Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Թուրքմենչայի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքմենչայի պայմանագիր

Դուք Ի. Պասկևիչ և արքայազն Աբաս-Միրզա խաղաղության պայմանագրի ստորագրման պահին
Պայմանագրի տիպ խաղաղության պայմանագիր
Պատրաստվել է 1828 թ. փետրվարի 10 (21)
Ստորագրել են Ի. Պասկևիչ (Ռուսաստան) և Աբբաս-Միրզա (Պարսկաստան)
Կողմեր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն

Իրան Իրան

Լեզուներ ռուսերեն, պարսկերեն
Վիքիդարան պարունակում է տեքստը.
ru:Туркманчайский мирный договор
Ռուսաստանի և Պարսկաստանի մարզերը պայմանագրից հետո և առաջ. Թուրքմանչայում հանձնված մասերը ցույց են տրվել կանաչ և կարմիր գծերով

Թուրքմենչայի պայմանագիր 1828 (ռուսերեն՝ Туркманчайский договор. պարսկերեն՝ عهدنامه ترکمنچای), ստորագրվել է Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին Թավրիզի մերձակայքում գտնվող Թուրքմենչայ գյուղում` վերջ դնելով 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմին։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը[1]։

Այն կնքելով՝ երկու երկրները համաձայնվեցին հետևյալի մասին։

  1. Պայմանագրով հաստատվում էին Գյուլիստանի պայմանագրի արդյունքում Ռուսական կայսրության բոլոր ձեռքբերումները։ Բացի դրանից Ռուսաստանին էին անցնում Արևելյան Հայաստանի Երևանի և Նախիջևանի խանությունների, ինչպես նաև Կասպից ծովին հարակից Թալիշի խանության տարածքը։
  2. Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Ասթարա գետի ելանցքը»։
  3. Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
  4. Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
  5. Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
  6. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
  7. Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
  8. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
  9. Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
  10. Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
  11. Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ֆաթհ Ալի շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։
  1. «Երևանում բացվել է Թուրքմենչայի պայմանագրի կնքման 180-ամյակին նվիրված ցուցահանդես». Վերցված է 2009 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 269