (40.1) |
7.0 (44.6) |
6.1 (43) |
2.4 (36.3) |
−3.2 (26.2) |
−9.1 (15.6) |
−14.5 (5.9) |
−21 (−5.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 25 (0.98) |
33 (1.3) |
31 (1.22) |
58 (2.28) |
122 (4.8) |
246 (9.69) |
373 (14.69) |
345 (13.58) |
155 (6.1) |
38 (1.5) |
8 (0.31) |
13 (0.51) |
1427 (56,18) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Քաղաքում ծնվել են
[խմբագրել | խմբագրել կոդը]Բութանի թագավոր Ջիգմե Սինգյե Վանգչուկը ծնվել է Թհիմփհու քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bhutan: Districts & Major Towns - Population Statistics, Maps, Charts, Weather and Web Information
- ↑ «Thimphu». Encyclopædia Britannica. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Parekh, N (1986). Himalayan memoirs. Popular Prakashan. էջ 67.
- ↑ «Bhutan: largest cities and towns and statistics of their population». World Gazetteer (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թհիմփհու» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 21)։ |
|