Թոնի Այոմի
Թոնի Այոմի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Anthony Frank Iommi Jr. |
Ծնվել է | փետրվարի 19, 1948[1][2] (76 տարեկան) Բիրմինգհեմ, Անգլիա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | մետալ[3] |
Մասնագիտություն | կիթառահար և կոմպոզիտոր |
Գործիքներ | կիթառ[3] |
Լեյբլ | Sanctuary Records |
Անդամակցություն | Բլեք Սաբաթ |
Պարգևներ | |
Կայք | iommi.com |
Tony Iommi Վիքիպահեստում |
Էնթոնի "Թոնի" Ֆրենք Այոմմի[4] (փետրվարի 19, 1948[1][2], Բիրմինգհեմ, Անգլիա), անգլիացի կիթառահար, երգահան, նշանավոր Բլեք Սաբաթ խմբի հիմնադիր և միակ անփոփոխ անդամ։
Համարվում է հևի մեթալի հիմնադիր հայրերից մեկը։ 2004 թ. Guitar World ամսագիրը ճանաչել է Այոմիին որպես աշխարհի մեծագույն մեթալ կիթառահար[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բիրմինգհեմում, Անգլիա։ Դեռահաս տարիքում Այոմմին աշխատել է գործարանում, որտեղ դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է երկու մատների ծայրերը։ 1968 թ. Այոմմին կարճ ժամանակով լքել է Black Sabbath-ը, միանալու Jethro Tull խմբին, որից հետո կրկին վերադարձել է Black Sabbath:1970 թ. փետրվարին Vertigo Records-ը թողարկում է Black Sabbath խմբի առաջին՝ համանուն ալբոմը, որը ձայնագրվել էր տասներկու ժամվա ընթացքում։ Այն կրում էր ծանր ռոքի և բլյուզ-ռոքի ազդեցությունը, բայց և ցուցադրում էր խմբի՝ հետագայում ճանաչելի ոճը և Այոմմիի սարսափազդու կիթառային ռիֆֆերը։ Շուտով ալբոմը թողարկվում է ԱՄՆ-ում (Warner Bros. Records) և վաճառվում միլիոնավոր օրինակներով։
1970 թ. Սեպտեմբերի 18-ին թողարկվում է երկրորդ ալբոմը՝ «Paranoid», որը Բրիտանիայում գրավում է առաջին հորիզոնականը։ Հետագա ալբոմները ևս մեծ հաջողություն ունեցան։ 1977 թ. նոյեմբերին Օզզի Օսբորնը լքեց խումբը, սակայն 1978 թ.-ին մեկ տարով վերադարձավ և մասնակցեց «Never Say Die»ալբոմի ձայնագրությանը։ 1979 թ. մայիսին Այոմմին խմբից հեռացրեց Օսբորնին. նրան տարբեր տարիների փոխարինեցին Դիոն, Յան Գիլլանը, Գլեն Հյուզը և Թոնի Մարթինը։
2000 թ.-ին Այոմմին թողարկել է իր առաջին մենաալբոմը, որին հաջորդում է 2005 թ.- ի Fused-ը ձայնագրված Գլեն Հյուզի հետ։ Նվագել է նաև Heaven & Hell խմբում, որը լուծարվեց 2010 թ.:
2011 թ.-ին հրատարակել է իր ինքնակենսագրական գիրքը՝ Iron Man: My Journey through Heaven and Hell with Black Sabbath խորագրով։
2009 և 2019 թթ. Յան Գիլլանի հետ այցելել է Հայաստան[6][7], ձայնագրել է երգեր և ալբոմ՝ ի նպաստ Սպիտակի երկրաշարժի տուժածների։ ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել ՀՀ Պատվո շքանշանով։ Այոմմին մասնակցել է «Եվրատեսիլ 2013»-ի համար Հայաստանի երգի ստեղծմանը[8][9], դիմել է իր ֆանատներին, որպեսզի նրանք քվեարկեն Հայաստանի օգտին[10]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոլո
[խմբագրել | խմբագրել կոդը]- Iommi (2000)
- The 1996 DEP Sessions (2004)
- Fused (2005)
Ազդեցությունն ու կարծիքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք հայտնի երաժիշտներ ճանաչել են Black Sabbathի և Թոնի Այոմմիի ազդեցությունը նրանց արվեստի վրա։ Նրանց մեջ՝ Քիրք Համեթ ու Քլիֆ Բյորտոն (Metallica), Զակ Վայլդ, Պեպպեր Կինան (Corrosion of Conformity), Ջերրի Կանտրել (Alice in Chains), Մայկ ՄակԿրեյդի (Pearl Jam), Ստոուն Գոսսարդ (Pearl Jam), Մարտի Ֆրիդմեն (Megadeth), Ռոբ Կաննավինո (Overkill), Քերրի Քինգ (Slayer), Մարկ Արմ (Mudhoney), Ռոկկի Ջորջ (Suicidal Tendencies), Ուֆ Կեդերլունդ (Entombed), Ռիկ Հաննոլտ ու Գարի Խոլտ (Exodus), Բրյուս Կուլիկ (Kiss), Պոլ Գիլբերտ (Mr. Big), Ադամ Սիգել (Infectious Grooves), Մարկո Հիետալա (Nightwish), Դայմբեգ Դառռել (Pantera)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Montreux Jazz Festival Database
- ↑ «Black Sabbath Online: Tony Iommi Biography». Web. Վերցված է 8/3/11-ին.
- ↑ Olsen, Eric (2004 թ․ փետրվարի 1). «Guitar World's "100 Greatest Metal Guitarists of All Time"». blogcritics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Armenia Grateful 2 Rock, Mediamax, 2009
- ↑ Գիլանը եւ Այոմին Երեւանում տոնեցին Rock Aid Armenia-ի 30-ամյակը, Mediamax, 2019
- ↑ Այոմմի` Lonely Planet
- ↑ Tony Iommi Explains His Eurovision Song
- ↑ «Տոնի Այոմմին իր բոլոր ֆանատներին կոչ է անում Եվրատեսիլում քվեարկել Հայաստանի օգտին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնի Այոմի» հոդվածին։ |
|