Լագման
Ենթատեսակ | լափշա և կերակուր |
---|---|
Առաջացման երկիր | Չինաստան |
Laghman Վիքիպահեստում |
Լագման (ղազ.՝ лағман lağman; ուզբ.՝ lagʻmon; ույգ.՝ لەغمەن leghmen, ләғмән; ղրղզ.՝ лагман lagman), միջինասիական խոհանոցին բնորոշ ուտեստ։ Այս ուտեստի ծագման արմատները ձգվում են մինչև Արևելյան Թուրքստան, այնուհետև՝ նաև չինական խոհանոց։ Տարածաշրջանային հիմնական տարատեսակները միմյանցից տարբերվում են լապշայի պատրաստման եղանակով և մթերքների կազմությամբ[1] (ույգուրական, ուզբեկական, տաջիկական և դունգանյան լագման[2])։
Պատրաստման տեխնոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լագմանը պատրաստվում է մսով (հիմնականում՝ ոչխարի), բանջարեղենով և երկարությամբ ձգված լապշայով։ Լապշան ձգում են հատուկ եղանակով․ խմորի կտորը պտտելով՝ ձգում են մանկական պարանի պես՝ այն ձգելով լապշայի կարժի մեջ։ Եթե արգանակը շատ է լինում, ապա լագմանը նմանվում է ապուրի, իսկ պատրաստման այլ եղանակների դեպքում՝ այն նմանվում է կերակրալցուկով լապշայի, որը լցոնվում է միջուկով։ Բանջարեղենով պատրաստման դեպքում օգտագործում են բուլղարական պղպեղ, սմբուկ, բողկ, կարտոֆիլ, սոխ, գազար, պեկինյան կաղամբ, որպես համեմունք՝ ավելացնում են «յագմուչ» (կծու կարմիր պղպեղի, սխտորի և եռացող բուսական յուղի խառնուրդ), համային հավելումներ և կանաչի։ Կան լագմանի տարբեր տեսակներ՝ գույրու, սյուոյուժոու, գոյուժոու, բոսո և այլն։
Մեծ տարածում ունի Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ույգուրիայում, Աֆղանստանում, Ղրիմի թաթարների շրջանում։ Ռուսաստանում մատուցվում է մասնագիտացված արևելյան ռեստորաններում․ ավանդույթի համաձայն՝ մատուցվում է կեսեի մեջ (մեծ պիալա)։ Ղրղզստանում լագմանի ույգուրական տարբերակը մատուցվում է փոքրիկ ափսեներով, որոնք ծայրերից բարձրացված են՝ խոր և տարողունակ տեսք հաղորդելով ափսեին։ Որոշ սրճարաններում գդալի փոխարեն կարող են առաջարկել մեկանգամյա օգտագործման փայտիկներ։
Այս ուտեստի ճապոնական տարբերակը հայտնի է որպես ռամեն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Похлёбкин В.В. Лагман // Кулинарный словарь. — М.: Э, 2015. — С. 179. — 456 с.
- Похлёбкин В.В. Лагман (узбекская кухня) // Национальные кухни наших народов. — М.: Лёгкая и пищевая промышленность, 1983. — С. 193—194. — 304 с.