Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Իսլամ Քարիմովի անվան միջազգային օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

IATA: noneԻԿԱՕ: none
Ամփոփում
Օդակայանի տեսակ {{{տեսակ}}}
Կայք https://tashkent-airport.uz

Իսլամ Քարիմովի անվան միջազգային օդանավակայան «Տաշքենդ» (ուզբ.՝ Islom Karimov nomidagi «Toshkent» xalqaro aeroporti / Ислом Каримов номидаги «Тошкент» халқаро аэропорти; անգլ.՝ Islam Karimov Tashkent International Airport), ոչ պաշտոնական անվանումը Հարավային Տաշքենդ (ուզբ.՝ Toshkent-Janubiy / Тошкент-Жанубий; անգլ.՝ Tashkent Southern):  Ուզբեկստանի ամենամեծ օդանավակայանն է, որը գտնվում է Տաշքենդ քաղաքում։ Այն «Uzbekistan Airways» ազգային ավիաընկերության հիմնական կենտրոնն է։ Այն գտնվում է Տաշքենդ քաղաքի Սերգելի շրջանում, քաղաքի կենտրոնից հինգ կիլոմետր հարավ-արևելք։ Ուզբեկստանի և Կենտրոնական Ասիայի ամենահին օդանավակայաններից մեկն է։ 2017 թվականի հունվարին այն վերանվանվել է ի պատիվ Ուզբեկստանի Հանրապետության առաջին նախագահ Իսլամ Քարիմովի[1]։ Ունի 10 վայրեջքի դարպասներ։ Կենտրոնական Ասիայի երկրների խոշորագույն օդանավակայաններից է, ուղևորահոսքով երրորդը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Ալմա Աթա և Աստանա ղազախական օդանավակայաններից հետո։ Տաշքենդի օդանավակայանի տարեկան ուղևորահոսքը կազմում է ավելի քան 3 միլիոն մարդ։ 2017 թվականի դրությամբ այն հետխորհրդային տարածքի ամենաբանուկ օդանավակայանների շարքում գրավում է 18-րդ տեղը։ Օդանավակայանում կան չորս անմաքս (duty free) խանութներ։ Վճարման համար, բացի պլաստիկ քարտերից, ընդունվում է կանխիկ՝ ուզբեկական սում, ԱՄՆ դոլար, եվրո և ֆունտ ստերլինգ։

Ավիաուղիներ և ուղղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականին Silk Avia-ն թռիչքներ է իրականացրել Տաշքենդից դեպի Սամարղանդ, Բուխարա և Ուրգենչ, ինչպես նաև Ֆերգանա հովտի քաղաքներ[2], իսկ Uzbekistan Airways-ը վերսկսել է թռիչքները դեպի Ջակարտա[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Аэропорту Ташкента присвоено имя Ислама Каримова». ТАСС. 2017 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. В Ташкент вылетел второй самолет авиакомпании Silk Avia, Новости Узбекистана
  3. «Uzbekistan Airways» восстанавливает авиарейсы в Индонезию