Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Իբագե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Իբագե
Զինանշան

ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
ՀամայնքTolima Department?
Հիմնադրված էհոկտեմբերի 14, 1550 թ.
Մակերես1498 կմ²
ԲԾՄ1285±1 մետր
Բնակչություն541 101 մարդ (2020)[1]
Հեռախոսային կոդ0057 8
Փոստային դասիչ730001–730019
Պաշտոնական կայքibague.gov.co
Իբագե (Կոլումբիա)##
Իբագե (Կոլումբիա)

Իբագե (իսպ.՝ Ibagué, Իսպաներեն արտասանություն՝ [iβaˈɣe]), քաղաք Հարավային Ամերիկայում՝ Կոլումբիայի Հանրապետությունում։ Այդ երկրի խոշոր բնակավայրերից է և 32 դեպարտամենտներից մեկի՝ Տոլիմա դեպարտամենտի վարչական կենտրոնն է[2]։ 2018 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 529.635 (որից 492.554-ը ապրում էին քաղաքային տարածքում[3] ). այդ ցուցանիշով Իբագեն յոթերորդ տեղն է զբաղեցնում Կոլումբիայում[3]։ Քաղաքը վարչականորեն բաժանված է 13 համայնքների, իսկ նրա կազմի մեջ ներառված գյուղական տարածքը՝ 17 կոռեխիմենտոների[4]։ Իբագեն տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, վարչական, գործարարական, մշակութային, զբոսաշրջային կենտրոնն է, Կոլումբիայի և Հարավային Ամերիկայի տնտեսական նշանակալի կենտրոններից մեկը[5], որտեղ «Առևտրի համաշխարհային կենտրոն» ասոցիացիան (World Trade Center Association (WTCA) նպատակահարմար է համարել բացելու իր գրասենյակը[6]։ Քաղաքի տնտեսության կարևոր բաղկացուցիչներն են արդյունաբերական, զբոսաշրջային և գյուղատնտեսական սեկտորները, ընդ որում՝ նշանակալից է հատկապես տեքստիլ արդյունաբերության մասնաբաժինը[7], որն իր թողարկած արտադրանքի ծավալով երրորդ տեղն է զբաղեցնում Կոլումբիայում[8]։ Իբագեն առանցքային դեր է խաղում նաև սուրճի արտադրության բնագավառում։ Համաշխարհային բանկի վարկանշման համաձայն՝ այս քաղաքը, Մանիսալեսի հետ մեկտեղ, ամենաբարձր տեղերն է գրավում"Doing Business"-ի՝ գործարարությամբ զբաղվելու և ներդրումներ կատարելու համար բարենպաստ պայմաններ ապահովելու տեսակետից[9]։

