Լան Պին
Լան Պին | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | վոլեյբոլիստուհի, լողափի վոլեյբոլ խաղացող և volleyball coach |
Երկիր՝ | Չինաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 10, 1960[1] (63 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տյանցզին, Հեբեյ, Չինաստան[2] |
Ակումբ՝ | China women's national volleyball team?[3], Beijing BAW?[4], Volley Modena?[4] և China women's national volleyball team? |
Հասակ՝ | 184 սանտիմետր |
Քաշ՝ | 71 կիլոգրամ |
Լան Պին, նաև հայտնի է որպես Ջենի Լան Պին ( չինարեն հեշտ. 郎平 , պինին: Lang Ping, դեկտեմբերի 10, 1960[1], Տյանցզին, Հեբեյ, Չինաստան[2]), չինացի վոլեյբոլիստ և վոլեյբոլի մարզիչ, օլիմպիական չեմպիոն։ 2002 թվականին դարձել է Մասաչուսեթս նահանգի Հոլյոկ քաղաքի վոլեյբոլի փառքի սրահի անդամ[6]։ Վոլեյբոլի պատմության մեջ առաջին մարդը, որը հաղթել է Օլիմպիական խաղերում որպես խաղացող (1984) և որպես մարզիչ (2016)[7][8]։
Լան Պինը եղել է 2020 թվականի Leap կենսագրական ֆիլմի կին գլխավոր դերակատարը[9]։ Մարմնավորել է դերասանուհի Գոն Լիին[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լան Պինն սկսել է վոլեյբոլ խաղալ 1973 թվականի ապրիլին Պեկինի աշխատավորական գիմնազիայի մարզադպրոցում։ 1976 թվականին ընդգրկվել է Պեկինի թիմում, որի կազմում խաղացել է մինչև 1986 թվականը։
Լան Պինն իր նորամուտն ազգային հավաքականում նշել է 1978 թվականին 18 տարեկանում։ Միջազգային ասպարեզում նրա առաջին հաջողությունը եղել է 1978 թվականի Ասիական խաղերի արծաթե մեդալը, իսկ հաջորդ տարի Լան Պինը դարձել է Ասիայի չեմպիոն։
1981 թվականին Լան Պինը եղել է Չինաստանի հավաքականի հիմնական անդամ, որը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է աշխարհի գավաթը։ Մեկ տարի անց չինուհիները նույնպես առաջին անգամ նվաճել են աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում հաղթելով առաջնության հյուրընկալող թիմին՝ Պերուի ազգային թիմին։ Առաջնության արդյունքներով Լան Պինը ճանաչվել է մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող[11]։
Որպես Չինաստանի հավաքականի ավագ՝ Լան Պինը 1984 թվականին հաղթանակ է տարել Օլիմպիական խաղերում և ճանաչվել Օլիմպիական խաղերի վոլեյբոլի մրցաշարի լավագույն խաղացող։ 1985 թվականին մարզիկը երկրորդ անգամ նվաճել է աշխարհի գավաթը՝ կրկին ստանալով ամենաթանկարժեք խաղացողի մրցանակը։
1985 թվականի դեկտեմբերին Լան Պինը մասնակցել է Պեկինում և Շանհայում անցկացված Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի երկու գալա խաղերին, որոնցում Չինաստանի հավաքականին դիմակայել է «Համաշխարհային աստղերի» հավաքականը։ 1986 թվականի սկզբին Լան Պինը հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին և սկսել զբաղվել մարզչական գործունեությամբ։
1987 թվականին Լան Պինը մեկնել է ԱՄՆ, որտեղ ընդունվել է Նյու Մեքսիկո համալսարան, ինչպես նաև նշանակվել է ուսանողական վոլեյբոլի թիմի մարզչի օգնական։ 1989 թվականին նա վերսկսել է իր խաղային կարիերան Իտալիայում և «Մոդենայի» կազմի հետ նվաճել երկրի գավաթը։ 1990 թվականին տնային աշխարհի առաջնությունում Լան Պինը կրկին խաղացել է Չինաստանի ազգային հավաքականում և նրա հետ նվաճել արծաթե մեդալներ, որից հետո նա վերադարձել է Նյու Մեքսիկո և շարունակել մարզչական աշխատանքը համալսարանի թիմում։ 1993-1995 թվականներին եղել է Ճապոնիայի «Յաոհան» թիմի գլխավոր մարզիչը։
