Իսպանական ոսկեդար
Իսպանական ոսկեդար (իսպ.՝ Siglo de Oro [ˈsiɣlo ðe ˈoɾo], "Golden Century"), Իսպանիայում արվեստների ու գրականության ծաղկման ժամանակաշրջան՝ կապված Հաբսբուրգների արքայատոհմի իսպանական ճյուղի իշխանության հզորացման հետ։ Քաղաքական տեսանկյունից El Siglo de Oro-ն սկսվել 1556 թվականից՝ Ֆիլիպ Երկրորդի գահ բարձրանալու տարվանից և ավարտվել 1659 թվականին՝ Պիրենեյան դաշնագրի կնքումով[1][2]։ Մի շարք ուսումնասիրողներ իսպանական ոսկեդարի սկիզբ համարում են 1492 թվականը, երբ ավարտվեց Reconquista-ն, տեղի ունեցավ Քրիստափոր Կոլումբոսի նշանավոր ծովային ճանապարհորդությունը դեպի Նոր աշխարհ, լույս տեսավ Անտոնիո դե Նեբրիխայի Կաստիլյան լեզվի քերականություն) գիրքը, իսկ ավարտը՝ 1681 թվականը՝ ոսկեդարի վերջին մեծ գրող Պեդրո Կալդերոն դե լա Բարկայի մահվան տարեթիվը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաբսբուրգները ինչպես Ավստրիայում, այնպես էլ Իսպանիայում եղել են արվեստների մեծ հովանավորներ:Մասնավորապես՝ Իսպանիայում նրանց մեկենասությամբ ստեղծվել են արվեստի տարբեր բնագավառների բազմաթիվ շքեղ նմուշներ։ Ֆիլիպ Երկրորդի կառուցած վանական հսկա համալիրը՝ Էսկորիալը El Escorial, եվրոպացի նշանավոր շատ ու շատ ճարտարապետների ու նկարիչների ուշադրությունն է գրավել։ Եվրոպայի պատմության ընթացքում անենաազդեցիկ նկարիչներից մեկը՝ Դիեգո Վելասկեսը (Diego Velázquez), ով դեռ իր կենդանության օրոք մեծ պատիվների, խորին հարգանքի էր արժանացել, սերտ հարաբերություններ էր պահպանում Ֆիլիպ Չորրորդ թագավորի և նրա գլխավոր նախարարի՝ Օլիվարեսի դուքսի հետ։ Նեծ վարպետությամբ և յուրահատուկ ոճով նրա ստեղծած գեղանկարչական աշխատանքները մինչև օրս էլ պահպանում են իրնց գեղարվեստական բարձր արժեքը։ Ոսկեդարի մեկ այլ ականավոր նկարիչ՝ Էլ Գրեկոն (El Greco), իտալական վերածննդի շունչն ու ոգին է ներմուծել Իսպանիա, ստեղծել իսպանական գեղանկարչական ինքնատիպ ոճ։ Իսպանական ոսկեդարի անվանի ներկայացուցիչներից են նաև մեծաքանքար գեղանկարիչներ Սուրբարանը, Մուրիլիոն...
Իսպանական երաժշտության բազմաթիվ լավագույն գործեր նույնպես ստեղծվել են ոսկեդարյան տարիներին։ Երգահաններ Թոմաս Լուիս դե Վիկտորյան (Tomás Luis de Victoria), Քրիստոբալ դե Մորալեսը (Cristóbal de Morales), Ֆրանսիսկո Գերերոն (Francisco Guerrero), Լուիս դե Միլանը (Luis de Milán), Ալոնսո Լոբոն (Alonso Lobo), Խուան Բերմուդոն, Ֆրանսիսկո դե Սալինասը մեծապես նպաստել են իսպանական վերածննդի երաժշտությանը, ինչպես և՝ ընդհանրապես կոնտրապունկտային ու բազմաձայնային երաժշտությանը կերպ ու ձև տալուն։ Նրանց ազդեցությունը ձգվել է մինչև բարոկկո ոճի դարաշրջանը, նպաստել նաև երաժշտության մեջ հեղափոխություն իրականացնելու գործին։
Ոսկեդարի տարիներին ծաղկում է ապրել նաև գեղարվեստական գրականությունը, ստեղծվել են իսպանական և համաշխարհային գրականության այնպիսի գլուխգործոց, ինչպիսին է Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպը, համաշխարհային գրականության պատմության մեջ ամենաբեղմնավոր գրողներից մեկը համարվող թատրերագիր Լոպե դե Վեգայի մոտավորապես հազարի հասնող թատերգությունները, որոնցից չորս հարյուրը հասել են մինչև մեր օրերը։ Գրականության ասպարեզում ոսկեդարյան խոշոր նվաճումներից են համարվում նաև «Տորմեսցի Լասարիլիոն» վեպը, Կալդերոնի թատերգությունները։
Իսպանական ոսկեդարի ուղենշային ձեռքբերումների թվում հիշատավում են նար տնտեսագիտության բնագավառի այնպիսի խոշոր նորամուծություններ, ինչպիսիք են գնողունակության գերակայության և ազատ տնռեսական շուկայի տեսությունները, որ մշակվել ու ձևակերպվել են Սալամանկայի դպրոցի գիտնականների կողմից։ Այս ամենին հարկ է հավելել և Ֆրանսիսկո դե Վիտորիայի կողմից միջազգային իրավունքի հիմունքնրի մշակումը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Henry Kamen. Golden Age Spain. 2nd edition. Palgrave Macmillan, 2005. ISBN 9781403933379.
