Լայմդոտա Ստրաույումա
Լայմդոտա Ստրաույումա | |
Կուսակցություն՝ | Unity? և Ժողովրդական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լատվիայի համալսարան և Լատվիայի գիտությունների ակադեմիա |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ և մաթեմատիկոս |
Ծննդյան օր | փետրվարի 24, 1951[1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Mežvidi Parish, Լատվիա |
Քաղաքացիություն | Լատվիա |
Պարգևներ | |
Լայմդոտա Ստրաույումա (լատիշ․՝ Laimdota Straujuma, փետրվարի 24, 1951[1], Mežvidi Parish, Լատվիա), լատվիացի քաղաքական գործիչ, տնտեսագետ։ Լատվիայի վարչապետը 2014 թվականի հունվարի 22-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1951 թվականի փետրվարի 24-ին, ուսուցիչ Վիկտոր Լուստիկի և Ստանիսլավայի ընտանիքում։ 1968 թվականին ավարտել է Տիլժասի միջնակարգ դպրոցը։ 1968-1973 թվականներին սովորել է Լատվիայի համալսարանում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ֆակուլտետում, մասնագիտությամբ մաթեմատիկոս է։ 1987 թվականին ավարտել է Լատվիայի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ գյուղատնտեսության տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 1992 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Լատվիական ձեռնարկությունների ռեսուրսների օգտագործման գնահատում» թեմայով։
- 1993 թվականի սեպտեմբերից մինչև 1997 թվականի հուլիս՝ «Լատվիայի գյուղատնտեսական խորհրդատվական և աջակցության կրթական կենտրոն»-ի տնօրենի տեղակալ։ 1997 թվականի հուլիսից մինչև 1998 թվականի հունվարը աշխատել է որպես այդ կենտրոնի տնօրեն։
- 1999 թվականի նոյեմբերից մինչև 2000 թվականի հոկտեմբեր՝ պետքարտուղարի տեղակալ Լատվիայի գյուղատնտեսության նախարարությունում։ 2000 թվականի հոկտեմբերից մինչև 2006 թվականի դեկտեմբեր՝ պետքարտուղար։
- 2002 թվականի հուլիսից մինչև 2007 թվականը եղել է Լատվիայի հիփոթեքային և հողային բանկի խորհրդի անդամ։
- 2007 թվականի հունվարից 2010 թվականի դեկտեմբերը պետքարտուղար Լատվիայի գյուղատնտեսության նախարարությունում։
- 2010 թվականի հունվարից մինչև 2011 թվականի հոկտեմբեր՝ պետքարտուղարի տեղակալ բնապահպանության և տարածաշրջանային զարգացման նախարարությունում։
- 2011 թվականի հոկտեմբերի 25-ին նշանակվել է գյուղատնտեսության նախարար՝ Վալդիս Դոմբրովսկիսի կառավարությունում։
- 2014 թվականի հունվարի 6-ին Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը հավանություն տվեց Լայմդոտ Ստրաույամայի թեկնածությանը երկրի վարչապետի պաշտոնում և կոչ արեց նրան ձևավորել նոր կառավարություն։
- 2014 թվականի հունվարի 22-ին Լատվիայի Սեյմը հաստատել է կառավարությունը Լայմդոտ Ստրաույամայի ղեկավարությամբ[2]։
2014 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը Լայմդոտե Ստրաույումեին առաջարկել է կրկին գլխավորել կառավարությունը։ Նրա թեկնածությունը Սեյմի կողմից հաստատվել է 2014 թվականի նոյեմբերի 5-ին։
2015 թվականի նոյեմբերի 30-ին ընդունվել է 2016 թվականի պետական բյուջեն, որը խորհրդարանում կտրուկ քննադատության է արժանացել (մասնավորապես, տարեսկզբից պետական և մունիցիպալ մարմինների պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետի և նախարարների աշխատավարձերը 600-700 եվրոյով (մոտ 20-30 %-ով) ավելացնելու որոշումը)։ Վերջին սոցհարցումների համաձայն՝ Ստրաուսին կցանկանային վարչապետի պաշտոնում տեսնել բնակչության միայն 3 %-ը[3]։
2015 թվականի դեկտեմբերի 7-ին նախագահ Ռայմոնդ Վեյոնիսի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել էր հրաժարական տալու իր մտադրության մասին[4]։ Նույն օրը կառավարությունը հրաժարական տվեց՝ շարունակելով պարտականությունները կատարել մինչև Սեյմի կողմից նոր կառավարության հաստատումը[5][6]։
2016 թվականի փետրվարի 18-ից Սեյմի պատգամավոր է «Միասնություն» կուսակցությունից։ «Միասնություն» խմբակցության անդամ։ Սեյմի կայուն զարգացման հանձնաժողովի նախագահ, բյուջեի և ֆինանսների հանձնաժողովի անդամ։ Իռլանդիայի խորհրդարանի հետ համագործակցության պատգամավորական խմբի անդամ։
Բացի լատիշերենից, տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 թվականին ընտրվել է բրիտանական գյուղատնտեսության ինստիտուտի պատվավոր անդամ։
- 2006 թվականին պարգևատրվել է գյուղատնտեսության նախարարության «նվիրատվության համար» մեդալով։
- 2008 թվականին ստացել է Լատվիայի Հանրապետության ճանաչման Խաչ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի երկու որդի և մի քանի թոռ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Сейм утвердил правительство Лаймдоты Страуюмы». Delfi.lv. 2014 թ․ հունվարի 22. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Премьер-министр Латвии объявила об отставке правительства
- ↑ Премьер-министр Лаймдота Страуюма ушла в отставку
- ↑ Страуюма проведет последнее заседание возглавляемого ею правительства(չաշխատող հղում)
- ↑ Кучинскис, перенимая пост премьер-министра: «С этого дня ты просто Страуюма»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայմդոտա Ստրաույումա» հոդվածին։ |
|