1995 թվականին Լան Պինը դարձել է առաջին կինը, որը գլխավորել է Չինաստանի կանանց հավաքականը։ Նույն թվականին նրա խաղացողները Աշխարհի գավաթում դարձել են երրորդ, իսկ հաջորդ տարի Ատլանտայի խաղերում նրանք նվաճել են արծաթե մեդալներ՝ եզրափակչում պարտվելով կուբացիներին 1:3 հաշվով։ 1996 թվականին Լան Պինը ճանաչվել է Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի տարվա լավագույն մարզիչ[6]։ 1998 թվականին աշխարհի առաջնությունից հետո, որում չինուհիները դարձել են փոխչեմպիոններ, Լան Պինն առողջական խնդիրների պատճառով թողել է գլխավոր մարզչի պաշտոնը։
1999-2005 թվականներին Լան Պինը մարզչական կարիերան շարունակել է Իտալիայում, որտեղ աշխատել է երեք թիմերի հետ՝ Մոդենայից (մինչև 2002 թվականը), Նովարայից (2002-2004 թվական) և Էզիից (2005 թվական)։ «Մոդենայի» հետ չինուհին նվաճել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի չեմպիոնների լիգան, Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի գավաթը, առաջնությունը և Իտալիայի գավաթը։ Մյուս երկու թիմերը հաղթանակներ են տարել Իտալիայի գավաթում, իսկ ազգային առաջնությունում՝ արծաթե։
2005 թվականին Լան Պինը գլխավորել է ԱՄՆ-ի ազգային հավաքականը։ Լանը թիմին ուղղորդել է 2008 թվականի Օլիմպիական խաղերին, որտեղ ԱՄՆ-ի հավաքականը իր հայրենի երկրում հանդիպել է Չինաստանի հետ։ ԱՄՆ-ի հավաքականը 3-2 հաշվով հաղթել է Չինաստանին։ Այնուհետև հանդիպմանը ներկա են եղել Չինաստանի և ԱՄՆ նախագահներ Հու Ձինտաոն և Ջորջ Բուշը[12]։ Խաղը միայն Չինաստանում հավաքել է 250 միլիոն հեռուստադիտող։ Թիմը նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում 3-1 հաշվով պարտվելով Բրազիլիային։ Լենը թույլ է տվել, որ իր պայմանագիրը ավարտվի նույն տարում, պատճառաբանելով, որ նա ցանկանում է մարզել ակումբ, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի իր ընտանիքի հետ[13]։ 2013 թվականին նա երկրորդ անգամ դարձել է Չինաստանի վոլեյբոլի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչը և 2015 թվականին Ճապոնիայի աշխարհի գավաթի հաղթողը[14]։
2008-2009 թվականներին Լան Պինն աշխատել է Թուրքիայում՝ որպես Անկարայի «ԹուրքՏելեկոմ» թիմի գլխավոր մարզիչ։ 2009 թվականին վերադարձել է Չինաստան և նշանակվել «Գուանդուն Էվերգրենդ» թիմի մարզիչ, որի հետ նա նվաճել է Ասիայի ակումբային առաջնությունը և 2013 թվականին Աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալը։
2013 թվականի ապրիլին Լան Պինը կրկին գլխավորել է Չինաստանի հավաքականը։ Նրա գլխավորությամբ չինուհիները արծաթե մեդալ են նվաճել Գրան պրիում, բայց հետո ցավալի պարտություն են կրել Ասիայի առաջնությունում։ 2014 թվականին Չինաստանի հավաքականը, որը զգալիորեն փոխել է իր կազմը, մեծապես վերականգնել է իր կորցրած դիրքերը համաշխարհային ասպարեզում՝ Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճելով արծաթե մեդալներ։ Հաջորդ տարի Չինաստանի հավաքականը նվաճել է աշխարհի գավաթը, իսկ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում։ Այսպիսով, Լան Պինը դարձել է վոլեյբոլի պատմության մեջ առաջինը, որը նվաճել է օլիմպիական ոսկին և աշխարհի գավաթը որպես խաղացող և մարզիչ։
2017 թվականի հունվարին Լան Պինը ոտքի վիրահատության է ենթարկվել և հեռացել Չինաստանի հավաքականի մարզչի պաշտոնից։ Նույն թվականի ապրիլին նշանակվել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ[15]։ 2018 թվականից կրկին դարձել է Չինաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։
2002 թվականի հոկտեմբերի 18-ին Լան Պինն ընդունվել է վոլեյբոլի փառքի սրահ[16]։
