Թուրքեստան
Արտաքին տեսք
Թուրքեստան (պարս.՝ ترکستان — Torkestān, ղազ.՝ Түркістан, ուզբ.՝ Turkiston — «Թյուրքերի երկիր»), պատմաաշխարհագրական մարզ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին ընդգրկում էր Միջին և Կենտրոնական Ասիայի՝ թյուրքական ժողովուրդներով բնակեցված մասը։ Արևմտյան կամ Ռուսական Թուրքեստանի մեջ մտնում էին Ռուսաստանի միջինասիական տիրույթները և Ղազախստանի հարավային մասը, Արևելյան կամ Չինական Թուրքեստանի մեջ՝ Սինցզյան չինական նահանգի մի մասը, Աֆղանական Թուրքեստանի մեջ՝ Աֆղանստանի հյուսիսային նահանգները։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը բառացի նշանակում է «թյուրքերի երկիր»[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքեստան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 251)։ |