1550 թվականի հոկտեմբերի 14-ին իսպանացի նավապետ Անդրես Լոպես դե Գալարսայի հիմնադրած բնակավայրը մեր օրերում ձեռք է բերել նաև Կոլումբիայի և Ամերիկայի երաժշտական մայրաքաղաքի համբավ, և դա՝ շնորհիվ այստեղ գործող Տոլիմայի կոնսերվատորիայի[10], որն ամենահեղինակավորներից մեկն է երկրում[11], ինչպես նաև՝ պարբերաբար անցկացվող ֆոլկլորային փառատոների[12], երաժշտության հետ առնչություններ ունեցող բազմաթիվ հուշարձանների։ Քաղաքում գործող ուսումնական նշանավոր հաստատություններն են Տոլիմայի և Իբագեի համալսարանները, Universidad Nacional Abierta y a Distancia-ն (UNAD-ը) և Տոլիմայի կոնսերվատորիան։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դարիո Օրտիս - նկարիչ[13]
  • Օսկար Էսկանդոն - բռնցքամարտիկ
  • Պատրիսիա Կայսեդո - օպերային երգչուհի soprano
  • Էստեֆանիա Գոմես - դերասանուհի
  • Խամես Կանիոն - վիպասան
Իբագե, Կոլումբիա (Պերալես օդանավակայան) 1981–2010ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 34.4
(93.9)
35.4
(95.7)
34.4
(93.9)
34.2
(93.6)
33.2
(91.8)
33.6
(92.5)
35.0
(95)
36.4
(97.5)
36.0
(96.8)
34.8
(94.6)
31.9
(89.4)
34.2
(93.6)
36.4
(97.5)
Միջին բարձր °C (°F) 28.8
(83.8)
29.1
(84.4)
28.8
(83.8)
28.2
(82.8)
28.2
(82.8)
28.9
(84)
29.8
(85.6)
30.8
(87.4)
29.9
(85.8)
28.2
(82.8)
27.5
(81.5)
28.0
(82.4)
28.8
(83.8)
Միջին օրական °C (°F) 23.8
(74.8)
24.2
(75.6)
24.0
(75.2)
23.7
(74.7)
23.8
(74.8)
24.1
(75.4)
24.5
(76.1)
25.2
(77.4)
24.6
(76.3)
23.5
(74.3)
23.1
(73.6)
23.3
(73.9)
24.0
(75.2)
Միջին ցածր °C (°F) 18.8
(65.8)
19.3
(66.7)
19.3
(66.7)
19.3
(66.7)
19.3
(66.7)
19.1
(66.4)
18.9
(66)
19.2
(66.6)
19.0
(66.2)
19.0
(66.2)
19.0
(66.2)
18.9
(66)
19.1
(66.4)
Ռեկորդային ցածր °C (°F) 15.3
(59.5)
15.2
(59.4)
14.8
(58.6)
15.6
(60.1)
16.2
(61.2)
15.2
(59.4)
15.2
(59.4)
10.6
(51.1)
14.4
(57.9)
16.0
(60.8)
15.2
(59.4)
15.4
(59.7)
10.6
(51.1)
Տեղումներ մմ (դյույմ) 86.5
(3.406)
109.1
(4.295)
138.2
(5.441)
227.1
(8.941)
228.2
(8.984)
110.6
(4.354)
75.9
(2.988)
78.2
(3.079)
149.9
(5.902)
205.6
(8.094)
173.7
(6.839)
108.6
(4.276)
1691,4
(66,591)
Միջ. տեղումների օրեր 12 13 16 20 19 12 10 10 14 19 19 14 177
% խոնավություն 77 77 79 81 81 77 70 66 72 80 83 81 77
Միջին ամսական արևային ժամ 179.8 144.1 139.5 138.0 155.0 168.0 192.2 195.3 180.0 158.1 141.0 164.3 1955,3
Միջին օրական արևային ժամ 5.8 5.1 4.5 4.6 5.0 5.6 6.2 6.3 6.0 5.1 4.7 5.3 5.3
աղբյուր: Instituto de Hidrologia Meteorologia y Estudios Ambientales[14][15][16]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.dane.gov.co/files/investigaciones/poblacion/proyepobla06_20/ProyeccionMunicipios2005_2020.xls
  2. «What are the departments of Colombia». colombiainfo.org. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  3. 3,0 3,1 https://www.dane.gov.co/files/varios/informacion-capital-DANE-2019.pdf
  4. . (2010). «mapa de comunas de ibague» (PDF) (իսպաներեն). {{cite web}}: |author= has numeric name (օգնություն)(չաշխատող հղում)
  5. . (2010). «world trade center ibague» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին. {{cite web}}: |author= has numeric name (օգնություն)
  6. . (2010). «world trade center Colombia» (իսպաներեն). {{cite web}}: |author= has numeric name (օգնություն)
  7. colombianparadise (2010). «economía de ibague» (իսպաներեն).
  8. El tiempo (2010). «ibague,ciudad de la confeccion» (իսպաներեն).
  9. ibague es la segunda ciudad negociante del país (2010). «ibague seuna ciudad finanicera y de negocios del pais/web2/joomla/documentos/mapa_comunas.pdf» (իսպաներեն).
  10. conservatorio de ibague (2010). «conservatorio de ibague» (իսպաներեն).
  11. conservatorio del tolima (2010). «conservatorio del tolima» (իսպաներեն).
  12. reinado nacional del folclor (2010). «reinado nacional del folclor» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  13. "Darío Ortiz abrió su 'Ventana al Mundo'", El Espectador, September 29, 2008 (es).
  14. «Promedios Climatológicos 1981–2010» (իսպաներեն). Instituto de Hidrologia Meteorologia y Estudios Ambientales. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  15. «Promedios Climatológicos 1971–2000» (իսպաներեն). Instituto de Hidrologia Meteorologia y Estudios Ambientales. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  16. «Tiempo y Clima» (իսպաներեն). Instituto de Hidrologia Meteorologia y Estudios Ambientales. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբագե» հոդվածին։