Լինել Աստրիդ Լինդգրեն
Լինել Աստրիդ Լինդգրեն շվեդ.՝ Unga Astrid | |
---|---|
Երկիր | Դանիա Շվեդիա |
Ժանր | կենսագրական դրամա և պատմական ֆիլմ |
Թեմա | Աստրիդ Լինդգրեն |
Թվական | սեպտեմբերի 14, 2018[1] |
Լեզու | շվեդերեն և դանիերեն |
Ռեժիսոր | Պերնիլլա Ֆիշեր Քրիստենսեն |
Պրոդյուսեր | Lars Lindström?, Anna Anthony? և Maria Dahlin? |
Սցենարի հեղինակ | Կիմ Ֆուպց Օկեսոն և Պերնիլլա Ֆիշեր Քրիստենսեն |
Դերակատարներ | Ալբա Աուգուսթ, Տրինե Դյուրհոլմ, Մարիա Բոննևի, Մագնուս Կրեպեր, Henrik Rafaelsen?, Björn Gustafsson?, Maria Fahl Vikander?, Sofia Ka?, Maria Alm Norell?, Lars Väringer?, Eric Ericson? և Li Brådhe? |
Օպերատոր | Էրիկ Մոլբերգ Հանսեն |
Երաժշտություն | Նիկլաս Շմիդտ |
Մոնտաժ | Ասա Մոսբերգ |
Պատմվածքի վայր | Դանիա |
Տևողություն | 123 րոպե |
Բյուջե | 5 000 000 €[2] |
Պաշտոնական կայքէջ | |
Becoming Astrid Վիքիպահեստում |
«Լինել Աստրիդ Լինդգրենը» (շվեդ.՝ Unga Astrid, դան․՝ Unge Astrid), 2018 թվականի կենսագրական հոգեբանական դրամա[3], որը նկարահանել է ռեժիսոր Պերնիլա Ֆիշեր Քրիստենսեն։ Ֆիլմն էկրան է բարձրացել 2018 թվականին և հիմնված է աշխարհահռչակ շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի կյանքի պատմության վրա։ Գլխավոր դերերը կատարել են Ալբա Աուգուսթը, Մարիա Բոննևին, Թրինե Դյուրհոլմը, Հենրիկ Ռաֆայելսենը, Մագնուս Կրեպերը, Բյորն Գուստաֆսոնը[4]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնում 2018 թվականի փետրվարի 21-ին։ Այն ներկայացվել է «Ոսկե բզեզ» մրցանակի վեց անվանակարգում (այդ թվում նաև որպես լավագույն ֆիլմ)[5][6]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է Աստրիդ Լինդգրենի մանկության և երիտասարդության, հայտնի մանկագիր դառնալու մասին։ Երեխաներն ամբողջ աշխարհից նամակներ են գրում ֆիլմի հերոսուհուն՝ արդեն տարեց Աստրիդ Լինդգրենին, որն իր մտքերում վերադառնում է երիտասարդության տարիներին Սմալենդում, որտեղ նա երջանիկ ապրում էր մեծ տանը՝ ծնողների, եղբայրների և քույրերի հետ։ Երիտասարդ Աստրիդ Էրիկսոնը շատ էր երևակայությունների գիրկն ընկնում և երազում էր գրել։ Հոր հովանավորությամբ աղջիկը հայտնվում է տեղական թերթում, որի խմբագիր խարիզմատիկ Բլումբերգը նկատել է իր պրակտիկանտի գրելու տաղանդը, ինչպես նաև երիտասարդությունն ու սուր միտքը։ Նա առանց սիրահարվում է երիտասարդ Աստրիդին և արժանանում նրա պատասխան սիրուն։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ Բլումբերգն ամուսնացած է։ Աղջիկը հղիանում է և, ամուսնացած չլինելով, ստիպված ծննդաբերում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ կարիք չկար հայտնելու երեխայի հոր անունը[7]։ Աստրիդի որդին՝ Լարսը, իր վաղ տարիներն անցկացրել է դանիական խնամատար ընտանիքի հետ։ Միևնույն ժամանակ Աստրիդը աշխատում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ Royal Automobile Club-ում։ Ամբողջ վաստակը աղջիկն ուղարկում է Լարսին և նրա խնամակալ մորը՝ Մարիին։ Աշխատանքի ժամանակ Աստրիդը ծանոթանում է Ստուր Լինդգրենի հետ, որը հետագայում դառնում է նրա ամուսինը։ Որդու հետ բաժանումը Աստրիդին անտանելի ցավ է պատճառում։ Երբ Մարին ծանր հիվանդանում է, Աստրիդը Լարսին տանում է Ստոկհոլմ։ Մայր ու որդի փորձում են մտերմանալ, սակայն դա ամենևին էլ հեշտ չէ։ Բայց Աստրիդի երևակայությունն ու ստեղծագործական ունակությունները, գրելու հակումը կամաց-կամաց իրենց ազդեցությունն են ունենում։ Աստրիդը գրավում է որդու ուշադրությունը՝ փոքրիկին ներգրավելով իր հիասքանչ աշխարհում, նրա համար հորինում է զարմանալի հեքիաթներ և ֆանտաստիկ պատմություններ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբա Աուգուսթ – Աստրիդ Լինդգրեն[8]
- Մարիա Ֆալ Վիկանդեր – Աստրիդ Լինդգրենը տարեց հասակում
- Մարիա Բոննևի – Հաննա Էրիկսոն, Աստրիդ Լինդգրենի մայրը
- Թրինե Դիրհոլմ – Աստրիդ Լինդգրենի որդու՝ Լարսի խնամատար մայրը
- Հենրիկ Ռաֆայելսեն – Ռայնհոլդ Բլումբերգ, Աստրիդ Լինդգրենի որդու՝ Լարսի հայրը
- Մագնուս Կրեպեր – Աստրիդ Լինդգրենի հայրը
- Բյորն Գուստաֆսոն – Աստրիդ Լինդգրենի ամուսինը
- Միրա Միտչել – Բերտա;
- Սոֆյա Կարեմիր – Մադիկեն
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Գերմանիայում և Շվեդիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ https://trustnordisk.com/movie/becoming-astrid
- ↑ Peterson, Jens (2018 թ․ փետրվարի 21). «"Unga Astrid" – en gripande film om Astrid Lindgren». Aftonbladet (Swedish). Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Becoming Astrid - Cast | IMDbPro». pro.imdb.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «De är nominerade till Guldbaggen 2019». Aftonbladet (Swedish). 2019 թ․ հունվարի 3. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Guldbaggevinnarna 2019» (Swedish). 2019 թ․ հունվարի 28. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Jofs, Stina. «"Astrid hade sagt nej, ett absolut och rungande nej."». Vi (Swedish). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Michael O'Sullivan (2018 թ․ նոյեմբերի 27). «This film about Pippi Longstocking's creator is a feminist coming-of-age tale». The Washington Post.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինել Աստրիդ Լինդգրեն» հոդվածին։ |
|