Իշտվան Սաբո
Իշտվան Սաբո István Szabó | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1938[1][2][3] (86 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա[4] |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Կրթություն | Բուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1961) |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, գրող, սցենարիստ, կինոդերասան և արձակագիր |
Աշխատանք | 1959 - ցայսօր |
Ամուսին | Vera Gyürey? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
István Szabó (film director) Վիքիպահեստում |
Իշտվան Սաբո (փետրվարի 18, 1938[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիա[4]), հունգարացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։ Եվրոպական կինոակադեմիայի հիմնադիրներից մեկն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերում է կաթոլիկություն ընդունած հրեական ընտանիքից։ Պատերազմի տարիներին թաքնվել է մանկատանը, որի շնորհիվ և փրկվել է ոչնչացումից։
Կինո է նկարահանում 1960-ականների սկզբից։ Նրա կինոարվեստն ուսումնասիրում է Կենտրոնական Եվրոպայի նորագույն պատմության սոցիալական, քաղաքական և հոգեբանական խնդիրները։
Իշտվան Սաբոյին համաշխարհային ճանաչում է բերել այսպես կոչված «Գերմանական եռապատումը», որը բաղկացած է «Մեֆիստո» (1981 թ.), «Գնդապետ Ռյոդլ» (1985 թ.) և «Հանուսեն» (1989 թ.) ֆիլմերից։ Սակայն կինոարվեստում իր ամենամեծ ներդրումը Սաբոն կատարել է իր վաղ շրջանի «Հայրիկ» (1966 թ.) կինոնկարով, ինչպես նաև «Ֆիլմ սիրո մասին» (1970 թ.), «Հրշեջների փողոց, թիվ 25» (1973 թ.) և «Բուդապեշտի հեքիաթներ» (1976 թ.) ֆիլմերով։
1981 թ-ին նրա «Մեֆիստո» կինոնկարն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար։
1980-ականների վերջից նրա կինոնկարները ստեղծվում են տարբեր լեզուներով՝ եվրոպական երկրների ֆինանսավորմամբ, սակայն նա շարունակում է ապրել Հունգարիայում։
2013 թ-ին Երևանում Իշտվան Սաբոն գլխավորել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119160188 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.goethe.de/resources/files/pdf290/liste_preistraegerinnen_goethe-medaille_1955-20222023.pdf
- ↑ https://web.archive.org/web/20181229031351/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1992.81.0.html
- ↑ https://web.archive.org/web/20190330120507/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1999.74.0.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշտվան Սաբո» հոդվածին։ |
|
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Կոշութի մրցանակի դափնեկիրներ
- Հունգարիայի վաստակավոր արտիստներ
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի սցենարիստներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Հունգարացի արձակագիրներ
- Հունգարացի գրողներ
- Հունգարացի պրոդյուսերներ
- Հունգարացի ռեժիսորներ
- Հունգարացի սցենարիստներ
- Ոսկե ծիրան
- Օսկարակիրներ