Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Լայպցիգի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայպցիգի համալսարան
գերմ.՝ Universität Leipzig – Alma Mater Lipsiensis
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն, լրիվ համալսարան և կիրառական գիտությունների համալսարան
ԿարգախոսAus Tradition Grenzen überschreiten
Հիմնադրված էդեկտեմբերի 2, 1409
ՀիմնադրիրWilliam II, Margrave of Meissen?
Տիպհասարակական
ՌեկտորEva Inés Obergfell?
Ուսանողներ28 125 (ձմեռ 2011/2012)
Ընդհանուր անձնակազմ5300 մարդ (2018)[1]
ԱնդամակցությունՈւտրեխտի ցանց, Գերմանիայի հետազոտական ցանց[2], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[3], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Informationsdienst Wissenschaft?[6], UFA / DFH / FGU?[7], German National Research Data Infrastructure (NFDI) e.V.?[8], ORCID[9] և ELIXIR Germany?
Երկիր Գերմանիա[10]
ՏեղագրությունԼայպցիգ
Կայքuni-leipzig.de(գերմ.)(անգլ.)
Լայպցիգի համալսարան (Գերմանիա)##
Լայպցիգի համալսարան (Գերմանիա)
Լայպցիգի համալսարան, Գերմանիա
 Universität Leipzig Վիքիպահեստում

Լայպցիգի համալսարան (գերմաներեն՝ Universität Leipzig), Գերմանիայի երկրորդ հնագույն համալսարանը։ Համալսարանը հիմնադրվել է 1409 թվականին և 1951 թվականին վերանվանվել է Լայպցիգի Կառլ Մարքսի անվան համալսարան մինչև 1990 թվականը, երբ Արևմտյան Գերմանիան և Արևելյան Գերմանիան միացվել են։ 2009 թվականին մեծ շուքով նշվել է համալսարանի 600-ամյակը։

2007-2008 թվականների ուստարում ուսանողների թիվը կազմել է 26 978 մարդ։

Ֆակուլտետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր ուսանողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցհարյուրամյա պատմության ընթացքում համալսարանը տվել է բազմաթիվ նշանավոր ուսանողներ, ինչպես օրինակ՝

Համալսարանի հայազգի ուսանողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լայպցիգի համալսարանի հայ ուսանողներ, 1892 թ.

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբում Լայպցիգի համալսարանում են սովորել բազմաթիվ հայ ուսանողներ։ Նրանցից մեծ մասն ուսանել է բժշկություն, փիլիսոփայություն, իրավաբանություն և այլն։

Առավել հայտնի են.

2009 թվականի դրությամբ Լայպցիգի համալսարանում ուսանող հայերի թիվը հասնում է մոտ երկու տասնյակի։ Նրանք ուսանում են տարբեր բաժիններում՝ փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքագիտություն, աստվածաբանություն, տնտեսագիտություն, իրավաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա, արվեստի պատմություն, արևելագիտություն, երաժշտություն։

Նրանց ջանքերով 2003 թվականի ապրիլին ստեղծվել է Հայ ուսանողների միություն, որն ակտիվ գործունեություն է ծավալում ներհամալսարանական կյանքում և Հալլեի հայ ուսանողների հետ միասին աջակցում Հայ համայնքի մշակութային, եկեղեցական կյանքի ակտիվացմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության», գիրք Զ. կազմեց Ս. Բեհբուդյանը, Երան, 1999։
  • Mitteilungen und Berichte für die Angehörigen und Freunde der Universität Leipzig, Leipzig, 1999
  • Hacik Gazer "Die Armenische Kirche in Sowjetarmenien zwischen den Weltkriegen: Anatomie einer Vernichtung", Halle, 2001

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայպցիգի համալսարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 482