Ակումբային խաղերի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987-1989, 1992-1993՝ ԱՄՆ Նյու Մեքսիկոյի համալսարան՝ մարզիչ,
- 1993-1995՝ Ճապոնիա «Յաոհան»՝ գլխավոր մարզիչ,
- 1995-1998՝ Չինաստան Չինաստանի հավաքական՝ գլխավոր մարզիչ,
- 1999-2002՝ Իտալիա «Մոդենա» (Մոդենա)՝ գլխավոր մարզիչ,
- 2002-2004՝ Իտալիա «Ասիստել Վոլեյ» (Նովարա)՝ գլխավոր մարզիչ,
- 2005՝ Իտալիա «Մոնտեսկյավո» (Էզի)՝ գլխավոր մարզիչ,
- 2005-2008՝ ԱՄՆ ԱՄՆ-ի հավաքական՝ գլխավոր մարզիչ,
- 2008-2009՝ Թուրքիա «ԹուրքՏելեկոմ» (Անկարա)` գլխավոր մարզիչ,
- 2009-2014՝ Չինաստան «Գուանդուն Էվերգրենդ» (Գուանչժոու)՝ գլխավոր մարզիչ,
- 2013-2017՝ Չինաստան Չինաստանի հավաքական՝ գլխավոր մարզիչ,
- 2017՝ Չինաստան Չինաստանի հավաքական՝ գլխավոր մարզիչ,
- 2018 թվականից՝ Չինաստան Չինաստանի հավաքական` գլխավոր մարզիչ։
Խաղերի նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբների հետ[17]
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 թվականի Իտալիայի գավաթի հաղթող։
Չինաստանի ազգային հավաքականի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիմպիական չեմպիոն (1984)։
- Աշխարհի չեմպիոն (1982),
- Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (1990)։
- Աշխարհի գավաթի կրկնակի հաղթող (1981, 1985)։
- Ասիական խաղերի չեմպիոն (1982),
- Ասիական խաղերի արծաթե մեդալակիր (1978)։
- Ասիայի չեմպիոն (1979),
- Ասիայի առաջնության արծաթե մեդալակիր (1983)։
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982՝ աշխարհի առաջնության ՆԿԱ։
- 1984՝ վոլեյբոլի օլիմպիական մրցաշարի ՆԿԱ։
- 1985՝ Աշխարհի գավաթի ՆԿԱ։
Մարզական նվաճումներ[18]
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքականների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չինաստանի ազգային հավաքական՝
- 2016 թվականի օլիմպիական չեմպիոն,
- 1996 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
- 1998 և 2014 թվականի աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր,
- 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
- 2015 և 2019 թվականի աշխարհի գավաթի կրկնակի հաղթող,
- 1995 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
- 2013 թվականի Գրան Պրիի արծաթե մեդալակիր։
- Ազգերի լիգայի 2018 թվականի բրոնզե մեդալակիր։
- Ասիական խաղերի 2018 թվականի չեմպիոն։
- Ասիայի եռակի (1995, 1997, 2015 թվական) չեմպիոն
- Ասիայի գավաթի 2014 թվականի հաղթող
- ԱՄՆ-ի հավաքական՝
- 2008 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
- 2007 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
- 2005 թվականի աշխարհի չեմպիոնների գավաթի արծաթե մեդալակիր։
- NORCECA-ի չեմպիոն (2005)։
- 2007 թվականի NORCECA առաջնության արծաթե մեդալակիր։
Ակումբների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի չեմպիոն (2000 թվական)։
- Իտալիայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր (2003, 2004 թվական)։
- Իտալիայի գավաթի կրկնակի հաղթող (2002, 2004 թվական)։
- Իտալիայի գավաթի արծաթե մեդալակիր (2000 թվական)։
- Իտալիայի Սուպերգավաթի հաղթող (2003 թվական)։
- Թուրքիայի առաջնության բրոնզե մեդալակիր (2009 թվական)։
- Չինաստանի չեմպիոն (2012 թվական)։
- Չինաստանի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր (2011, 2013 թվական)։
- Աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր (2013 թվական)։
- ԵՎԿ Չեմպիոնների լիգայի հաղթող (2001 թվական)։
- Եվրոպայի Վոլեյբոլի Կոնֆեդերացիայի (ԵՎԿ) գավաթի կրկնակի հաղթող (2002, 2003 թվական)։