- Joan Sureda. Golden Age of Spain: Painting, Sculpture, Architecture. Vendome Press, 2008. ISBN 9780865651982.
- Antonio Domínguez Ortiz. The Golden Age of Spain, 1516-1659. Basic Books, 1971.
- Domínguez Ortiz, A., Gállego, J., & Pérez Sánchez, A.E. (1989). Velázquez . New York: The Metropolitan Museum of Art. ISBN 9780810939066.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)* Edward H. Friedman and Catherine Larson, eds. Brave New Words: Studies in Spanish Golden Age Literature (1999) - Hugh Thomas. The Golden Age: The Spanish Empire of Charles V (2010)
- Victor Stoichita, ed. Visionary Experience in the Golden Age of Spanish Art (1997)
- Weller, Thomas: The "Spanish Century", European History Online, Mainz: Institute of European History, 2011, retrieved: November 11, 2011.
- García Cueto, David (2007), Seicento boloñés y siglo de oro español, Centro de Estudios Europa Hispánica, Madrid, España. ISBN 978-84-934643-6-8.
- Historia da Arte, da literatura, da arquitetura, e da música espanhola (em idioma espanhol e inglês) Արխիվացված 2019-01-29 Wayback Machine
- Lista de links na web sobre o Século de Ouro Espanhol
- Revista Siglo de Oro Español , em espanhol sob direção de Carlos Dimeo Արխիվացված 2008-05-22 Wayback Machine
- http://www.liceodigital.com/literatura/barroco.htm
- Grupo de Investigação do Século de Ouro Espanhol Արխիվացված 2011-10-16 Wayback Machine
- Flores de Poetas Antequerano-Granadinos Արխիվացված 2010-01-13 Wayback Machine
- Seminário Interdisciplinar para o estudo da Literatura Áurea Espanhola Արխիվացված 2011-09-22 Wayback Machine
- Artigo: o tema da natureza na poesia do Século de Ouro Արխիվացված 2010-03-11 Wayback Machine por Marta Martínez Valls (artigo em francês)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Digitized collection of Spanish Golden Theatre at Biblioteca Digital Hispánica, Biblioteca Nacional de España (National Library of Spain)
- Historia del Arte, de la literatura, de la arquitectura y de la música española en español e inglés Արխիվացված 2019-01-29 Wayback Machine
- Lista de enlaces web sobre el Siglo de Oro
- Revista Siglo de Oro Español (dirección de Carlos Dimeo)
- El Barroco y el Siglo de Oro (El Liceo Digital) Արխիվացված 2019-02-01 Wayback Machine
- El Siglo de Oro, en la University of Puget Sound
- Edición en CD del Teatro del Siglo de Oro Արխիվացված 2021-04-21 Wayback Machine
- Grupo de Investigación Siglo de Oro (GRISO) Արխիվացված 2013-08-23 Wayback Machine
- Flores de Poetas Antequerano-Granadinos Արխիվացված 2010-01-13 Wayback Machine
- Seminario Interdisciplinar para el estudio de la Literatura Áurea Española Արխիվացված 2011-09-22 Wayback Machine
- El tema de la naturaleza en la poesía del Siglo de Oro Արխիվացված 2010-03-11 Wayback Machine por Marta Martínez Valls (artículo en francés)
- Enlaces sobre el teatro del Siglo de Oro Արխիվացված 2016-05-13 Wayback Machine
- Colección digitalizada de Teatro del Siglo de Oro en la Biblioteca Digital Hispánica de la Biblioteca Nacional de España
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանական ոսկեդար» հոդվածին։ |
|