- ԵՎԿ-ի գավաթի բրոնզե մեդալակիր (2005 թվական)։
- Ասիայի չեմպիոն ակումբային թիմերի մեջ (2013 թվական)։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լան Պինի ամուսինը 1986-1995 թվականներին եղել է Չինաստանի հանդբոլի հավաքականի նախկին խաղացող Բայ Ֆանը։ 1992 թվականին զույգն ուներ դուստր՝ Բայ Լանը (Լիդիա Բայ Լան), որը Սթենֆորդի համալսարանի վոլեյբոլի թիմի նախկին անդամ էր (ԱՄՆ)[19]։
2016 թվականի հունվարին Լան Պինն ամուսնացել է ՉԺՀ-ի Հասարակական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Վան Յուչենի հետ[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Lee L. X. H. Biographical Dictionary of Chinese Women: The Twentieth-Century, 1912-2000 — HKU, 2003. — ISBN 978-0-76-560798-0
- ↑ Honorees — 2009.
- ↑ 4,0 4,1 Volleybox
- ↑ 5,0 5,1 http://www.xinhuanet.com/politics/2018-12/18/c_1123872223.htm (չին.)
- ↑ 6,0 6,1 «China's Lang Ping gets U.S. volleyball post». USA Today. 2005 թ․ փետրվարի 8. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Lang Ping becomes first person in volleyball to win Olympic gold as player and coach». FIVB. 2016 թ․ օգոստոսի 21.
- ↑ Zuo, Mandy. «Volleyball visionary: coach Lang Ping worth her weight in gold – and more». South China Morning Post. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Davis, Rebecca (2020 թ․ սեպտեմբերի 26). «Gong Li Drama 'Leap' Opens to $8.2 Million in China». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Chan, Peter Ho-Sun (2020 թ․ սեպտեմբերի 25), Duo guan (Drama, Sport), Gong Li, Bo Huang, Gang Wu, Yuchang Peng, Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին
- ↑ O'Halloran, Ryan (2008 թ․ օգոստոսի 15). «Lang Ping goes home». Washington Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Wong, Edward (2008 թ․ օգոստոսի 15). «Ex-Chinese Star Guides U.S. to Win in Volleyball». New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Lang Ping not to extend US volleyball contract». 中国网. 2008 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Coaches Lang Ping and Kiraly, star players 30 years ago, face off in title match». FIVB. 2014 թ․ հոկտեմբերի 12.
- ↑ Лан Пин назначена шеф-тренером женской сборной Китая.
- ↑ Lang Ping. Volleyball Hall of Fame.
- ↑ Отсутствуют сведения о достижениях Лан Пин в чемпионатах Китая.
- ↑ В качестве главного тренера.
- ↑ «Lydia Bai - Women's Volleyball». Stanford University Athletics (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Top volleyball coach Lang Ping marries professor.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Волейбол. Энциклопедия/Сост. В. Л. Свиридов, О. С. Чехов. Томск: Компания «Янсон» - 2001.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը FIVB կայքում(անգլ.)
- Պրոֆիլը Չինաստանի օլիմպիական կոմիտեի կայքում(անգլ.)(չին.)
- Իտալական վոլեյբոլի կանանց լիգայի կայքի պրոֆիլը(իտալ.)
- Կենսագրությունը Վոլեյբոլի Փառքի սրահի կայքում(անգլ.)
- sports-reference.com.Արխիվացված 2012-12-15 Wayback Machine(անգլ.)
- Վոլեյբոլի փառքի սրահ
Նախորդող՝ Ճապոնիա Տոշի Յոշիդա |
Միացյալ Նահանգների կանանց ազգային վոլեյբոլի թիմի մարզիչ 2004-2008 |
Հաջորդող՝ Նոր Զելանդիա Հաղ ՄըքՔաթչեոն |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լան Պին» հոդվածին։ |
|